Կարդալ (քաղաք)

քաղաք Ուրուգվայում

Կարդալ (իսպ.՝ Cardal), ոչ մեծ քաղաք Ուրուգվայի կենտրոնական մասի հարավում՝ Ֆլորիդա դեպարտամենտում։ Ընկած է դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Ֆլորիդա քաղաքից 30, Վեինտիսինկո դե Ագոստո քաղաքից 14 կիլոմետր հեռավորության վրա։ Բացարձակ բարձրությունը ծովի մակերևույթից 39 մետր է[1]։

Բնակավայր
Կարդալ
ԵրկիրՈւրուգվայ Ուրուգվայ
ԲԾՄ58 մետր
Բնակչություն1202 մարդ
Ժամային գոտիUTC−3
Փոստային դասիչ94007
Կարդալ (քաղաք) (Ուրուգվայ)##
Կարդալ (քաղաք) (Ուրուգվայ)

Պատմություն խմբագրել

Բնակավայրը հիմնադրվել է նախքան 1900 թվականը, երբ այստեղ երկաթուղային կայարան է բացվել։ 1937 թվականի սեպտեմբերի 10-ին ստացել է Pueblo-ի (գյուղի)[2], 1985 թվականի հունվարի 28-ին՝ Villa-ի (փոքր քաղաքի) կարգավիճակ[3]։ 2000 թվականին նշվել է քաղաքի հիմնադրման հարյուրամյակը՝ մեծ ու շքեղ տոնախմբությամբ, որը տևել է մի ամբողջ շաբաթ։

Բնակչություն խմբագրել

2011 թվականի մարդահամարի տվյալներով Կարդալում ապրում էր 1.202 մարդ[4]։

Տարին Բնակչությունը
1963 1,117
1975 1,155
1985 1,320
1996 1,274
2004 1,290
2011 1,202

Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Veinticinco de Agosto, Uruguay Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  2. «Ley Nº 9.688». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1937. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. «Ley Nº 15.707». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1985. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. «Censos 2011 Florida (needs flash plugin)». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.
  5. «Statistics of urban localities (1963–2004)» (PDF). INE. 2012. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարդալ (քաղաք)» հոդվածին։