Կատյա Բելիլլո

իտալացի քաղաքական գործիչ

Կատյա Բելիլլո (իտալ.՝ Katia Bellillo, փետրվարի 17, 1951(1951-02-17), Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա), իտալացի կոմունիստ քաղաքական գործիչ, տարածաշրջանային գործերի նախարար Մասսիկո Դ’Ալեմայի առաջին և երկրորդ կառավարությունների շրջանում (1998-2000), հավասար հնարավորությունների ապահովման նախարար Ամատոյի կառավարության երկրորդ շրջանում (2000-2001)։

Կատյա Բելիլլո
իտալ.՝ Katia Bellillo
Դրոշ
Դրոշ
Իտալիայի հավասար հնարավորությունների ապահովման նախարար
ապրիլի 25, 2000 - հունիսի 11, 2001
Վարչապետ Ջուլիանո Ամատո
Նախորդող Լաուրա Բալբո
Հաջորդող Ստեֆանիա Պրեստիջակոմո
Դրոշ
Դրոշ
Իտալիայի տարածաշրջանային գործերի նախարար
հոկտեմբերի 22, 1998 - ապրիլի 25, 2000
Վարչապետ Մասսիմո Դ’Ալեմա
Նախորդող Ֆրանկո Բասանինի
Հաջորդող Ագացիո Լոյերո
 
Կուսակցություն՝ Կոմունիստական վերածննդի կուսակցություն, Իտալական կոմունիստական կուսակցություն, Party of Italian Communists? և Left, Ecology and Freedom?
Կրթություն՝ Պերուջայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 17, 1951(1951-02-17) (73 տարեկան)
Ծննդավայր Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Katia Bellillo

Կենսագրություն խմբագրել

Կատյա Բելիլլոն ծնվել է 1951 թվականի հունվարի 17-ին Ֆոլինոյում։ Մանկավարժական բարձրագույն կրթություն է ստացել Պերուջայի համալսարանում։ 1976-1985 թվականներին եղել է Ումբրիայի շրջանային խորհրդի անդամ Կոմունիստական կուսակցության խմբակցությունից, անդամակցել է Պերուջայի կոմունաների խորհրդին, ընդգրկված է եղել Պերուջա պրովինցիայի հասարակական տրանսպորտը կառավարող Asp ընկերության տնօրենների խորհրդում և Ումբրիայի առողջապահական տեղական կառավարման ղեկավարության կազմում։ Եղել է Պերուջայի շրջանային վարչության փոխնախագահն ու ասեսորը՝ պատասխանատվություն կրելով սոցիալական ոլորտի համար։ Կոմունիստական կուսակցության ինքնալուծարումից հետո դարձել է Կոմունիստական վերածնունդ, այնուհետև Իտալական կոմունիստների կուսակցության անդամ[1]։

1998 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 1999 թվականի դեկտեմբերի 22-ը՝ Մասսիկո Դ’Ալեմայի առաջին կառավարության շրջանում, եղել է տարածաշրջանային գործերի նախարար, նույն պաշտոնն է զբաղցրել նաև Դ’Ալեմայի երկրորդ կառավարության շրջանում՝ մինչև 2000 թվականի ապրիլի 25-ը։ 2000 թվականի ապրիլի 25-ից մինչև 2001 թվականի հունիսի 11-ը՝ Ամատոյի կառավարության երկրորդ շրջանում, հավասար հնարավորությունների ապահովման անպորտֆել նախարար[2]։

2001 թվականի հունվարի 30-ից՝ Բրունո Վեսպի Porta a Porta հեռուստահաղորդման եթերում Ազգային ալյանս կուսակցության պատգամավոր Ալեսանդրա Մուսոլինիի հետ ունեցած վիճաբանությունից հետո (բախումն ուղեկցվել է բանավոր մեղադրանքներով և ֆիզիկական գործողություններով), որպես նախարար հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում[3]։

2001-2006 թվականներին Պատգամավորների պալատի 14-րդ գումարման անդամ Կոմունիստական կուսակցության Խառը խմբակցության խմբից, իսկ 2006-2008 թվականներին՝ Պալատի 15-րդ գումարման պատգամավոր «Իտալական կոմունիստներ» խմբակցությունից։

Բելիլլոն աջակցել է 2005 թվականին Իտալիայում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների տարածման հարցով ռեֆերենդումի անցկացմանը։ Դերասանուհի Սաբրինա Ֆերիլլին, ինչպես և Բելիլլոն, մասնակցել է այդ հարցին դրական պատասխան տալու քարոզարշավին, սակայն հետո հայտարարել է, որ ինքն անձամբ կգերադասեր որդեգրումը։ Բելիլլոն դերասանուհուն հրապարակայնորեն մեղադրել է անսկզբունքայնության և ագահության մեջ, քանի որ իբր նա գումար էր ստացել ռեֆերենդումը պատրաստելիս սոցիալական գովազդի նկարահանումների համար, չնայած չի աջակցել նրա նպատակներին։ Սկսվել է բազմամյա վիճաբանություն, որի ընթացքում Բելիլլոն հրաժարվել է ներողություն խնդրել, իսկ վիրավորված դերասանուհին նրա դեմ պաշտոնական հայց է ներկայացրել։ 2008 թվականի հոկտեմբերին Բելիլլոն խորհրդարանին է դիմել իր անձեռնմխելիությունը հաստատելու համար, քանի որ միջադեպը տեղի էր ունեցել իր՝ պատգամավոր եղած ժամանակ, և այն ստացել է[4]։

Բելիլլոն կոնֆլիկտի մեջ է մտել նաև Օլիվիերո Դիլիբերտոյի հետ՝ նրան մեղադրելով ավտորիտարիզմի մեջ, իսկ 2008 թվականին՝ Իտալական կոմունիստներ կուսակցության 5-րդ համագումարում, առաջարկել է ղեկավարների ընտրության իր ցուցակը, որն ստացել է պատգամավորների 12 %-ի աջակցությունը[5]։ Այդ պարտությունից հետո նա Ումբերտո Գուիդոնի հետ ստեղծել և գլխավորել է «Միավորել ձախերին» կուսակցությունը (Unire la sinistra): Հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարի 8-ին[6], բայց արդեն 2009 թվականի դեկտեմբերի 20-ին նոր կազմակերպությունը դարձել էր այն չորսից մեկը, որոնց հիմքի վրա ձևավորվել է «Բնապահպանության ազատության ձախեր» կուսակցությունը[7]։ 2010 թվականին Բելիլլոն լքել է այդ կուսակցությունը՝ իր որոշման համար բացատրություն ներկայացնելով հոգնածությունը «եղբայրասպան» պայքարից և հայտարարելով, որ նախընտրում է քաղաքական ձախ սպեկտրի համար դառնալ «քոչվոր»[8]։ 2018 թվականին ներկայացրել է ձախ թևի «Ժողովրդի իշխանություն» կոալիցիայի «Արմատական սոցիալական շարժումը»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Katia Bellillo. Ministro per le Pari Opportunità» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  2. «Katia Bellillo». Incarichi di governo (իտալերեն). Camera dei Deputati (Portale storico). Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  3. Matteo Tonelli (2001 թ․ հունվարի 31). «Calci e insulti il duello è servito» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  4. Alessandra Longo (2009 թ․ փետրվարի 17). «La compagna Ferilli tradita dal Pd. "La Belillo mi insultò, l'avete difesa"» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  5. Giorgio Dell’Arti (2013 թ․ հոկտեմբերի 8). «Katia Bellillo». Cinquantamila giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
  6. «Europee/ Viaggio nella galassia della sinistra» (իտալերեն). Affari Italiani. 2009 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  7. Paola Bordandini La spada di Vendola: una risorsa o un problema per il centrosinistra?. — Donzelli Editore, 2013. — P. 15. — ISBN 9788860368393
  8. «La Bellillo abbandona SEL: sono "nomade della sinistra". Stanca di lotte fratricide, lavorerà per una casa comune» (իտալերեն). UmbriaLeft. 2010 թ․ ապրիլի 19. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել