Սինթվեյվ (անգլ.՝ Synthwave, այլ անվանումներ՝ աութռան, ռետրովեյվ, ֆյուչըրսինթ[2] [outrun, retrowave, futuresynth]), էլեկտրոնային երաժշտության միկրոժանր, որը գլխավորապես հիմնված է 1980-ականների էքշըն, գիտաֆանտաստիկ և սարսափ ֆիլմերի սաունդթրեքների[3] վրա։ Ժանրի ծաղկումը պայմանավորված է 1980-ական թվականների երաժշտության, ռետրոֆուտուրիզմի և էսթետիկայի հանրաճանաչությամբ։ Սինթվեյվ ժանրի աշխատանքներում սովորաբար փորձ է արվում 1980-ականների ժամանակաշրջանի հանդեպ հնարավորինս նոստալգիկ մթնոլորտ ստեղծել։

Սինթվեյվ
Synthwave
Synthwave.svg
Ոճային հիմքերԷլեկտրոնիկ, 1980-ականների սաունդթրեքներ[1], Էլեկտրո, Եվրոդիսկո, ֆրենչ հաուս[2], վիդեոխաղերի երաժշտություն
Ծագման ժամանակ2000-ականների կեսերից մինչև ուշ 2000-ականներ[2]
Ծագման երկիրFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Տես նաև
ԵվրոբիթՍովիետվեյվՍինթ-փոփՎեյպորվեյվ
Timecrawler 82 - Mt Fuji

Ժանրի ծագման և զարգացման շրջանը տեղի է ունեցել 2000-ականների կեսերից մինչև ավարտը։ Ալիքի սկզբնավորումը վերագրվում է ֆրենչ հաուս ժանրում ստեղծագործող երաժիշտներին։ Առավել երիտսարադ սերնդի ստեղծագործողների համար ներշնչանք է ծառայել 2002 թվականին թողարկված «Grand Theft Auto: Vice City» համակարգչային խաղը, որում առկա այլընտրանքային իրականությունը վերցված էր 1980-ականների Մայամիից։ Սինթվեյվի կազմավորման և զարգացման ներշնչանքներից են համարվում նաև կոմպոզիտորներ Ջոն Քարփենթերը, Ժան Միշել Ժարը, Վանգելիսը (հատկապես Ռիդլի Սքոթի «Սայրի վազորդ» ֆիլմի սաունդթրեքի համար), ինչպես նաև գերմանական «Tangerine Dream» խումբը։


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Hunt Jon (9 April 2014)։ «We Will Rock You: Welcome To The Future. This is Synthwave.»։ l'etoile։ Արխիվացված է օրիգինալից 11 July 2017-ին։ Վերցված է 18 May 2015 
  2. 2,0 2,1 2,2 Neuman Julia (July 30, 2015)։ «The Nostalgic Allure of 'Synthwave'»։ New York Observer։ Վերցված է May 16, 2016 
  3. Neuman Julia (June 23, 2015)։ «A Retrowave Primer: 9 Artists Bringing Back the ’80s»։ MTV Iggy։ Արխիվացված է օրիգինալից June 23, 2015-ին։ Վերցված է June 23, 2015