Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Արտակի Ներսիսյան (ապրիլի 8, 1997(1997-04-08), Բջնի, Կոտայքի մարզ, Հայաստան - ապրիլի 2, 2016(2016-04-02), Ջրական, Ադրբեջան), Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի զինծառայող, սերժանտ, Լելե-Թեփե բարձունքում գտնվող 112-րդ մարտական դիրքի ավագ Ադամ Սահակյանի օգնականը[1]։

Կարեն Արտակի Ներսիսյան
ապրիլի 8, 1997(1997-04-08) - ապրիլի 2, 2016(2016-04-02) (18 տարեկան)
ԾննդավայրԲջնի, Կոտայքի մարզ, Հայաստան
Մահվան վայրՋրական, Ադրբեջան
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ2015-2016
Կոչումսերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական Քառօրյա պատերազմ
Պարգևներ«Արիության» մեդալ
«Մարտական ծառայություն» մեդալ

Կարեն Ներսիսյանը այն յոթ զինվորներից մեկն էր, որոնք Ադամ Սահակյանի գլխավորած մարտում մի քանի ժամ շարունակ պայքարել են հակառակորդի դեմ՝ կյանքի գնով պաշտպանելով Ջաբրայիլի դիրքերից մեկը[2]։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Կարեն Ներսիսյանը ծնվել է 1997 թվականի ապրիլի 8-ին Բջնիում։

2003-2014 թվականներին սովորել է Բջնիի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում։ Ուսումը շարունակել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետում։

Զբաղվել է սպորտով, հաճախել համակարգչային ուսուցման կենտրոն։

Ունի կրտսեր եղբայր՝ Արման Ներսիսյանը[3]։

Զինվորական ծառայություն խմբագրել

Ուսումը կիսատ թողնելով՝ 2015 թվականի հուլիսի 11-ին Կարեն Ներսիսյանը 2015/1 զորակոչով Չարենցավանի Զինկոմիսարիատից մեկնել է պարտադիր ժամկետային զինծառայության։ Ծառայել է Արցախում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է սերժանտի կոչում։ Եղել է արցախա-ադրբեջանական Քառօրյա պատերազմի առաջին զոհերից մեկը։ Նրա զորացրվելուն մնացել էր մեկ տարի[4]։

Քառօրյա պատերազմ խմբագրել

2016 թվականի ապրիլի 1-ին Կարեն Ներսիսյանը բարձրացել է դիրքեր՝ հերթափոխ իրականացնելու։ Նույն օրվա գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում, հակառակորդը լայնամասշտաբ հարձակումներ է սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

112 դիրքը (Լալայկա՝ Լելե-Թեփե կոչվող բարձունք) ևս ենթարկվել է հրետակոծման, ինչի արդյունքում դիրքի ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած խումբն անցել է շրջանաձև պաշտպանության։

Անձնակազմի անդամներին` Ադամ Սահակյանին, Կարեն Ներսիսյանին, Բագրատ Ալեքսանյանին, Տիգրան Բերակչյանին, Սաշա Գալստյանին, Անդրանիկ Գրիգորյանին, Ժորա Եսայանին, Բորիս Օզմանյանին օգնության է հասել 5 սպայից բաղկացած օպերատիվ խումբը` Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, Սուրեն Մելքումյանը[4]։

Սերժանտ Սահակյանն իր զինակից ընկերների հետ կոտրել է հակառակորդի ողնաշարը՝ հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը, տապալելով կայծակնային պատերազմի միջոցով ԼՂՀ-ին արագ պարտության մատնելու հակառակորդի մշակած ծրագիրը։

Կարեն Ներսիսյանը ծավալված թեժ ու համառ մարտերում մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների[5]։

Անհավասար պայքարում զոհվել են Ադամ Սահակյանը, Կարեն Ներսիսյանը, Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը[6]։

Հուղարկավորություն խմբագրել

Ապրիլի 2-ից Կարենի հարազատները փորձել են կապ հաստատել նրա հետ, ապա իմացել են, որ նա անհետ կորածների ցուցակում է։ Ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի  մոտակայքում հայկական կողմին է փոխանցվել 18 զինծառայողի մարմին։ Նրանցից մեկը Կարեն Ներսիսյանն էր[6]։

Կարեն Ներսիսյանի հոգեհանգիստը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Բջնի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Զինվորական կարգով հողին հանձնելու արարողությունը կատարվել է 2016 թվականի ապրիլի 13-ին։

Աճյունն ամփոփված է գյուղի կենտրոնում գտնվող Արցախյան և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում զոհվածների համար կանգնեցված պանթեոնում[7]։

Պարգևներ խմբագրել

2016 թվականի ապրիլի 16-ին Կարեն Ներսիսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով[8]։

2016 թվականի մայիսի 28-ին Կարեն Ներսիսյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալով[9]։

Հիշատակ խմբագրել

Բջնի գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի դասարանը 2016 թվականից կրում է ապրիլյան հերոս Կարեն Ներսիսյանի անունը։ Նրա անունն է կրում նաև Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի լսարաններից մեկը[4]։

Կարեն Ներսիսյանի ծննդյան 20-ամյակին՝ 2017 թվականի ապրիլի 8-ին, հայրենի գյուղում խաչքար է կանգնեցվել՝ ի հիշատակ նրա և զինակից ընկերների[10]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սերժանտ Կարեն Ներսիսյան. Լելե-Թեփե բարձունքում մարտնչել է մինչեւ վերջին փամփուշտը». Armtimes.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  2. ««Կարենն ինձ համար զոհված չէ, քանի դեռ նրան հիշում եմ». ապրիլյան պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է». artsakhpress.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  3. «Այսօր Ապրիլյան Քառօրյա պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Կարեն Արտակի Ներսիսյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  5. ««Մամ ջան, գնացե՛ք, հանգիստ քնեք». Հերոս Կարեն Ներսիսյանը կդառնար 20 տարեկան. ֆոտո». iravunk.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  6. 6,0 6,1 LLC, Helix Consulting. «Կարեն Ներսիսյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  7. «Մի պահ զանգը գնաց, շտապ անջատեցի, մտածեցի՝ հանկարծ երեխաս չբռնվի. Քառօրյայում զոհված Կարեն Ներսիսյանի մայր (ֆոտո)». news.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  8. «Բջնեցի Կարենը. Ապրիլյան պատերազմի հերոսն այսօր կդառնար 23 տարեկան». www.1lurer.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  9. «Այսօր Կարեն Ներսիսյանի տարեդարձն է». Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.(չաշխատող հղում)
  10. «Խաչքար՝ Ապրիլյան պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի հիշատակին». www.1lurer.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել