Կարեն Սարգսյան (սոցիոլոգ)

Հայ սոցիոլոգ և քաղաքական գործիչ

Կարեն Սարգսյան (մայիսի 29, 1972(1972-05-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սոցիոլոգ, նախկինում զբաղեցրել Է եվրատլանտյան ինտեգրման հայկական կենտրոնի նախագահի պաշտոնը[1][2][3][4]։

Կարեն Սարգսյան
Ծնվել էմայիսի 29, 1972(1972-05-29) (51 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կարիերա և կրթություն խմբագրել

2017 թվականից Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ Վիճակագրական կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավարի պաշտոնը[5]։ 2014-2017 թվականներին Սարգսյանն աշխատել է Հայաստանում Մալթայի հյուպատոսությունում՝ Երևանում։ Սոցիոլոգիայի դիպլոմ է ստացել Երևանի պետական համալսարանում։ 2005 թվականին Սարգսյանը պաշտպանել է տնտեսագիտության դոկտորական ատենախոսություն «Միգրացիոն հոսքերի կառավարում (տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերություն)» թեմայով[6]։

Սարգսյանը հաճախ է հանդես գալիս քաղաքական մեկնաբանություններով և վերլուծություններով Հայաստանում, Կովկասյան տարածաշրջանում և Արևելյան Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ[7][8][9][10][11]։ Սարգսյանը քննադատաբար է վերաբերվում Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությանը և դեմ Է Ռուսաստանի գլխավորած կազմակերպություններին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը[12]։ Սարգսյանն աջակցում է Հայաստանի եվրոպական ինտեգրմանը և երկրի մերձեցմանը Եվրոպական միության հետ քաղաքականության և անվտանգության ոլորտում[13][14]։ 2023 թվականի փետրվարի 21-ին Սարգսյանը ստորագրել է Հայաստանի քաղաքացիական հասարակության հռչակագիրը, որով կոչ է արվում կառավարությանը անհապաղ դիմել ԵՄ անդամակցության համար[15]։

Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի կաբինետի՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի քննադատն է[16]։

Հայաստանի խորհրդարանական ընտրություններ 2018 խմբագրել

Սարգսյանը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է որպես «Մենք» դաշինքի անդամ։ «Մենք» դաշինքը ստացել է ընտրողների ձայների ընդամենը 2 տոկոսը՝ չկարողանալով որևէ ներկայացուցչություն ստանալ Ազգային ժողովում[17]։

2023 թվականի Երևանի քաղաքապետի թեկնածու խմբագրել

2023 թվականի հունիսի 21-ին Սարգսյանը «Արժանապատիվ Երևան» քաղաքական դաշինքի կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու 2023 թվականի սեպտեմբերի Երևանի ավագանու ընտրություններում[18]։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը և Գյունչակյանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը համատեղ Կարեն Սարգսյանին առաջադրել են որպես իրենց թեկնածու[18]։ Դաշինքը լուծարվել է 2023 թվականի օգոստոսին՝ ավագանու ընտրություններից առաջ, և Սարգսյանը հանել է իր թեկնածությունը։

Անձնական կյանք խմբագրել

Բացի հայերենից, տիրապետում է անգլերենին և ռուսերենին[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը | Armlur – Լուրեր Հայաստանից».
  2. «Ամեն ինչ ստեղծվում է ներքին ապստամբության համար․ Կարեն Սարգսյան. «Ա1+»».
  3. «Բաց հարթակ. հարցազրույց Կարեն Սարգսյանի հետ». www.1lurer.am.
  4. TV, Azat (2022 թ․ հունիսի 18). «Քեզ թվում է, որ չես ներկայացնում այս նյութը ուրեմն Հայաստանում չեն իմանում. Կարեն Սարգսյանը՝ Քերոբյանին». Your Site NAME Goes HERE.
  5. «Կարեն Սարգսյան. Ամբողջ տնտեսությունը պետք է ծառայի ռազմարդյունաբերությանը. «Հայաստանի Հանրապետություն»».
  6. «Supreme Certifying Committee». bok.am.
  7. Technologies, Peyotto. «Ապագա քաղաքական էլիտայի ձևավորման գործընթաց է․ Սոցիոլոգը՝ դասադուլի մասին (տեսանյութ)».
  8. «Ուկրաինան չի դատապարտել Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը Հայաստանի վրա. սոցիոլոգը սխալվում է». 2023 թ․ փետրվարի 27.
  9. «Իշխանության սասանումն է խնդիրը, ԼՂ-ն չէ․ Կարեն Սարգսյան․ Factor.am». Civic.
  10. «Կարեն Սարգսյան. «Երբ պայքարը քաղաքացիական է, հաճախ դիմություն-ընդդիմություն սահմանը ջնջվում է»». past.am. 2023 թ․ հունիսի 29.
  11. «Ինչո՞ւ են միայն ասում՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու, բայց մնացած տարբերակները հանված են խաղից, չեն նշվում | Լրագիր». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 30-ին.
  12. «ՀԱՊԿ-ն վաղուց դադարել է գոյություն ունենալուց․ Կարեն Սարգսյան». oragir.news.
  13. «ԵՄ-ն ցուցադրում է տարածաշրջանի այլ երկրներին, որ Հայաստանը եվրոպական անվտանգության մի մաս է․սոցիոլոգ․ տեսանյութ». 2023 թ․ փետրվարի 23.
  14. «Հայաստանի քաղաքական և քաղաքացիական ուժերի հայտարարությունը երկրի ինքնիշխանության, քաղաքակրթական ընտրության և անվտանգային...». Hetq.am. 2022 թ․ սեպտեմբերի 18.
  15. «Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման գործում համախոհության մասին հայտարարություն». 2023 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 30-ին.
  16. «Армении необходима люстрация. Увольнение всех, кто так или иначе связан с Россией». Aliqmedia. 2023 թ․ հունիսի 6.
  17. «ՄԵՆՔ Դաշինքի համամասնական ցուցակն ամբողջությամբ». A1Plus. 2023 թ․ հունիսի 28.
  18. 18,0 18,1 «Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն».
  19. https://www.linkedin.com/in/sargsyankaren?trk=feed_main-feed-card_feed-reaction-header