Կարեն Անկերստեդ

դանիացի քաղաքական գործիչ

Կարեն Անկերստեդ (դան․՝ Karen Ankersted, հուլիսի 18, 1859(1859-07-18), Ishøj Parish, Իշեջի քաղաքապետարան, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա - նոյեմբերի 6, 1921(1921-11-06), Կոպենհագեն, Դանիա), դանիացի ուսուցիչ, երկրի առաջին կին քաղաքական գործիչներից մեկը: Նա եղել է այն առաջին չորս կանանցից մեկը, որ ընտրվել են Ֆրեդրիկսբերգ քաղաքի քաղաքային խորհրդի կազմում 1909 թվականին, ինչպես նաև եղել է այն առաջին չորս կանանցից մեկը, որ 1918 թվականին ընտրվել են Ֆոլկետինգի կազմում (Դանիայի ազգային խորհրդարան)[1][2]:

Կարեն Անկերստեդ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1859(1859-07-18)
ԾննդավայրIshøj Parish, Իշեջի քաղաքապետարան, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Մահացել էնոյեմբերի 6, 1921(1921-11-06) (62 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ուսուցչուհի
Զբաղեցրած պաշտոններՖոլկետինգի անդամ
Քաղաքական կուսակցությունConservative People's Party?
Karen Ankersted Վիքիպահեստում
Կարեն Անկերստեդը

ԿենսագրությունԽմբագրել

Կարեն Մարիա Անկերստեդը ծնվել է 1859 թվականի հուլիսի 18-ին, Իսհոյ քաղաքում: Ֆերմեր Նեիլս Հանսենի (մահացել է 1885 թվականին) և Մարի Նիելսենի (1822-1869) դուստրն է: Դաստիարակվել է Կոպենհագենում, խորթ մոր` Հաննե Կոպի կողմից, որն ուսուցչուհի էր: Տեստրափ ազգային ավագ դպրոցն ավարտելուց հետո նա մասնավոր ուսուցչի դասընթաց է անցել Ն. Զալեի դպրոցում` 1881 թվականին ավարտելով այն[1]:

1883-1888 թվականներին նա դասավանդել է Քրիստիանշավնում` աստիճանաբար ընդունելություն գտնելով Կոպենհագենի քաղաքապետարանի դպրոցական հարցերով ղեկավարության մոտ: Արդյունքում նա դասավանդել է Գասվարկսվեյեն և Հադերսլեվգադե դպրոցներում մինչև 1916 թվականը, երբ ստիպված է եղել առողջական խնդիրների պատճառով թողնել աշխատանքը[1]:

Չնայած իր բավականին պահպանողական հայացքներին` Անկերստեն աջակցել է կանանց իրավունքների պաշտպանությանը, սակայն չի մասնակցել ակտիվիստների կազմակերպած երթերին: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Կոպենհագենի ուսուցիչների քաղաքային ասոցիացիայի ստեղծմանը 1891 թվականին` դրա նախագահը դառնալով երկու անգամ` 1905-1906 և 1910-1912 թվականներին: Նաև ակտիվ է եղել Կանանց խորհրդում[1]:

Քաղաքական հարթակում նա պահպանողական էր, Հյորյե կուսակցության անդամ, որը 1915 թվականին դարձել է Պահպանողական ժողովրդական կուսակցություն: 1909 թվականի ապրիլի 1-ին ընտրվել է Ֆրեդրիկսբերգի քաղաքային խորհրդի անդամ, որի կազմում է եղել մինչև 1918 թվականի նոյեմբեր[2]:

1918 թվականին Օրհուսից ընտրվել է խորհրդարանի անդամ, երբ կանայք առաջին անգամ ընտրություններին մասնակցելու հնարավորություն են ստացել: Նա այն չորս կանանցից մեկն էր, որ այդ տարի դարձել է խորհրդարանի անդամ, մյուս կանայք Հելդա Լասենը, Էլնա Մունխը և Մաթիլդե Մալինգ Հաուսշուլցն էին, բոլորը` Կոպենհագենից[3]:

1920 թվականի ապրիլին նա չի վերընտրվել:

Մահացել է 1921 թվականի նոյեմբերի 6-ին, Կոպենհագենում[2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Haastrup, Lisbeth։ «Karen Ankersted (1859 - 1921)» (Danish)։ Kvinfo։ Վերցված է նոյեմբերի 9, 2018 
  2. 2,0 2,1 2,2 «Pionerne» (Danish)։ Frederiksberg Kommune։ հոկտեմբերի 25, 2013։ Վերցված է նոյեմբերի 9, 2018 
  3. «"Kvinde, Gaa hen og stem!": 100 år med kvinder i politik» (Danish)։ Folketinget։ Վերցված է նոյեմբերի 9, 2018