Կաստելո Մանիաչե (իտալ.՝ Castello Maniace), ամրոց Սիցիլիա կղզու Սիրակուզա քաղաքում, որը փակում է մուտքը դեպի քաղաքային նավահանգիստ։ Կաստելո Մանիաչեն կառուցվել է 1232-1240 թվականներին՝ Ֆրիդրիխ II կայսեր հրամանով և անվանվել է ի պատիվ 11-րդ դարի բյուզանդական զորահրամանատար Գևորգ Մանիակեսի, որը 1038-1040 թվականներին վերջին անգամ գրավեց Սիցիլիան՝ Բյուզանդիային միացնելու նպատակով։ Այժմ ամրոցը ազատ է զբոսաշրջիկների համար։

Կաստելո Մանիաչե
Նկարագրություն
ՏեսակՀոհենշտաուֆենների ամրոցը Հարավային Իտալիայում, military museum building?, historical park museum? և museum of a public entity?
ՏեղագրությունԻտալիա Իտալիա
ՀասցեPiazza Federico di Svevia 33, 96100 Siracusa[1] և Piazza Federico Di Svevia, 96100 Siracusa[2]
Վարչական միավորՍիրակուզա[3][1][4]
ԵրկիրԻտալիա
Կառուցված1038 թվական-1040 թվական
ՊատվիրողՖրիդրիխ II Հոհենշտաուֆեն
Անվանված էԳևորգ Մանիակես
Քարտեզ
Քարտեզ
 Castello Maniace Վիքիպահեստում

Առաջին շենքը ամրոցի տարածքում կառուցվել է 1038 թվականին՝ Գևորգ Մանիակեսի կողմից՝ Սիրակուզ ամրոցը գրավելուց հետո։ 1232-1240 թվականներին ամրոցը վերակառուցվեց ճարտարապետ Ռիկարդո դա Լենտինիի գլխավորությամբ։ 1305 թ.-ից մինչև 1536 թվականը Կաստելո Մանիաչեն աշխատում էր որպես սիցիլիական թագավորների թագավորանիստ ամրոց։ 15-րդ դարում օգտագործվում էր որպես բանտ։ Վերջին տարիներին այդ ամրոցը ներգրավվել է ամրաշինական կառույցների ցուցակում, որոնք պաշտպանում են քաղաքը և նավահանգիստը։ 1704 թվականի ուժեղ պայթյունից հետո ամրոցը վերակառուցվեց և հարմարեցվեց հրազենային զենքի համար։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  2. Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  3. dati.beniculturali.it — 2014.
  4. Atlante castellano d'Italia

Գրականություն

խմբագրել
  • Alexander Knaak Prolegomena zu einem Corpuswerk der Architektur Friedrichs II. von Hohenstaufen im Königsreich Sizilien 1220–1250. — Marburg, 2001. — С. 47–58. — ISBN 3-89445-278-1
  • L'Italia: Sicilia. — Touring editore, 2004.

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստելո Մանիաչե» հոդվածին։