Կարեն Տանակա (ճապ. 田中 カレン, ապրիլի 7, 1961(1961-04-07), Տոկիո, Ճապոնիա[1]), ճապոնացի դաշնակահարուհի և երգահան։

Կարեն Տանակա
KTcomposer-portrait-02074.jpg
Ծնվել էապրիլի 7, 1961(1961-04-07) (61 տարեկան)
Տոկիո, Ճապոնիա[1]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄիչիգանի համալսարան և Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտ
ԿրթությունՏոհո Քաուկեն երաժշտական դպրոց
Commons-logo.svg Karen Tanaka Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Կարեն Տանական ծնվել է 1961 թվականին Տոկիոյում[2]։ Չորս տարեկանից սովորել է դաշնամուր նվագել, տաս տարեկանից հորինել է երաժշտություն։ Տոկիոյի Տոխո Գակուենի անվան երաժշտական դպրոցում Ակիրա Միյոսիյի հետ կոմպոզիցիա և Նոբուկո Ամանդոի հետ դաշնամուր ուսումնասիրելուց հետո, նա 1986 թվականին մեկնել է Փարիզ, որպեսզի սովորի Տրիստանա Մյուրայի մոտ։ Ստաժավորվել է «IRCAM» հետազոտական կազմակերպությունում։ 1990–1991 թվականներին սովորել է Ֆլորենցիայում՝ կոմպոզիտոր Լուչանո Բերիոյի մոտ։ 1998 թվականին նշանակվել է «Yatsugatake Kogenն» երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար, որը նախկինում ղեկավարում էր ճապոնացի կոմպոզիտոր և երգահան Թորի Տոկեմիցուն։ 2005-ին նրան շնորհվել է Բեկկա մրցանակ[3]։

Ներկայումս բնակվում է Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում։

Ընտրյալ աշխատանքներԽմբագրել

  • Prismes նվագախմբի համար (1984)
  • Anamorphose դաշնամուրի և նվագախմբի համար (1986)
  • Lilas թավջութակի համար (1988)
  • Jardin des herbes կլավեսինի համար (1989)
  • Hommage en cristal դաշնամուրի և լարային գործիքների համար (1991)
  • Initium (1992—1993)
  • Metallic Crystal (1992—1995)
  • Wave Mechanics20 գործիքավորողների համար (1994)
  • Invisible Curve ֆլեյտայի, ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար (1996)
  • Metal Strings լարային քառյակի համար (1996)
  • Water and Stone համույթի համար (1999)
  • At the grave of Beethoven լարային քառյակի համար (1999)
  • Departure նվագախմբի համար (2000)
  • Guardian Angel նվագախմբի համար (2000)
  • Techno Etudes դաշնամուրի համար (2000)
  • Lost Sanctuary նվագախմբի համար (2002)
  • Rose Absolute նվագախմբի համար (2002)
  • Tales of Trees для маримбы соло (2003)

ՃանաչումԽմբագրել

Ճապոնական և միջազգային մի շարք մրցանակների և կրթաթոշակների հաղթող, ներառյալ «Գաուդեամուս մրցանակ» (1987)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Freebase Data DumpsGoogle.
  2. Lebrecht, Norman (1996)։ The companion to 20th-century music 
  3. Hall, Charles J. (2002)։ Chronology of Western Classical Music: 1751-1900 

Արտաքին հղումներԽմբագրել