Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Գևորգի Խաչատրյան (գրչանուն Խաչկար, նոյեմբերի 10, 1962(1962-11-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, գիտնական[1]։

Կարեն Խաչատրյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1962(1962-11-10) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  ԱՄՆ
ԿրթությունՀԱՊՀ (1984) և Մոսկվայի պետական լեռնային համալսարան (1989)
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու (1989)
Մասնագիտությունգիտնական, գրող և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՀԱՊՀ
ԱնդամությունՀԳՄ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիա և Հայաստանի ժուռնալիստների միություն

Կենսագրություն

խմբագրել

1984 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնա-մետալուրգիական ֆակուլտետը, ստացել լեռնային ինժեներ-շինարարի որակավորում։ Աշխատել է Մեղրաձորի ոսկեհանքերում որպես հերթափոխի և տեղամասի պետ, այնուհետև՝ Վրաստանի հիդրոտեխնիկական կառույցների գիտահետազոտական ինստիտուտի թունելների վթարային բաժնում որպես հետազոտող ինժեներ։ 1988 թվականին վաղաժամկետ ավարտել է Մոսկվայի լեռնային ինստիտուտի (այժմ՝ Մոսկվայի Պետական լեռնային համալսարանի) ասպիրանտուրան։ 1989 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1988-1992 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1991 թվականին Խաչատրյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում։

1992 թվականին գաղթել է ԱՄՆ։ 1992-2003 թվականներին աշխատել է Բևեռլի Հիլզի «PHOTORUN» կորպորացիայում որպես գլխավոր մենեջեր և վերահսկիչ։ 2006 թվականից պետական պաշտոնյա է, աշխատում է Լոս Անջելեսի համայնքային պետական աշխատանքների վարչությունում որպես աշխարհագրական տեղեկատվական համակարգերի գիտակ[2]։ ԱՄՆ-ում շարունակել է ուսումը, սովորել Նորթրիջի Կալիֆորնիայի Պետական Համալսարանում (CSUN) և Պոմոնայի Կալիֆորնիայի Պետական Պոլիտեխնիկական համալսարանում (Cal Poly Pomona)։ 2003 թվականին Խաչատրյանին շնորհվել է ընդերքաբանության դոկտորի գիտական աստիճան, 2009 թվականին՝ ինժեներա-շինարարական գիտությունների մագիստրոսի տիտղոս, 2016 թվականին՝ Հանրային կառավարման մագիստրոսի տիտղոս։ 2015 թվականին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ[3][4][5], դարձել Ակադեմիայի Ամերիկյան գիտական կենտրոնի " знаток" պարբերականի գլխավոր և հիմնադիր խմբագիրը, դրա համակարգչային և գեղարվեստական ձևավորողն ու սրբագիրը, (մինչև 2018 թվականի վերջ)։ 2016 -2018 թթ. եղել է Ակադեմիայի Ամերիկյան Գիտական Կենտրոնի (ՌԴ ԲԳԱ ԱԳԿ) փոխնախագահն ու գիտական քարտուղարը[6]։ 2018 թվականի վերջից դուրս է եկել Վարչության կազմից։ 2014 թվականից նախկինում «Արևմտյան Հայաստան» կազմակերպության Գիտությունների ազգային ակադեմիայի, 2018 թվականի վերջից` Հայ-Ազգային Ամերիկյան Գիտությունների Ակադեմիայի (ՀԱԱԳԱ) հիմնադիր անդամ է, Ակադեմիայի փոխնախագահ, «ԳԻՏԱԿ» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիրը, դրա համակարգչային և գեղարվեստական ձևավորողն ու սրբագիրը:։ 2018 թվականի վերջից դուրս է եկել կազմակերպության Վարչության կազմից։ Հանդիսանում է վերոհիշյալ կազմակերպությունների պարգևների` (ՌԴ ԲԳԱ ԱԳԿ-ի "Վլադիմիր Վերնադսկու" մեդալ, "Պետրոս Մեծ" շքանշան, ՀԱԱԳԱ-ի "Վուդրո Վիլսոն" մեդալ, ինչպես նաև պատվոգրեր, շնորհակալագրեր, դիպլոմներ և այլն), և պարագաների` (խորհրդանիշներ, կնիքներ և այլն) նախագծող հեղինակը։ Հայաստանի գրողների միության անդամ է[7], Հայաստանի Ժուռնալիստների Միության Արխիվացված 2018-09-16 Wayback Machine անդամ, Ժուռնալիստների Միջազգային Ֆեդերացիայի անդամ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ գրողների և Լրագրողների միության առաջին փոխնախագահ[8]։

Հեղինակ է բանաստեղծությունների պատմավեպերի և պատմական և առեղծվածավիպակների, հրապարակագրությունների, հոդվածների, ակնարկների, թատերգությունների, նովելների, պատմվածքների[9]։ Զետեղված են 24 հրատարակված գրքերի մեջ, ինչպես առանձին, այնպես և հինգ և երկ հատորների տեսքով[10]։ Հրատարակման է հանձնված երկերի տաս հատորյակը[11][12]։

Պարգևներ

խմբագրել
  • Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության "Մայրենիի դեսպան" մեդալ
  • Հայաստանի Գրողների Միության «Գրական Վաստակի համար» մեդալ
  • Հայաստանի Գրողների միության և ԱՄՆ Հայ Գրողների Միության համատեղ «Դրվատանքի մագաղաթ» մրցանակ[13]
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ Գրողների Միության «Հայ Ազգային մշակույթի երախտավոր» մրցանակ
  • Ճանաչման վկայական Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունից /ստորագրությամբ Գլխավոր Հյուպատոս Սերգեյ Սարկիսովի/
  • Հայ Առաքելական Եկեղեցու Արեւմտյան թեմի Գիր Օրհնութեան և Գնահատանաց /ստորագրությամբ առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանի/
  • Արևմտյան Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Վուդրո Վիլսոնի» ոսկե մեդալ[14]
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ Գրողների Միության «Վերնատուն» ոսկե մեդալ
  • Ռուսաստանի Դաշնության Բնական Գիտությունների ակադեմիայի "Գիտության և Մշակույթի Ասպետ" շքանշան
  • Ռուսաստանի Դաշնության Բնական Գիտությունների ակադեմիայի Ամերիկյան Բաժանմունքի "Պետրոս Մեծ" շքանշան
  • Ռուսաստանի Դաշնության Բնական Գիտությունների ակադեմիայի " Պատվո աստղ" շքանշան
  • Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների ակադեմիայի «Վլադիմիր Վերնադսկու» ոսկե մեդալ
  • Ռուսաստանի Դաշնության Բնական Գիտությունների ակադեմիայի "Իվան Բունին" մեդալ

Ինչպես նաև մի շարք վկայականներ ԱՄՆ պետական իշխանական կառույցներից, որոնց թվում՝

  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հավաստագիր վկայական /ստորագրությամբ կոնգրեսմեն Ադամ Շիֆֆի/
  • Կալիֆորնիայի նահանգի Սենատի հավաստագիր վկայական /ստորագրությամբ նահանգային սենատոր Էնթընի Պորտանտինոյի/
  • Կալիֆորնիայի նահանգի Օրենսդիր ժողովի հավաստագիր վկայական /ստորագրությամբ Օրենսդիր Ժողովի անդամ Լորա Ֆրիդմանի/
  • Գլենդեյլ քաղաքի քաղաքապետի գովասանագիր /ստորագրությամբ քաղաքապետ Վարդան Ղարպետյանի/

Աշխատություններ

խմբագրել
  • Обоснование параметров контурного взрывания, обеспечивающих эффективность технологии и устойчивость конструкции крепи горных выработок : автореферат дис. ... кандидата технических наук : 05.15.04 / Гос. ком. СССР по нар. образованию. Моск. горн. ин-т. - Москва, 1989. - 15 с[15]
  • Хачатрян Г. А. , Хачатрян К. Г. Корреляция показателей крепости, буримости и абразивности горных пород некоторых месторождений Закавказья. – В кн. : Физические свойства при различных термодинамических условиях и горно-геологические характеристики горных пород Армении (МежВУЗовский тематич. Сб. науч. трудов по геологии, горному делу, минералогии и металлургии / МВ и ССО Армянской ССР. Ереван, ЕрПИ, 1983, с. 61-67.
  • Хачатрян К. Г. Контурное взрывание – залог снижения переборов породы при проходке горных выработок. В кн.: Материалы докладов первой республ. Науч. Конф. Аспирантов ВУЗов Арм. ССР (26-28 ноября 1985 г.) . Ереван: изд. ЕрГУ , 1986, с. 61-62.
  • Попов В. Л. , Хачатрян К. Г. Повышение устойчивости выработок на основе применения метода контурного взрывания. В сб. : Исследовние проблем механики подземных сооружений. Тула : ТулПИ, 1987, с. 127-132.
  • Попов В. Л. , Хачатрян К. Г. Зависимость переборов породы от параметров и конструкции зарядов. – В сб. : Строительство подземных сооружений в условиях городской застройки. – М. МГИ, 1987, с. 96-101.
  • Хачатрян К. Г. Модель взаимодействия параметров контурного взрывания и технологии воздействия обделки. Инфомационный листок АрмНИИНТИ, 5206 , Горное дело, Ереван, 1987, 3с.
  • Хачатрян К. Г. Влияние методов взрывания на прочность и устойчивость выработки.
  • Инфомационный листок АрмНИИНТИ, 5207 , Горное дело, Ереван, 1987, 4 с.https://www.facebook.com/1846997792194067/photos/pb.100064558906600.-2207520000/1926515587575620/?type=3
  • Խաչատրյան Կ․ Գ․, Խաչատրյան Ս․ Մ․ Քարտեզագրության խնդիրների մասին կապված Աշխարհագրական Տեղեկատվական Համակարգերի հետ, Արևմտ․ Հայաստ․ Գիտ․ Ազգ․ Ակադեմ. պարբ․ № 3, 2016, էջ 30-34։https://www.facebook.com/1077499155668405/photos/pb.100070510590636.-2207520000/1203317753086544/?type=3
  • Խաչատրյան Կ․ Գ․, Խաչատրյան Ս․ Մ․ Երկրա-կապակցվածությունը Աշխարհագրական Տեղեկատվական Համակարգերում, Արևմտ․ Հայաստ․ Գիտ․ Ազգ․ Ակադեմ. պարբ․ № 4, 2016, էջ 19-24։ https://www.facebook.com/1077499155668405/photos/pb.100070510590636.-2207520000/1203322699752716/?type=3
  • Хачатрян К. Г. О Географических Информационных Системах и их применение в быту. Науч.-Периодич. Журнал “Знаток” Рос. Академ. Естеств. Наук, № 2, РАЕН - Амер. Науч. Центр, Лос Анджелес, 2017, с. 4-10

Ստեղծագործություններ[11]

խմբագրել
  1. Խաչկար «Բանաստեղծություններ»,   172 էջ, «Երևան» տպարան, Լոս Անջելես, 2013
  2. Խաչկար «Պատմավեպեր,» 708 էջ, «Երևան» տպարան, Լոս Անջելես, 2014  
  3. Խաչկար «Արձակ երկեր», 464 էջ, «Երևան» տպարան, Լոս Անջելես, 2014
  4. Խաչկար «Ակնարկներ»  364 էջ, «Երևան» տպարան, Լոս Անջելես, 2014
  5. Խաչկար «Վերջին միապետի վախճանը», թատերգություն, 142 էջ, «Երևան» տպարան, Լոս Անջելես, 2016
  6. Խաչկար «Կյանքի Ելևէջները» նովելներ, 90 էջ, «Երևան» տպարան, Լոս Անջելես, 2016
  7. Խաչկար «Առեղծվածավեպեր»,, 242 էջ, «Երևան»  տպարան, Լոս Անջելես, 2017
  8. Խաչկար «Ենիչերին» պատմավեպ, 372 էջ, «Երևան»  տպարան, Լոս Անջելես, 2017
  9. Խաչկար «Կյանքի անսպասելի շրջադարձերը», պատմական վիպակ, 108 էջ, «Երևան» տպարան, Լոս Անջելես, 2017
  10. Խաչկար «Սև այգիների արյունոտ ծառուղիներում», պատմավեպ, 376 էջ, «Երևան» տպարան, Լոս Անջելես, 2017
  11. Խաչկար «Վարք Վահանաց», պատմավեպ, 232 էջ, «Երևան» տպարան, Լոս Անջելես, 2017
  12. Խաչկար «Հոդվածներ, հրապարակագրություններ, հարցազրույցներ, թարգմանություններ,  հատոր 1»,  248 էջ, «Երևան»  տպարան, Լոս Անջելես, 2017
  13. Խաչկար «Ակնարկներ», 100 էջ, «Երևան» տպարան, Լոս Անջելես, 2017 
  14. Хачкар   «Янычар», պատմավեպ, 354 էջ, /ռուսերեն թարգման/, «Երևան» տպարան, Լոս Անջելես, 2018
  15. Խաչկար «Հոդվածներ, հրապարակագրություններ, հարցազրույցներ, թարգմանություններ,  հատոր 2»,  124 էջ, «Երևան»  տպարան, Լոս Անջելես, 2018
  16. Խաչկար «Երկերի ժողովածու, հատոր 1»,  426 էջ, «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2022
  17. Խաչկար «Երկերի ժողովածու, հատոր 2»,  452 էջ, «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2022
  18. Խաչկար «Երկերի ժողովածու, հատոր 3»,  337 էջ, «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2022
  19. Խաչկար «Երկերի ժողովածու, հատոր 4»,  376 էջ, «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2022
  20. Խաչկար «Երկերի ժողովածու, հատոր 5»,  370 էջ, «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2022
  21. Խաչկար «Ակնարկների ժողովածու հատոր 1»,  224 էջ, «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2022
  22. Խաչկար «Ակնարկների ժողովածու հատոր 2»,  236 էջ, «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2022
  23. Խաչկար «Ամենքի համար տեղ չկար Նոյան տապանում», վեպ, 338 էջ, «ԱԼՔՈ» հրատարակչություն, Լոս Անջելես, 2023
  24. Խաչկար «Մի ատենախոսության պատմություն կամ Անգեղաց տոհմից մինչև Անգլիո կայսրություն», թերթոն-վեպ, 318 էջ, «ԱԼՔՈ» հրատարակչություն, Լոս Անջելես, 2023

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Geopolitical TV (2016 թ․ սեպտեմբերի 27), GPTV - Vernatan Hyurery - Margarit Deranc - Karen Khachatryan (խաչկար), Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին
  2. GIS "http://www.capeunion.org/members-make-difference/county-gis-day-grand-park Արխիվացված 2016-07-06 Wayback Machine"
  3. RANS "https://issuu.com/panorama-e/docs/panorama_16__2016"
  4. https://raen.info/academy/167-amerikanskii-nauchnyi-centr.html
  5. https://raen.info/academy/178-simvolika-nagrady.html
  6. «Американский научный центр». raen.info. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
  7. Թերթ, Գրական (2015 թ․ հոկտեմբերի 16). «ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ». Գրական Թերթ. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
  8. https://www.facebook.com/profile.php?id=100069287290791
  9. «Խաչկարի Արձակ Երկերի Բազմաժանր Բնոյթը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  10. Peyotto.com. «Խաչկարի նոր հատորյակներն ընթերցողի սեղանին են». www.aravot.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
  11. 11,0 11,1 Թադևոսյան, Ծերուն (Սեպտեմբեր, 2021). Խաչկարի պատմավիպասանության գործոնը որպես հայ ժամանակակից ագային գեղարվեստական պատմագրության արտահայտման միջոց [The Factor of Khachkar's History Novels as an Expression of the Armenian Contemporary National Historiography]. Երևան: ԱՐՄԱՎ. էջեր 28–35. ISBN 978-9939-78-130-3.
  12. Թերթ, Գրական (2021 թ․ հոկտեմբերի 22). «­Պետ­րոս ԴԵՄԻՐՃՅԱՆ / Խաչ­կա­րի պատ­մա­գե­ղար­վես­տա­կան եր­կե­րը՝ ար­դիա­կան հնչո­ղութ­յամբ». Գրական Թերթ. Վերցված է 2024 թ․ հուլիսի 3-ին. {{cite web}}: soft hyphen character in |title= at position 1 (օգնություն)
  13. «Սփյուռքահայ գրողներին մրցանակ. «Դրվատանքի մագաղաթ» - Orer». 2024 թ․ ապրիլի 2. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
  14. https://commons.wikimedia.org/wiki/File:Woodrow_Wilson_Medal.jpg
  15. Обоснование параметров контурного взрывания, обеспечивающих эффективность технологии и устойчивость конструкции крепи горных выработок

Արտաքին հղումներ

խմբագրել