Կարեն Հակոբյան (պետական գործիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Լևիկի Հակոբյան (դեկտեմբերի 21, 1983(1983-12-21)), ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։

Կարեն Հակոբյան
Ծնվել էդեկտեմբերի 21, 1983(1983-12-21) (40 տարեկան)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն խմբագրել

  • 2001-2006 թթ. - սովորել և ավարտել է Գավառի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի անգլիական բաժինը։
  • 2012 թվականից ուսանում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 2009-2012 թթ. - ՀՀ բնապահպանության նախարարի օգնական, «Մաքուր Սևան» ծրագրի, Հրազդան ձորի մաքրման աշխատաքների և այլ բնապահպանական ծրագրերի պատասխանատու։
  • 2010-2014 թթ. - Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար։
  • 2011 թ. ընտրվել է առաջին Երիտասարդական խորհրդարանի երիտասարդ խորհրդարանական։
  • 2012-2014 թթ. - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի օգնական։
  • 2014 թ. հուլիսի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Գեղարքունիքի մարզպետի տեղակալ[1]։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, ՀՀԿ Գեղարքունիքի երիտասարդական տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.