Կարեն Հայրապետյան

զինվորական

Կարեն Վարդգեսի Հայրապետյան (հուլիսի 24, 1979(1979-07-24), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 13, 2020(2020-10-13), Հադրութի շրջան, Արցախ), ռազմական գործիչ, փոխգնդապետ։

Կարեն Հայրապետյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 24, 1979(1979-07-24)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 13, 2020(2020-10-13) (41 տարեկան)
Մահվան վայրՀադրութի շրջան, Արցախ
Քաղաքացիությունհայ
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ Մարտական ծառայության մեդալ և «Վազգեն Սարգսյան» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Կարեն Հայրապետյանը ծնվել է 1979 թվականի[1] հուլիսի 24-ին Գորիս քաղաքում։ Սովորել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, ավելի ուշ ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ապա՝ հրամանատարական դասընթացներում։ Զբաղեցրել է տարբեր պաշտոններ Հայաստանի զինված ուժերում և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում[2]։

2016 թվականին մասնակցել է Քառօրյա պատերազմին, եղել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի տեղակալն ու շտաբի պետը։

2020 թվականին զբաղեցրել է Սիսիանի N զորամասի մարտական գծով հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Մահացել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին, Հադրութի մոտակայքում՝ Հայ-ադրբեջանական պատերազմի մարտական գործողությունների ժամանակ։

Հուղարկավորվել է Գորիսի պանթեոնում[2]։

Եղել է ամուսնացած, ունի երեք զավակ։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արցախի ՊՆ-ը հրապարակեց ևս 43 զոհված զինծառայողների անուններ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  2. 2,0 2,1 «Գորիսը վերջին հրաժեշտը տվեց իր նահատակ-հերոս զավակին՝ Կարեն Հայրապետյանին. նրա խիզախությանն առնչվել». syuniacyerkir.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.