Կարապետ Տողանյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Տողանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարապետ Գևորգի Տողանյան (1922), հայ մանկավարժ։ Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1960): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կարապետ Տողանյան
Ծնվել է1922
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Կարապետ Տողանյանը ծնվել է 1922 թվականին, Արևմտյան Հայաստանում։ 1926 թվականին ընտանիքով տեղափոխվել են Խորհրդային Հայաստան։ 1941 թվականին ավարտել է Ամասիայի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը և նշանակվել նույն դպրոցի ուսուցիչ[1]։

1942 թվականին զորակոչվել է բանակ։ Ավարտել է գնդի սերժանտական դպրոցը և որպես գնդացրային դասակի հրամանատարի օգնական 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 677-րդ գնդի կազմում մասնակցել է Հյուսիսային Կովկասի ազատագրմանը։ Մարտերում ցուցաբերած խիզախության համար Տողանյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մեդալներով։ Ռազմաճակատում ծանր վիրավորվել է, ապաքինվելուց հետո 1943 թվականին զորացրվել է բանակից[1]։

Զորացրվելուց հետո Տողանյանն անցել է աշխատանքի Ամասիայի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում որպես զինղեկ։ 1946-1961 թվականներին եղել է նույն դպրոցի տնօրենը։ 1961 թվականից եղել է մայրաքաղաքի № 22 հատուկ գիշերօթիկ դպրոցի ուսմասվարը։ Տողանյանը ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1960 թվականին արժանացել է հանրապետության վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչման։ Անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է Լենինի շքանշանով, արժանացել է «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանի[1]։

Պարգևներ

խմբագրել
  • Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1960)
  • Կարմիր աստղի շքանշան
  • Լենինի շքանշան
  • «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան

Ծանոթագրություններ

խմբագրել