Կառլ Յանսեն
Կառլ Յանսեն (գերմ.՝ Karl Janssen, մայիսի 29, 1855[1][2], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն - 1927[3][4], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն), գերմանացի քանդակագործ:
Կառլ Յանսեն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1855[1][2] |
Ծննդավայր | Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | 1927[3][4] |
Վախճանի վայրը | Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քանդակագործ |
Երեխաներ | Գերդա Յանսեն |
Karl Janssen Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Կառլ Յանսենը ծնվել է 1855 թվականին Դյուսելդորֆում, արվեստագետների ընտանիքում: Նրա հայրն եղել է պղնձի վրա փորագրող, եղբայրը՝ Պետերը, նկարիչ: Արվեստի առաջին դասերը Կառլը ստացել է եղբորից: 1872-1880 թվականներին սովորել է Դյուսելդորֆի պրուսական թագավորական արվեստի ակադեմիայում, Ավգուստ Վիտիգի ղեկավարությամբ: 1878 թվականին Յանսենը ստացել է հռոմեական կրթաթոշակ և 1881 թվականին մեկնել է Իտալիա և այնտեղ սովորել մինչև 1884 թվականը[5][6]:
Յանսենի առաջին կարևոր աշխատանքը գործարանատեր Պյոնսգենի (1883) կիսանդրին է: 1884 թվականին նա Յոզեֆ Տյուսխաուզի հետ միասին (որի հետ մտերիմ էր դեռևս ակադեմիայում սովորելու տարիներից), պատվեր է ստանում ստեղծելու Հայր Ռեյնի և նրա դուստրերի արձանախումբը: Այս աշխատանքն այնքան դուր եկավ դյուսելդորֆցիներին, որ 12 տարի անց նրանք պատվիրեցին երկու արվեստագետներին ստեղծելու դրա բրոնզե ավելի մեծ տարբերակը (1897): 1896 թվականին Յանսենը Դյուսելդորֆում քանդակում է Վիլհելմ կայսրի բրոնզե արձանը:
1893 թվականից Կառլ Յանսենը եղել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր իր ուսուցիչ Ավգուստ Վիտիգի ամբիոնում: Յանսենի ուսանողներից են եղել Բերնարդ Հյոտգերը, Վիլհելմ Լեմբրուկը, Տոնի Շտոկխեյմը:
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո քանդակագործն արդյունաբերող Հենկել ընտանիքի պատվերով ստեղծել է պատերազմում ձեռնարկության զոհված աշխատակիցների հուշարձանը: Այդ հուշարձանը տեղադրվել է Դյուսելդորֆի Հոլտհաուզեն շրջանի արդյունաբերական գոտում: Յանսենի վերջին խոշոր աշխատանքը եղել է Հենկելների ընտանեկան դամբարանի արձանը (1925) Դյուսելդորֆում:
ՊատկերասրահԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Bernhard Maaz (изд.): Nationalgalerie Berlin. Das XIX. Jahrhundert; Bestandskatalog der Skulpturen (2 Bde.); Berlin 2006 — ISBN 978-3-86502-119-9.
- Rolf Purpar: Kunststadt Düsseldorf — Objekte und Denkmäler im Stadtbild, Grupello, Düsseldorf 2008, ISBN 3-89978-044-2.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://oxfordindex.oup.com/view/10.1093/benz/9780199773787.article.B00093973
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 Union List of Artist Names
- ↑ 4,0 4,1 4,2 Répertoire des artistes (ֆր.)
- ↑ Sehr ausführliche Familiengeschichte
- ↑ Geschichte Kaiser-Wilhelm-Denkmal Düsseldorf
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կառլ Յանսեն կատեգորիայում։ |