Կարբիդոպա/լևոդոպա

քիմիական միացություն

Կարբիդոպա/լևոդոպա, հայտնի որպես լևոկարբ և կո-կարելդոպա անվանումներով, լևոդոպա և կարբիդոպա դեղերի համակցում[1]։ Այն հիմնականում կիրառվում է Պարկինսոնի հիվանդության ժամանակ, բայց չի փոխում հիվանդության ընթացքը[1]։ Ներքին ընդունման դեղամիջոց է[1]։ Այն կարող է կիրառվել 2-3 շաբաթ, մինչև դրական դինամիկայի ի հայտ գալը[2]։ Ընդունումից հետո սկսում է ազդել 10 րոպե անց և տևում է մինչև 5 ժամ[2][3]։

Կարբիդոպա/լևոդոպա
Նույնացուցիչներ
CAS համար57308-51-7
PubChem CID104778
CompTox Dashboard (EPA)

Հիմնական կողմնակի ացդեցություններին է պատկանում սրտխառնոցը[1]։ Ավելի լուրջ կողմնակի ազդեցություններին են պատկանում դեպրեսիան, կանգնելուց ճնշման անկումը, հանկարծակի սկսվող քնկոտությունը, փսիխոզը, վտանգավոր վարքագիծը[1][4]։ Կարբիդոպան ընկճում է լևոդոպայի հետզավթումը ուղեղից դուրս[4]։ Ուղեղում լևոդոպան ձևափոխվում է դոպամինի, որը առաջացնում վերջինիս համապատասխան ազդեցությունները[4]։

Գտնվում է ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցանկում, որոնք ամենակարևոր և անվտանգն են մարդու առողջության համար[5]։ Այն չափավոր արժեք ունեցող ջեներիկ դեղամիջոց է[4]։ Զարգացող երկներում մեծածախ արժեքը տատանվում է 1․80-3․00 ԱՄՆ դոլար ամսական[6]։ ԱՄՆ-ում ամսական կուրսը կազմում է 50-150 ԱՄՆ դոլար[1]։ 2016 թվականին այն եղել է 175-րդ ամենապատվիրված դեղը, որը ունեցել է 3 միլիոն դեղատոմս[7]։

Բժշկական կիրառություն խմբագրել

Պարկինսոնի հիվանդություն խմբագրել

Այն հիմնականում կիրառվում է Պարկինսոնի հիվանդության ժամանակ, բայց չի փոխում հիվանդության ընթացքը[1]։ Այն կարող է կիրառվել 2-3 շաբաթ, մինչև դրական դինամիկայի ի հայտ գալը[2]։ Ազդեցությունը սկսում է յուրաքանչյուր դեղաչափի ընդունման պահից 10 րոպե անց և տևում է մինչև 5 ժամ[2][3]։

Դեղաձևը որը կիրառվում է ներաղիքային պոմպի մինջոցով հայտնի է դուոդոպա անվամբ և զարգացման ընթացքի մեջ է[8][9]։

Այլ խմբագրել

Կիրառվում է նաև դոպամինային դիստոնիայի (Սեգավայի սինդրոմ) և անհանգիստ ոտքերի համախտանիշի ժամանակ[4]։

Կան նախնական ապացույցներ, որ կարելի է այն կիրառել ամբլիօպիայի ժամանակ[10]։

Կողմնակի ազդեցություններ խմբագրել

Հիմնական կողմնակի ազդեցություններին են պատկանում շարժողական խանգարումները և սրտխառնոցը[1]։ Ամենավաղ կողմնակի ազդեցությունը հալյուցիանցիաներն են, շարժողական խանգարումները առաջանում են 5-10 տարի դեղամիջոցի օգտագործման դեպքում։ Ավելի լուրջ կողմնակի ազդեցություններին են պատկանում դեպրեսիան, կանգնելուց ճնշման անկումը, հանկարծակի սկսվող քնկոտությունը, փսիխոզը, վտանգավոր վարքագիծը, սեքսուալ հակվածության վարքագիծը[1]։

Ազդեցության մեխանիզմ խմբագրել

Լևոդոպան ԴՕՊԱ դեկարբօքսիլազի միջոցով վերափոխվում է դոպամինի։ ԵՎ ծայրամասային արյան շրջանառությունում և կենտրոնական նյարդային համակարգում լևոդոպան վերափոխվում է դոպամինի, իհարկե ԿՆՀ-ում այն ժամանակ, երբ անցնում է արյուն-ուղեղային պատնեշով։ Ակտիվացնելով ԿՆՀ-ի դոպամինային ընկալիչները բարելավվում է Պարկինսոնյան հիվանդության ախտանշանները, իսկ ծայրամասային դոպամինային ընկալիչների ակտիվացումը բերում է սրտխառնոցի և փսխման։ Այդ պատճառով լևոդոպան սովորաբար համակցվում է ԴՕՊԱ դեկարբօքսիլազ ֆերմենտի ընկճող՝ կարբիդոպայի հետ, այս դեպքում ֆիզիոլոգիական PH-ի պատճառով կարբիդոպան շատ բևեռային է և չի կարող անցնել արյուն-ուղեղային պատնեշով, այդպիսով կանխվում է ծայրամասային արյան շրջանառությունում լևոդոպայի անցումը դոպամինի և նվազում է այս շրջանով պայմանավորված անցանկալի կողմնակի էֆեկտները։ Կարբիդոպայի օգտագործումը ավելացնում է լևոդոպայի քանակը արյան հունում՝ հետևաբար նաև գլխուղեղում։

Պատմություն խմբագրել

1960 թվականին Ավստիացի կենսաքիմիկ Օլեհ Հորնիկիեվիչը՝ Վիեննայի համալսարանից, կատարեց հետազոտություն այն մարդկանց շրջանում ովքեր մահացել էին Պարկինսոնի հիվանդությունից։ Նա առաջարկեց, որ այդ հիվանդության պատճառը կամ ուղեղի հիմային հանգույցում դոպամինի քչացումն է կամ կապված է դրա հետ։ Դոպամինը ինքնուրույն չի կարող թափանցել ուղեղ, նա փորձեց իր 20 պացիենտներին բուժել ԴՕՊԱ-ի(դիհիդրօքսիֆենիլալանին) ռացեմատի(մոլեկուլի Lև D ձևերի խառնուրդ) միջոցով, որը կարող է թափանցել ուղեղ և այնտեղ վերափոխվել դոպամինի ԴՕՊԱ դեկարբօքսիլազ ֆերմենտի միջոցով։ Նրա արդյունքները եղան դրական, այդ ժամանակ նման հետազոտություն անում էր նաև Մոնրեալում Անդրե Բարբեուն։ Ցավոք այլ գիտնականներ չկարողացան հանգել էական արդյունքների և այդ պատճառով ԴՕՊԱ-ի հարցը բաց մնաց մինչև 1967 թվականը, Ջորջ Կոտիազը Բրուկհեյվենի ազգային լաբարատորիայում կիրառեց գերդոզավորված դեղաչափ՝ օրական 16 գրամ։ Դրանից ոչ այդքան ուշ Քարտ Պորկերը Merck ընկերությունից ապացուցեց որ լևոդոպան ակտիվ ստերեոիզոմեր է, որը կարող է նվաեցնել հիվանդության էֆեկտները դեռևս այդ դեղաչափի կեսի դեպքում[11]։

Լ-լևոդոպայի հետ որպես ակտիվ միացություն Ալֆրեդ Պլետչերը և նրա կոլեգան Hoffman-LaRoche ընկերությունից սինթեզեցին բենսերազիդը, որը ԴՕՊԱ դեկարբօքսիլազի ինհիբիտոր(ներհակորդ, հակազդիչ) է, ինչը թույլ տվեց բավականին քչացնել պահանջվող դեղի դոզան։ Լ-լևոդոպայի և բենսերազիդի համակցումը հայտնի է մադոպար վաճառքային անվամբ։ Վիկտոր Լոտին Merck ընկերության հետ մեկտեղ սինթեզեցին կարբիդոպայի ստերեոիզոմեր Լ-կարբիդոպան, որը նրանք դեռևս փորձել էին 1962 և 1971 թվականներին, որով հնարավոր էր նվազեցնել կիրառվող Լ-լևոդոպայի թերապևտիկ դեղաչափը։ Լ-կարբիդոպայի և Լ-լևոդոպայի համակցումը հայտնի է սինիմեթ անվանմամբ[11]։

Հասարակություն և մշակույթ խմբագրել

Արժեք խմբագրել

Այն չափավոր թանկության ջեներիկ դեղ է[4]։ Մեծ մասամբ նրա արժեքը 1․80-3․00 ԱՄՆ դոլար է[6]։ ԱՄՆ-ում արժեքը ամսական կազմում է 50-150 ԱՄՆ դոլար.[1]

Անվանումներ խմբագրել

Հիմնական անվանումը ըստ Բրիտանական անվանակարգման կո-կարլեդոպան է։

Վաճառվում է նաև մի քանի այլ անվանումներով՝ սինիմեթ, ֆարմակոպա, ատամեթ, դուոդոպա, կինսոն։

Ամենատարածված անվանումներից է եղել նաև ռիտարը և սինիմենթը։ Իսկ մարսողական ճանապարհով կիրառվողներից հայտնի է դուոդոպան։

Դժվարություններ խմբագրել

1991 թվականին Merck ընկերությունը ստացավ սինիմեթի արտադրության թույլտվություն DuPont Merck Pharmaceutical ընկերության հետ համատեղ։ Նույն տարում ստացվեց նաև թույլտվություն արտադրելու ավելի քիչ կիրառվող Sinemet CR անվանմամբ դեղը[12]։ DuPont-ը 1998 թվականին ձեռք բերեց Merck-ի բաժնեմասը և դարձավ համատեղ ձեռնարկություն և սկսեց գործել DuPont Pharmaceuticals (DuPont Pharma) անվանմամբ, սակայն Merck-ը շարունակում էր արտադրել DuPont-ի դեղը[13]։ 2009 թվականի վերջից սկսած մինչև 2011 թվականը արտադրությունը շարունակվեց, որից հետո Merck-ը դադարեցրեց դեղի արտադրությունը` սպասելով կարգավորիչ հաստատություններին ակտիվ բաղադրիչի մատակարարի փոփոխության պատճառով։ Դա հանգեցրեց Sinemet և Sinemet CR դեղերի պակասի չնայած նրան, որ այլընտրանքային անվանումներով դեղերը դեռևս վաճառվում էին.[14]

Այդպիսի խմբաքանակի պակաս զգացվել է նաև 2017 թվականի վերջին[15][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Levodopa/Carbidopa». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Pharmacology and the Nursing Process. Elsevier Health Sciences. 2014. էջ 246. ISBN 9780323293617. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին.
  3. 3,0 3,1 Atlee, John L. (2007). Complications in anesthesia (2nd ed.). Philadelphia: Elsevier/Saunders. էջ 490. ISBN 9781416022152. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Hamilton, Richard J. (2013). Tarascon pocket pharmacopoeia (14th ed.). Burlington, MA.: Jones & Bartlett Learning. էջ 303. ISBN 9781449673635. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 12-ին.
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 «Levodopa + Carbidopa». International Drug Price Indicator Guide. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  7. «The Top 300 of 2019». clincalc.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. «Fact sheet - Duodopa (levodopa/carbidopa intestinal gel)». Hc-sc.gc.ca. 2010 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  9. «Abbott Healthcare - Information on Duodopa». Duodopa.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  10. DeSantis, D (June 2014). «Amblyopia». Pediatric Clinics of North America. 61 (3): 505–18. doi:10.1016/j.pcl.2014.03.006. PMID 24852148.
  11. 11,0 11,1 Scriabine, Alexander (1999). "Discovery and Development of Major Drugs Currently in Use", pp. 222–223 in Pharmaceutical Innovation: Revolutionizing Human Health, edited by Ralph Landau, Basil Achilladelis, and Alexander Scriabine. Philadelphia: Chemical Heritage Press. 978-0-941901-21-5.
  12. Sinemet Արխիվացված 2011-05-11 Wayback Machine at Dupont Heritage.
  13. SINEMET at listingdrugs.com Արխիվացված Մայիս 3, 2012 Wayback Machine
  14. Letter From MERCK About SINEMET Shortage Արխիվացված Հուլիս 3, 2011 Wayback Machine at Bibmomma's Blog – Reflections of an early onset Parkinson's patient.
  15. «FDA Drug Shortages». www.accessdata.fda.gov.
  16. «ASHP - 500 Error». www.ashp.org.

Արտաքին հղումներ խմբագրել