Կարապետ Տաուտյան

պետական, կրթական, մշակութային հայ գործիչ, իրավաբան, դիվանագետ

Կարապետ Տաուտյան, Կարապետ Արթին փաշա Դավուդյան (1816, Կոստանդնուպոլիս - 1873, Կոստանդնուպոլիս), հայազգի պետական, կրթական, մշակութային գործիչ, իրավաբան, դիվանագետ[1]։ Վիեննայի համալսարանի իրավագիտության դոկտոր։ Բեռլինի ԳԱ պատվավոր դոկտոր։ Օսմանյան կայսրության դեսպանության լիազոր կցորդ՝ Բեռլինում, հյուպատոս՝ Վիեննայում։ Լիբանանի առաջին կառավարիչ (1861-1868)։ Ստացել է մյուշիրի (մարշալի) կոչում՝ դառնալով առաջին կաթոլիկ քրիստոնյան, որ հասել է մարշալի աստիճանի։

Կարապետ Տաուտյան
Ծնվել է1816
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել է1873
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Մասնագիտությունպետական գործիչ, մշակութային գործիչ, իրավաբան և դիվանագետ

Կենսագրություն խմբագրել

Կարապետ Տաուտյանը ծնվել է 1816 թվականին, Կ. Պոլսում։ Սովորել է Պոլսում, ապա՝ Բեռլինում։ 1840 թվականին ծառայել է Բեռլինի թուրքական դեսպանատանը՝ որպես քարտուղար և թարգմանիչ։ Կարևոր պաշտոններ է վարել Եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում՝ դեսպանություններում։ 1850 թվականին Օսմանյան կառավարության ներկայացուցիչ է ընտրվել Վիեննայի դեսպանատանը։ Եղել է դեսպան Վիեննայում։ 1859 թվականին տնօրինել է Գրաքննության վարչությունը, 1860 թվականին՝ հեռագրական վարչությունը։ 1856 թվականին ավստրիական կառավարության կողմից ստացել է Franջois Joseph-Commandeur-ի 2-րդ աստիճան, Բավարիայից՝ 3-րդ աստիճանի Բավարիա խաչ և Վուրդենբուրգից՝ Wurdenberg 3-րդ աստիճանի խաչ։ 1859 թվականին, երբ աշխատել է որպես գրաքննության բաժնի տնօրեն և կառավարության առաջին թարգման, Շվեդիայի թագավոր Օսկարից ստացել է առաջին աստիճանի Kızıl Kutup Yıldızı («Հյուսիսային բևեռի աստղ») շքանշան։ 1867 թվականին Նապոլեոն Գ կայսեր կողմից արժանացել է Chevalier de l’Egion d’Honneur շքանշանի։ Հռոմի պապը Տաուտյանին շնորհել է Chevalier de St. Grռgoire ասպետության առաջին կարգի շքանշան։ Օսմանյան կառավարության կողմից ստացել է ականակուռ մեծ Nişan-ı OsmanՏ։ 1861-1868 թվականներին եղել է Լիբանանի առաջին կառավարիչը՝ վեզիրի ու փաշայի տիտղոսներով, կայունացրել է երկրի քաղաքական վիճակը, ծավալել երկրագործական, կառուցողական, կրթական գործունեություն։ Լիբանանը բաժանել է 6 գավառների, նվազեցրել տուրքերը, ստեղծել կանոնավոր բանակ։ 1867 թվականին հիմնադրել է Լիբանանի առաջին պաշտոնաթերթը՝«Լիբանանը» (արաբերեն և ֆրանսերեն)։ Հիմնել է իր ժամանակին Լիբանանի լավագույն դպրոցը համարված «Դավուդիե մեդրեսե» երկրորդ վարժարանը Աբիեում, նախակրթարաններ։ Հեղինակ է իրավագիտական աշխատությունների[2][3]։

1868 թվականին Կարապետ փաշա Դավուդյանին վստահվել է փոստ-հեռագրական, նաև Օսմանյան կայսրության հասարակական կառույցները ղեկավարող հանրօգուտ շինությանց նախարարի պաշտոնը։ 1866 թվականին շաքարի ֆաբրիկա է հիմնել Ստամբուլում և Իզմիրում։ Նրա գործունեության հաջողություններից մեկն էլ կայսրության եվրոպական ու ասիական մասերն իրար կապող Ռումելիի երկաթգծի շինարարությունը, հնարավորություններ է ստեղծել Ռումելիի երկաթուղու շինարարությունն իրագործելու համար։ 1868 թվականին Փարիզ և Վիեննա պետական բանակցությունների, այցելությունների արդյունքում հաջողել է կնքել Ռումելիի երկաթուղու կառուցման պայմանագրերը։ Դրա համար ստացել է առաջին աստիճանի OsmanՏye և MecidՏye շքանշաններ։ 2000 կմ երկարություն ունեցող երկաթգծի ստեղծման համար բարոն Հիրշի հետ միասին 1870 թվականին հիմնադրել է «Օսմանյան ընկերությունը»։ 1871 թվականին այս պաշտոնը Դավուդ փաշայի չափազանց հոգնածության պատճառով փոխանցվել է Քաբուլի փաշային[2]։

Մահ խմբագրել

Հիվանդության պատճառով հանգստի է մեկնել Սաքըզ կղզի ապա՝ ֆրանսիական Բեառից քաղաք, որտեղ 1873 թվականին մահացել է։

Անդամակցություն խմբագրել

Կարապետ Դավուդյանը հին գերման ցեղերին նվիրված իր ուսումնասիրության համար ընտրվել է Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ և Գերմանիայի կանցլերից ստացել հատուկ մրցանակ։

Հիշատակ խմբագրել

  • Բեյրութի փողոցներից մեկը կոչվում է Դավուդ փաշայի անունով։

Պարգևներ խմբագրել

  • Առաջին աստիճանի Kızıl Kutup Yıldızı (Հյուսիսային բևեռի աստղ) շքանշան (1859) Շվեդիայի թագավոր Օսկարից
  • Chevalier de St. Grռgoire ասպետության առաջին կարգի շքանշան Հռոմի պապի կողմից
  • Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան
  • Իտալիայի Ս. Գրիգոր շքանշան
  • Թուրքիայի «Օսմանիե» ժապավեն
  • Franջois Joseph-Commandeur-ի 2-րդ աստիճան խաչ (1856) Ավստրիական կառավարության կողմից
  • Ականակուռ մեծ Nişan-ı OsmanՏ Օսմանյան կառավարության կողմից
  • 3-րդ աստիճանի Bavaria խաչ Բավարիայից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀԱՅԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄՈՒՄ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ) - Diplomat.am». www.diplomat.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 568-569։
  3. «Լեռնալիբանանի երկու հայ կուսակալները. Կարապետ Արթին փաշա Դավուդյան և Հովհաննես փաշա Կույումճյան». ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.