Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Դերենիկի Դավթյան (փետրվարի 8, 1963(1963-02-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։

Կարեն Դավթյան
Ծնվել էփետրվարի 8, 1963(1963-02-08) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1980-1981 թթ. - աշխատել է «Հայկոմուննախագիծ» գլխամասային նախագծային ինստիտուտում որպես գծագրող։
  • 1986-1988 թթ. - աշխատել է «Աբովյանշին» համաշինարարական տրեստում որպես թիվ 61 շինվարչության վարպետ, թիվ 59 շինվարչության վարպետ, այնուհետև՝ աշխղեկ։
  • 1988-1990 թթ. - Հայկական ՍՍՀ պետական շինարարական կոմիտեի նախագահին առընթեր տեսչության ավագ տեսուչ, պետի պաշտոնակատար, առաջատար ինժեներ։
  • 1990-1995 թթ. - ՀՀ շինարարության նախարարին առընթեր տեսչության պետ, ապա՝ գործերի կառավարիչ։
  • 1995-2001 թթ. - Երևանի մետրոպոլիտենի «Մետրոմատ» պետական ձեռնարկության տնօրենի պաշտոնակատար, տնօրեն, այնուհետև՝ գործադիր տնօրեն։
  • 2001-2003 թթ. - ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական քաղաքականության, ճարտարապետության և գիտության գլխավոր վարչության լիցենզավորման կենտրոնի (վարչության) պետ։
  • 2003-2004 թթ. - Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ։
  • 2004-2006 թթ. - Երևանի քաղաքապետարանի «Հյուսիսային պողոտա և Կասկադ» ԾԻԳ պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն։
  • 2006 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։
  • 2009 թ. հունիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ համարվել է ազատված Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից՝ Երևանի ավագանու լիազորությունների ստանձնման կապակցությամբ[1]։
  • 2009 թ. նոյեմբերի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ[2]։
  • 2013 թ. մայիսի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Ունի լեյտենանտի զինվորական կոչում։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. «Կ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. «Կ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.