Կատանիան և Էտնա լեռը (անգլ.՝ Catania and Mount Etna), բրիտանացի նկարիչ Էդվարդ Լիրի 19-րդ դարի կեսերին ստեղծված նկար։ Կտավ-յուղաներկով արված աշխատանքում պատկերված է Էտնա լեռը և Կատանիայի մերձակայքում գտնվող սիցիլիական վայրերը։ Նկարը գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում։

Կատանիան և Էտնա լեռը
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Լիր[1]
տարի1847[1]
բարձրություն31,1 սանտիմետր
լայնություն48,3 սանտիմետր
ժանրբնանկար[2]
նյություղաներկ և ստվարաթուղթ
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1]
Ծանոթագրություններ

Նկարագրություն

խմբագրել

Նախապատմություն

խմբագրել

Բրիտանական միջին խավի անդամ Էդվարդ Լիրը (1812-1888) շատ էր ճամփորդում մայրցամաքային Եվրոպայում[3]։ 1842 թվականին Լիրը սկսել է իտալական ճամփորդությունների շարքը (այն ժամանակ՝ պետությունների բաժանված շարք), որի ընթացքում այցելել է մի շարք շրջաններ և քաղաքներ։ Լիրի այցելությունը իտալական թերակղզի տևել է մի քանի տարի, իսկ 1847 թվականի ամռանը (ձմեռը Հռոմում անցկացնելուց հետո) նա այցելել է Սիցիլիա կղզի[4]։ Լիրը տպավորված էր Սիցիլիայի պատմությամբ, տեսարաններով, և նկարիչը սկսեց ստեղծել կղզին պատկերող տասնյակ գործեր[3][4]։

1847 թվականի հունիսին Լիրն իր ընկեր Ջոն Պրոբիի հետ այցելել է սիցիլիական Կատանիա քաղաքի մերձակայքում գտնվող հրաբուխ՝ Էտնա լեռ։ Հունիսի 16-ին Լիրը գծանկարել է Էտնան և Կատանիան, որն այժմ հայտնի է որպես «Կատանիա և Էտնա լեռ»։ Հաջորդ երեկո Լիրն ու Պրոբին ճանապարհորդել են դեպի լեռը և բարձրացել հրաբխային կոնը[4]։

Գծանկար

խմբագրել

Լիրի գծանկարը պատկերում է Արևելյան Սիցիլիայի բնապատկերը։ Միջնամասում երևում է Կատանիա քաղաքը, իսկ հետնամասում կարելի է տեսնել ձյունով ծածկված Էտնա լեռը[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/436859
  2. https://www.metmuseum.org/art/collection/search/436859
  3. 3,0 3,1 Sutton, Charles William (1892). "Lear, Edward" . In Lee, Sidney (ed.). Dictionary of National Biography. 32. London: Smith, Elder & Co.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Catania and Mount Etna». www.metmuseum.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.