Կատալոնիայի տնտեսություն

Կատալոնիայի տնտեսությունը ավանդաբար ապահովում է ամբողջ Իսպանիայի ՀՆԱ-ի շուրջ 19 %-ը[1]՝ փոքր-ինչ առավելություն ունենալով այդ ցուցանիշով երկրորդ հորիզոնականում գտնվող Մադրիդից։ Չնայած որ Կատալոնիայում առկա է քիչ քանակությամբ բնական հանածոներ՝ Կատալոնիան ունի զարգացած տնտեսություն և առանձնանում է Իսպանիայում սոցիալ-տնտեսական զարգացման ամենաբարձր ինդեքսներից մեկն ունենալով։ Իր հերթին տարածաշրջանի տնտեսական կենտրոնը հանդիսանում է Բարսելոնա քաղաքը։ Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը (2011 թվականի 27430 ) Կատալոնիան գտնվում է Իսպանիայի 4-րդ հորիզոնականը Նավարայից, Բասկերի երկրից և Մադրիդից հետո։ Դրան զուգահեռ, սկսած 2008 թվականից Կատալոնիայի տնտեսությունն ինչպես որ Իսպանիայի տնտեսությունն ընդհանուր բախվում է ֆինասատնտեսական մեծ դժվարությունների, որն անդրադառնում է մրցունակության, հիփոթեկային ճգնաժամի և բյուջետային դեֆիցիտի[2], համախառային տարածաշրջանային արտադրանքի անկման, գործազրկության աճի և բնակչության կենսամակարդակի նվազման տեսքով։ Կատալոնիայում գործազրկությունն ավանդաբար ցածր է համաիսպանական գործազրկության մակարդակից։ 2016 թվականին Իսպանիայի մնացած մասի հետ տարբերությունը կազմել է միջինում 3,7 % հօգուտ Կատալոնիայի։ Կատալոնիայի ներսում իր հերթին առանձնանում է Բարսելոնայի տնտեսությունը, որն ունի ավելի ճկուն աշխատանքի շուկա, քան մյուս նահանգները միասին վերցրած[3]։

Կատալոնիայի դրոշ

Պատմություն խմբագրել

 
Հնագույն Կա ԼըԱրանո ֆաբրիկան Բարելոնայում

Կատալոնիան եղել է Իսպանիայի արդյունաբերականացման առաջամարտիկը։ Երկրում առաջին ֆաբրիկաներն ու գործարանները կառուցվել են Բարսելոնայում 19-րդ դարի չորրորդ քառորդում և աշխատում էին Մեծ Բրիտանիայից բերված սարքավորումներով։ 1979 թվականին արդյունաբերական արտադրությունը կազմել է Կատալոնիայի համախառն ներքին արդյունքի 45 %-ը և աշխատանքով ապահովել է տարածաշրջանի աշխատանքային ուժի 40 %-ին։ Չնայած աստիճանական ապաարդյունաբերականացմանը՝ համաարդյունաբերական արտադրանքի թողարկման մեջ Կատալոնիայի դերը մնում է շոշափելի (շուրջ 25 %):

Կատալոնիայի համախառն ազգային արտադրանքի դինամկիան Իսպանիայի ՀՆԱ-ում խմբագրել

Պայմանավորված Կատալոնիայի ու Մադրիդի միջև ավանդաբար դժվարին հարաբերությունների հետ Իսպանիայի համախառն ներքին արդյունքում Կտալոնիայի ներդրման վիճակագրությունը մանրամասն վերահսկվում է վիճակագրական մարմինների կողմից և քննարկվում է տեղական ու միջազգային ԶԼՄ-ներով։ Օրինակ, 2016 թվականին Իսպանիայի համախառն ներքին արդյունքում Կատալոնիայի բաժինը հասել է 19,03 %-ի, ինչը դարձել է 2000 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշ։ Մինչև 2000 թվականը ինքնավար համայնքի բաժինը ընդհանուր համախառն ներքին արդյունքում չի եղել 18,7 %-ից ցածր[4]։

Տնտեսության ճյուղեր խմբագրել

 
Բարսելոնայի նավահանգիստ
 
Էբրո գետի գետաբերանում կառուցված բրնձի վերամշակման գործարան

2001 թվականին Կատալոնիայի արդյունաբերության ոլորտի համախառն տարածաշրջանային արտադրանքը նվազել է մինչև 27,2 %, գյուղատնտեսությունում՝ до 9,7 %, իսկ ծառայությունների ոլորտի բաժինը՝ 63,1 %:

Արդյունաբերություն խմբագրել

 
Կատալոնիայի 1995 թվականի շրջանային պլանը
  •   Մայրաքաղաքային շրջան

  •   Պիրեններ և Արան

  •   Տարագոնայի շրջան

  •   Կենտրոնական կոմարկա

  •  

  •   Պոնենտт

  •   Էբրայի հողեր

Կատալոնիայի արդյունաբերության կազմն ըստ ճյուղերի ունի հետևյալ տեսքը՝

  • պլաստիկի արտադրություն - 4 %,
  • էլեկտրոնիկա և մեքենաարտադրություն - 6 %,
  • դեղագիտություն և քիմիական արդյունաբերություն - 16 %,
  • տեքստիլ արդյունաբերություն - 6 %,
  • թղթի և տպագրության արդյունաբերություն - 7 %,
  • մետաղամշակում - 9 %,
  • սննդի - 17 %,
  • տրանսսպորտային միջոցներ և սարքավորումներ - 13 %,
  • հանքարդյունաբերություն - 8 %,
  • այլ - 8 %[5]:

Բնակչության մեծ մասը, ովքեր ներգրավված են արդյունաբերության ոլորտում (վերամշակում և տեքստիլ, նավահանգստային գործ), աշխատում են փոքր և միջին ընտանեկան ձեռնարկություններում, որտեղ որպես կանոն աշխատում են ոչ ավել քան 400 մարդ։ Կատալոնիայում գրանցված են ավելի քան 500 հազար ձեռնարկություններ, ինչը կազմում է ամբողջ Իսպանիայի ձեռնարկությունների 19 %: Դրանցից 93,25 %-ը կազմում են փոքր ձեռնարկությունները, որոնք ունեն մինչև 9 վարձու աշխատող[6]։ Ներքին առևրում Կատալոնիայի բաժինը ամբողջ երկրի ցուցանիշի 26,8 %-ն է, ընդ որում, բարձր տեխնոլոգիաների արտահանումը կազմում է 34,6 %[5]: Կատալոնիայի կարևորագույն առևտրային գործընկերներն են Եվրոպական համայնքի երկրները, ընդ որում, Գերմանիան հանդիսանում է արտահանման գործընկեր, իսկ Ֆրանսիան ներկրման։ Կատալոնիայի տնտեսական հնարավորությունները կենտրոնացված են Բարսելոնայի շրջանում։ Այստեղ ապրում և աշխատում են ինքնավար համայնքի բնակչության գրեթե կեսը։ Կատալոնիայի առևտրային դարպասը հանդիսանում է Բարսելոնայի նավահանգիստը, որը համարվում է Եվրոոպայի ամենախոշոորներից մեեկը։ Այնտեղ միաժամանակ կարող են մտնել 1700 նավ։

Կատալոնիայի գյուղատնտեսության ոլորտում հատկապես առանձնանում է գինեգործությունը։

Տեղական տնտեսության կարևոր ճյուղ է հանդիսանում զբոսաշրջությունը։ Կոստա Բրավայի հյուսիսային և Կոստա Դորադայի հարավային բուժավայրերը հանդիսանում են Եվրոպայի ամենահեղինակավոր հանգստյան վայրերից։ Բարսելոնայով անցնում են միջերկրծովյան կրուիզային նավագնացության բազմաթիվ ուղիներ։ Այնտեղ գտնվող շուրջ 5000 հյուրանոցներ ունեն շուրջ 250 հազար այցելու հյուրընկալելու հնարավորություն ունեն։ Առավել հայտնի հյուրանոցներից են Մարեսմեն (Maresme): Կատալոնիայի հյուրանոցային ցանցը յուրաքանչյուր տարի սպասարկում է մոտավորապես 16 միլիոն զբոսաշրջիկ։

Վերջին ժամանակներում տնտեսության մեջ էական ներդրում է ունենում շրջանի ինվեստիցիոն գրավչությունը։ Այն վերաբերվում է հատկապես Իսպանիայի և մասնավորապես Կատալոնիայի անշարժ գույքին։ Թույլատրելի հիփոթեկային վարկավորումը և համեմատաբար ցածր գները յուրաքանչյուր տարի գրավում են օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր տներ են գնում Իսպանիայում և որպես հետևանք՝ վճարում բավականին բարձր հարկեր։

Իսպանիայի և Կատալոնիայի միջև բյուջետային հարաբերությունների ցուցանիշներ խմբագրել

Իսպանիայի և Կատալոնիայի միջև բյուջետային հարաբերությունների ցուցանիշները համազգային մակարդակով
Տարի Ներդրումներ Սուբսիդիաներ
2009 թվական 119,2 % 102,3 %
2010 118,5 % 98,9 %

Կատալոնիայի անկախացման շարժման տնտեսական ենթատեքստ խմբագրել

Իսպանիայի իշխանությունների նկատմամբ Կատալոնիայի բնակչությանն պահանջները հասնում են մինչև 18-րդ դար:Իսպանիայի ընդհանուր անկումը և գաղութային տիրույթների չափազանց անարդյունավետ կառավարը հանգեցրեցին բյուջետային հսկայական դեֆիցիտիների և արտաքին մեծ պարտքի։ 1702-1718 թվականների ընթացքում դեֆիցիտի խնդիրը լուծելու նպատակով Մադրիդը բարձրացրեց լավ վիճակում գտնվող արագոնյան հողերի հարկերը շուրջ 4 անգամ[7]։ Իսպանիայի ֆինանսական ճգնաժամըսրեց կենտրոնական կառավարության և նահանգների միջև հարաբերությունները։ Այն իրականացնում էր խնայողական տնտեսության քաղաքականություն[2]։ Միևնույն ժամանակ Բարսելոնայի ու Մադրիդի միջև հարաբերությունները սկսեցին հատկապես վատթարանալ այն բանից հետո, երբ Կատալոնիայի տնտեսության դեպարտամենտի աշխատակիցները հաշվարկել էին, որ Կատալոնիան որպես թագավորության սուբյեկտ ենթարկվում է բյուջետային խտրականության։ 2010 թվականին կատալոնցիները երկրի բյուջե էին մուծել համազգային հարկահավաքման 118,5 %[8]: Այդ ամենի հետևանքով իրականացված հարցումների համաձայն Կատալոնիայի բնակչության ավելի քան 50 %-ը կողմ էր արտահայտվել Կատալոնիայի անկախության օգտին[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Доля Каталонии в ВВП Испании за прошлый год составила 19%.(ռուս.)
  2. 2,0 2,1 «Catalunya tiene los impuestos más altos de España». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. Доля Каталонии в ВВП Испании за прошлый год составила 19%
  5. 5,0 5,1 cidem.com
  6. «Экономика Каталонии / Каталония (Cataluna) / Состав Испании / Испания / ИСПАНИЯ для всех на одном портале: новости, отдых, работа, недвижимость в Испании». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. https://books.google.am/books?id=trKvCwAAQBAJ&pg=PA17&lpg=PA17&dq=napoleon+allowed+the+use+of+catalan&source=bl&ots=G2aeOV6vnW&sig=tXY8mg0s7OjPwoPmjKadQRYT9YQ&hl=ru&sa=X&ved=0ahUKEwiWyYSG_7PYAhXK7YMKHaLhDDsQ6AEIYzAH#v=onepage&q=napoleon%20allowed%20the%20use%20of%20catalan&f=false
  8. 8,0 8,1 «Catalunya es la tercera comunidad que más paga». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.