Կարապետ Հակոբյան

հայ հրապարակախոս, հասարակական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարապետ Հակոբի Հակոբյան (1849, հուլիսի 30, Մարզվան (Սեբաստիայի նահանգ) -  1926, հունիսի 3, Անգլիա), հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս։

Կարապետ Հակոբի Հակոբյան
Ծնվել է1849 հուլիսի 30
ԾննդավայրՄարզվան
Մահացել էհունիսի 3, 1926(1926-06-03) (տարիքը 76)
Մահվան վայրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԱզգությունՀայ
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Մասնագիտությունհրապարակախոս և հասարակական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Մարզվանի ազգային և միսիոներական վարժարաններում, Կ.Պոլսի Բերայի անգլիական վարժարանում (որտեղ եղել է նաև ուսուցիչ)։ 1874 թվականից անցել է Լոնդոն։ Մեծ աշխատանք է կատարել հայերին և Հայկական հարցն անգլիական կառավարությանն ու լայն հասարակայնությանը ծանոթացնելու ուղղությամբ։ Բազմիցս հարցապնդումներ է ուղղել, հիշատակագիր ներկայացրել անգլիացի բարձրաստիճան պաշտոնյաներին (Գլադստոն, Սոլսբերի), մասնակցել հայերի շահերը պաշտպանող կազմակերպությունների ստեղծմանը (Անգլո-հայկական ընկերությունը, որի փոխնախագահն էր Հակոբյանը)։ Բեռլինի դաշնագիրն (1878) ստորագրած պետությունների առաջ Հայկական հարց բարձրացնելու նպատակով՝ 1885 թվականի դեկտեմբերի 23-ին Լոնդոնում Հակոբյանի ղեկավարությամբ ստեղծվել է «Հայրենասիրաց ընկերություն Հայոց Եվրոպա»-ի հանձնաժողովը։ Մասնակցել է «Հայաստան» (Լոնդոն) թերթի հրատարակությանը (երիտասարդ խմբագիրների հետ տարաձայնությունների հետևանքով հեռացել է թերթից)։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, Հայկական հարցի վերաբացման շրջանում, խնդրագրերով դիմել է անգլիական կառավարությանը, արդյունքում ստեղծվել է Բրիտանա-հայկական հանձնաժողովը։

Քննադատել է Պողոս Նուբարի գլխավորած ազգ. պատվիրակության չափավոր քաղաքականությունը։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թարգմանիչ էր անգլիական զինվորական նախարարությունում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։