Կարինե Քոչարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարինե Քոչարյան (Սուքիասյան) (սեպտեմբերի 9, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։
Կարինե Քոչարյան | |
---|---|
Ծնվել է | 1951 սեպտեմբերի 9 |
Ծննդավայր | Երևան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան |
Կենսագրություն
խմբագրելԿարինե Քոչարյանը ծնվել է 1951 թվականին, Երևանում։ 1969-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ 1977-1994 թվականներին աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ կերտել է շուրջ 20 դեր[1]։ Խաղացել է հայ բեմի մեծ վարպետների հետ՝ Մուրադ Կոստանյանի, Մհեր Մկրտչյանի, Վարդուհի Վարդերեսյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Բաբկեն Ներսիսյանի[2]։
1995 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, բնակվում է Նյու Յորքում, որտեղ Արա Մանուկյանի հետ 1996 թվականին հիմնել է «Արձագանք» հեռուստաընկերությունը («Սփյուռքի ձայն»)։ 2005 թվականից «Ամերիկայի ձայն» հեռուստատեսության Նյու Յորքի թղթակիցն է։
Ներկայացումներ
խմբագրել- Բեատրիչե՝ «Սեր, ջազ և սատանա»
- Իշխանուհի Աննա՝ «Ինկած բերդի իշխանուհին»
- Օստրովսկու «Կատաղի փողեր»
- Գորկու «Հատակում»
- Դավթյանի «Ծիրանի ծառ»
- Զարյանի «Հացավան»
- Շեքսպիրի «Ամեն ինչ լավ է, թե լավ վերջանա»
Ֆիլմեր
խմբագրել- «Հեղնար աղբյուր», 1970
- «Հայրիկ», 1972
- «Հեղկոմի նախագահը», 1977
- «Օդապարուկի օրը», 1986
- «Ինկած բերդի իշխանուհին»
- Պատանդներ, 1991
Ընտանիք
խմբագրել- Ամուսին՝ Վլադիմիր Քոչարյան
- Ամուսին՝ Արա Մանուկյան
- Որդի՝ Հայկ Քոչարյան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարինե Քոչարյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ ««Սերը, ընտանիքը ինձ համար միշտ ավելի կարևոր են եղել, ուստի չեմ զղջում չստացված դերերի համար»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.