Կարեն Գրիգորյան (պատգամավոր)

պատգամավոր

Կարեն Ժիրայրի Գրիգորյան (դեկտեմբերի 12, 1989(1989-12-12)[1], Փարաքար, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ ԱԺ պատգամավոր[2]։

Կարեն Գրիգորյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1989(1989-12-12)[1] (32 տարեկան)
ԾննդավայրՓարաքար, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պատգամավոր
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

ԿենսագրությունԽմբագրել

Կարեն Գրիգորյանը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 12-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում[3]։

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ է։ 2010 թվականին մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ներածական դասընթացին, իսկ 2011 թվականին՝ նույն հիմնադրամի բնակարանային ֆինանսավորման ուսումնական դասընթացին։

Զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ 2010-2012 թվականներին։ 2011 թվականներին եղել է «Արդշինինվեստբանկ» դրամավարկային գործունեություն իրականացնող գործող առևտրային բանկի վարկային բաժնի մասնագետ։ 2012-2013 թվականներին աշխատել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում՝ որպես մասնագետ-գանձապահ։ 2013-2016 թվականներին «Արդշինբանկ» ՓԲԸ-ում եղել է վարկային մասնագետ։ 2018 թվականին նշանակվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ավագ մասնագետ։

2018 թվականի մարտից-մայիս ընկած ժամանակահատվածում եղել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ բիզնեսի զարգացման վարչության մասնագետ։


Կարեն Գրիգորյանը 2018-2020 թվականներին եղել է Արմավիրի մարզպետի տեղակալը ։

2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ[4][5]։

2020 թվականի դեկտեմբերի 17-ին Կարեն Գրիգորյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[6]։

Անձնական կյանքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1423&lang=eng
  2. «Հայտարարագրերի ռեեստր - ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»։ cpcarmenia.am (հայերեն)։ Վերցված է 2021-08-02 
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2021-08-02 
  4. «ԵԼՔ դաշինքի ռեյտինգային թեկնածուների ստացած ձայները | www.brightarmenia.am»։ Bright Armenia Party։ Վերցված է 2021-08-02 
  5. «Հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամբողջական ցուցակը»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2021-08-02 
  6. «Կարեն Գրիգորյանը ԱԺ պատգամավորի մանդատ է ստացել»։ Politik.am (հայերեն)։ Վերցված է 2021-08-02 

Արտաքին հղումներԽմբագրել