Վենսան Բելորգեյ (ֆր.՝ Vincent Belorgey, հուլիսի 31, 1975(1975-07-31), Փարիզ), առավել հայտնի Կավինսկի (Kavinsky, երբեմն ձևավորված` KΔVINϟKY) բեմական կեղծանվամբ, ֆրանսիացի էլեկտրո հաուս և սինթվեյվ ոճում ստեղծագործող դիջեյ, երաժիշտ և կինոդերասան։

Կավինսկի
Կավինսկին Մոնրեալում (2006)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ Vincent Pierre Claude Belorgey
Ի ծնե անունՎենսան Բելորգեյ
Ծնվել էՀուլիսի 31, 1975
Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա
Երկիր Ֆրանսիա
ԺանրերՖրենչ հաուս, սինթվեյվ
ՄասնագիտությունԴիջեյ, երաժիշտ, դերասան
Գործունեություն2006–այժմ
ԼեյբլRecord Makers, Zomba Music Publishing
Կայքmyspace.com/kavinsky
 Kavinsky Վիքիպահեստում

Կավինսկիի երաժշտությունը հիմնականում ներշնչված է 1980-ականների գեղարվեստական ֆիլմերի էլեկտրոփոփ ժանրի սաունդթրեքերից։

Արժանացել է առավել մեծ ճանաչման «Nightcall» սինգլի համար, որը տեղ է գտնում 2011 թվականին նկարահանված «Դրայվ» ֆիլմի սաունդթրեքում։ Բացի այդ՝ Կավինսկիի «Testarossa» կատարումը տեղ է գտնում «Grand Theft Auto 4» համակարգչային խաղի «Էլեկտրո շոկ» (Electro choc) գեղարվեստական ռադիոկայանի երգացանկում։

Սկավառակագրություն խմբագրել

LP խմբագրել

  • 2013: Outrun (LP)

EP խմբագրել

  • 2006: Teddy Boy (EP)
  • 2007: 1986 (EP)
  • 2008: Blazer (EP)
  • 2012: ProtoVision (EP)

Սինգլներ խմբագրել

Տարին Սինգլը Տեղը չարտերում Սերտիֆիկացում Ալբոմը
ԲԵԼ
Vl
ԲԵԼ
Wa
ՖՐԱ
[1]
2010 "Nightcall" 28 29 10

Սաունդթրեք խմբագրել

  • Լինքոլնի դատապաշտպանը (2011)
  • «Դրայվ» (2011)

Ռեմիքսեր խմբագրել

  • "Gravity's Rainbow"
  • "Roder (Kavinsky vs. M.I.A.)"
  • "Roche"
  • "Embody"

Ֆիլմագրություն խմբագրել

  • Նոնֆիլմ (2001)
  • Աալտրա (2003)
  • Atomik Circus, le retour de James Bataille (2004)
  • Ուլտրանովա (2005)
  • Ստեյկ (2007)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կավինսկի» հոդվածին։