Կարեն Ամատունի

հայ իշխան

Կարեն Ամատունի (4-րդ դար - 350-ականներ), հայ նախարար Մեծ Հայքում, Վասպուրական աշխարհի Արտազ, Ճվաշռոտ (Ամատունիքի) գավառների և Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի Օշական բերդ-ամրոցի տերը, Վահան Ամատունու որդին, Պարգև Ամատունու հայրը, Ամատունիների նախարարական տոհմից[1][2]։

Կարեն Ամատունի
Արտազի և Ճվաշռոտի (Ամատունիքի) տեր
340-ականներ
Նախորդող Վահան Ամատունի
Հաջորդող Պարգև Ամատունի
 
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր 350-ականներ
Դինաստիա Ամատունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Վահան Ամատունի
Զավակներ Պարգև Ամատունի

Կենսագրություն խմբագրել

347 թվականին Մեծ Հայքի արքա Տիրան Բ-ն Կարեն Ամատունուն և ևս չորս այլ նախարարների ուղարկում է Դանիել քորեպիսկոպոսին հրավիրելու Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսական գահին նստել[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Պատմություն Հայոց», Փավստոս Բուզանդ, 1968, էջ 96․
  2. 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 614.