Կատուն (գետ)
գետ Ռուսաստանում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կատուն
Կատուն, գետ Ալթայում, Ռուսաստանի Ալթայի երկրամասում, Օբի ձախ օժանդակը։ Սկիզբ է առնում Բելուխա լեռան հարավային լանջի Կատունի սառցադաշտից։ Երկարությունը 688 կմ է։ Կատունի հովտով է անցնում Չուի տրակտը։
Անվանում
խմբագրելԱնվանումը (ռուսերեն՝ Кату́нь) առաջացել է հին թյուրքական լեզուներում «գետ» նշանակող բառից. այժմ այդ բառը թյուրքական լեզուներում չկա[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 244.