Կաստելո Ուրսինո կամ Ֆրիդրիխ Հոհենշտաուֆենի ամրոց (իտալ.՝ Castello Ursino), ամրոց, որը գտնվում է Իտալիայի հարավում՝ Սիցիլիա կղզու վրա[3]։

Կաստելո Ուրսինո
Նկարագրություն
ՏեսակՀոհենշտաուֆենների ամրոցը Հարավային Իտալիայում և դղյակ
ՏեղագրությունԻտալիա Իտալիա
ՀասցեPiazza Federico di Svevia[1]
Վարչական միավորԿատանիա[2][1]
ԵրկիրԻտալիա
Կազմված է մասերիցCivic Museum of Catania?
Կառուցված1239-1250 թվականներ
ՃարտարապետRiccardo da Lentini?
ՊատվիրողՖրիդրիխ II Հոհենշտաուֆեն
Ճարտարապետական ոճԳոթիկա
Ընթացիկ
սեփականատեր
Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն
Քարտեզ
Քարտեզ
 Castello Ursino (Catania) Վիքիպահեստում

Կառուցվել է 1239-1205 թվականներին՝ Սրբազան Հռոմի արքա Ֆրիդրիխ Հոհենշտաուֆեն կայսեր օրոք։ Սկզբում ամրոցը ունեցել է 4 թևաշենք, որոնք ամրացված էին ամուր աշտարակներով։ Այն ամրացված էր բարձր ժայռի վրա և կոչված էր պաշտպանելու Սիցիլիայի արևելյան ափերը։

Կաստելո Ուրսինոն 1693 թվականի Կատանիայի երկրաշարժից հետո կանգուն մնացած եզակի շինություն է։ Չնայած նրան, որ ամրոցը հիմնովին չի ավերվել, սակայն երկրաշարժի հետևանքով ունեցել է մեծ կորուստներ։ 1818 թվականի երկրաշարժից հետո ևս լուրջ վնասներ է կրել։

Այն համարվում է 16-րդ դարի արագոնյան արքաների թագավորանիստ ամրոցը։ վերածննդի դարաշրջանում՝ 17-րդ դարում, այն վերակառուցվել է ժամանակաշրջանի ճարտարապետական ոճով։

Ամրոցը 1837 թվականին վերածվում է բատնի։ 20-րդ դարի 30-ական թվականների ամրոցը ռենթարկվում է ռեստավրացիայի։ Ներկայումս ամրոցը ծառայում է որպես բացօդյա թանգարան։ Նրա մեջ ներկայացված են հին հունական և բյուզանդական շրջանների հնագիտական գտածոներ, ինչպես նաև սիցիլիական արվեստի ցուցանմուշներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Atlante castellano d'Italia
  2. dati.beniculturali.it — 2014.
  3. Orlando, Andrea. «Castello Ursino O Svevo Di Catania». iCastelli.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստելո Ուրսինո» հոդվածին։