Կարապենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Մելիազգիներ (Meliaceae)
Ցեղ Կարապենի (Carapa)
Aubl., 1775

Կարապենի ՝ դա մահոգոնիա, Meliaceae, ընտանիքի ծաղկուն բույսերի ցեղատեսակ է։

Սրանք 30 մետր բարձրությամբ ծառեր են, տարածված արևադարձային Հարավային Ամերիկայում, Կենտրոնական Ամերիկայում, և Աֆրիկայում։

Կարապենին անգլերենում ունի երկու ընթանրացված անվանումներ՝ andiroba և crabwood, համապատասխանաբար։

Carapa guianensis տարածվածությունը

Բազմազանությունը և տարածվածությունը խմբագրել

Այս ցեղի տեսակները ցանկում դեռ քննարկման փուլում են։ Ընդհանրապես ճանաչված տեսակներ են՝

Կարապենի 

Carapa guianensis (andiroba, crabwood)՝ Ամազոնիա, Կենտրոնական Ամերիկա, Կարիբյան ավազան

Carapa megistocarpa (tangare)՝ Էկվադոր

Carapa procera (Աֆրիկյան կարապենի, kowi, okoto)՝ Արևմտյան Աֆրիկա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։

Առաջարկվող այլ տեսակներ.

Կարապենի 

Carapa akuri[1]

Carapa alticola[2]

Carapa longipetala[2]

Carapa nicaraguensis

Carapa vasquezii[3]

Բնափայտը խմբագրել

Կարապենու փայտից պատրաստում են կահույք, տախտակներ և կայմեր։ Կարապենի procera D.C և Կարապենի Trichila Procera շատ հայտնի են իրենց գեղեցկության շնորհիվ։ Արևելյան Հնդկաստանի Moluccensis Lamk. (Xylocarpus obovatum Juss) կարապենու կեղևը շատ դառն է։

Կարապին խմբագրել

Կարապին կամ Touloucounine (Eugène Caventou) ՝ դա շատ կայուն բյուրեղացվածության չենթարկվող ռեզինոիդային էլեմենտ է, որը ստացվում է Ֆրանսիական Գվիանայի կարապենուց։ Կարապինը չի լուծվում ջրում, բևեկնախեժում (սկիպիդար), լուծվում է ալկոհոլում և քլորոֆորում, չեզոք է գունավոր ռեակտիվների նկատմամբ։

Օգտագործումը խմբագրել

Այդ ծառի փայտանյութը շատ կարևոր է, իսկ ձեթը ստացվում է սերմերից։ Andiroba անունը ծագում է Նեենգատու նհանդի (Nheengatu nhandi rob) լեզվից , որը նշանակում է «դառը յուղ»։

Carapa guianensis- ից ստացվում է neem oil-ին նմանվող յուղ։

Neem ձեթը ստացվում է Նիմ կամ Նիիմ կամ էլ Ազադիրախթա հնդկական ծառատեսակից (լատին․՝ Azadirachta indica): Ձեթը, որը պարունակվում է կարապենու միջուկում՝ բաց դեղնավուն է և չափազանց դառն է։ 25 °C-ից ցածր ջերմաստիճանում այն պնդանում է, նմանվելով վացելինի կամ նավթային ժելեի։ Յուղը պարունակում է օլեին, պալմիթին և գլիցերին։

Կարապենու յուղը Ամազոնիայում ամենատարածված վաճառվող բժշկական յուղերից մեկն է։

Այն նաև օգտագործվում է մոծակների դեմ.պատրաստելով / ձևավորելով գնդիկներ, որոնք այրում են կամ պարզապես խառնելով աննատտոի հետ (Bixa orellana), ստանում են մածուկանման զանգված, որը և քսում են մաշկին[4]։

Աննատտո – դա նարնջագույն-կարմիր համեմունք է և սննդի ներկանյութ, որը ստանում են Ախիոտե ծառից (Bixa orellana): Կարապենու յուղը ստանում են բաց շագանակագույն սերմերից, որոնք հավաքվում են լողափերից կամ գետերից, որտեղ նրանք լողում են ծառից վայր ընկնելուց հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Forget P. M.; և այլք: (2009). «A new species of Carapa (Meliaceae) from Central Guyana» (PDF). Brittonia. 61 (4): 366–74. doi:10.1007/s12228-009-9090-z. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 Kenfack D.; Peréz A. J. (2011). «Two new species of Carapa (Meliaceae) from western Ecuador». Systematic Botany. 36 (1): 124–28. doi:10.1600/036364411X553207.
  3. Kenfack D (2011). «Carapa vasquezii (Meliaceae), a new species from western Amazonia» (PDF). Brittonia. 63 (1): 7–10. doi:10.1007/s12228-010-9163-z.(չաշխատող հղում)
  4. Miot HA, Batistella RF, Batista Kde A, Volpato DE, Augusto LS, Madeira NG, Haddad V Jr, Miot LD (2004). «Comparative study of the topical effectiveness of the Andiroba oil (Carapa guianensis) and DEET 50% as repellent for Aedes sp». Rev Inst Med Trop Sao Paulo. 46 (5): 253–6. doi:10.1590/s0036-46652004000500004. PMID 15517027.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապենի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապենի» հոդվածին։