Կարեն Գաբրիելյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարեն Միքայելի Գաբրիելյան (1968 մարտի 12, Ստեփանակերտ – 1992 հոկտեմբերի 14, Սրխավենդ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։
Կարեն Միքայելի Գաբրիելյան | |
---|---|
1968 մարտի 12 - 1992 հոկտեմբերի 14 | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, |
Մահվան վայր | Սրխավենդ, Ասկերան շրջան |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1968 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 1 միջնակարգ դպրոցում 8-րդ դասարանն ավարտելուց հետո Բաքվում ստացել է միջնակարգ կրթություն, այնուհետև ուսումը շարունակել Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտում։ Ծառայությունը Խորհրդային բանակում անցել է Վլադիվոստոկ քաղաքում։ Զորացրվելուց հետո դարձել է Ասկերանի պաշտպանական շրջանի ուսանողական ջոկատի հրամանատար, այնուհետև Ասկերանի շրջանի Սառնաղբյուր, Դահրազ, Նախիջևանիկ, Փրջամալ գյուղերի տարածքային հրամանատար։ Զոհվել է 1992 թվականի մարտի 15-ին, Ասկերանի շրջանում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։
Արտաքին հղումներ
խմբագրել- Կարեն Գաբրիելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)