Կառլ Լուց (Լուտց, գերմ.՝ Carl Lutz, մարտի 30, 1895(1895-03-30)[1][2], Walzenhausen, Ապենցել Աուսերռոդեն, Շվեյցարիա - փետրվարի 12, 1975(1975-02-12)[2], Բեռն, Շվեյցարիա[3]), շվեյցարացի դիվանագետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բուդապեշտում փոխդեսպան։

Կառլ Լուց
 
Կրթություն՝ Ջորջ Վաշինգտոն համալսարան (1923), Central Wesleyan College? (1920) և apprentice? (1913)
Մասնագիտություն՝ դիվանագետ
Դավանանք մեթոդիզմ
Ծննդյան օր մարտի 30, 1895(1895-03-30)[1][2]
Ծննդավայր Walzenhausen, Ապենցել Աուսերռոդեն, Շվեյցարիա
Վախճանի օր փետրվարի 12, 1975(1975-02-12)[2] (79 տարեկան)
Վախճանի վայր Բեռն, Շվեյցարիա[3]
Թաղված Բրեմգարտենի գերեզմանատուն
Քաղաքացիություն  Շվեյցարիա
Ամուսին Gertrud Lutz-Fankhauser?
 
Պարգևներ

Աշխարհի արդարակյաց է։ Շվեյցարացի դիվանագետ, Հունգարիայի Բուդապեշտում փոխդեսպան 1942 թվականից մինչև պատերազմի ավարտը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փրկել է ավելի քան 62 000 հրեայի՝ նրանց տալով պահպանության վկայագրեր և ստեղծելով «անվտանգության տներ»։ Այսպես, իշխանություններից ստանալով 8 000 վկայագրեր, որոնք թույլ էին տալիս մահվան ճամբարներ չուղարկել համապատասխան թվով հրեաների, որոնք մտադիր էին իբր մեկնել Պաղեստին, նա զգալիորեն ավելացրել է փրկած մարդկանց թիվը՝ կրկնօրինակելով անունները և վկայական տալով ոչ թե մեկ մարդու, այլ մի ամբողջ ընտանիքի։

Կենսագրություն

խմբագրել
 
Լուցի հուշարձանը Բուդապեշտում

Ծնվել է 1895 թվականի մարտի 30-ին Շվեյցարիայում։ Տասնութ տարեկանում արտագաղթել է ԱՄՆ։ Սովորել է Սենտրալ Ուեսլեյեն քոլեջում (անգլ.՝ Central Wesleyan College) (Ուոերտոն, Միսսուրի)։ 1920 թվականին սկսել է աշխատել Վաշինգտոնում Շվեյցարիայի դեսպանատանը։ Այնուհետև կրթությունը շարունակել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան 1924 թվականին։ Աշխատել է Ֆիլադելֆիայում Շվեյցարիայի հյուպատոսություններում և Սենտ Լուիսում 1926-34 թվականներին։ Այնուհետև շվեյցարական կառավարության կողմից նշանակվել է Պաղեստինի Յաֆո քաղաքում Շվեյցարիայի գլխավոր հյուպատոսության փոխդեսպան։

1942 թվականին նրան նշանակել են Բուդապեշտում Շվեյցարիայի փոխդեսպան։ Կառլ Լուցն աջակցել է հրեական ծագումով հունգարացի քաղաքացիների մոտ 10 հազար երեխաների արտագաղթին[4][5]։

Նրա անունով փողոցներ են կոչվել Հայֆայում և Բեռնում[6]։ Հայֆայում Կառլ Լուցի փողոցը գտնվում է քաղաքի հյուսիսային մասում՝ ծովից ոչ հեռու։ Բեռնում Carl-Lutz-Weg գտնվում է քաղաքի արևելքում և կապում է Բալմերշտրասեին և Վելտիստրասեին Շոսխալդում (գերմ.՝ Schosshalde) փողոցները։

1999 թվականին Շվեյցարիայում թողարկվել է Կ. Լուցին նվիրված փոստային նամականիշերի շարք[7]։

Արժանիքների ճանաչում

խմբագրել

Դիվանագիտական աշխատանքի ժամանակ իրեն լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրելու փորձից հետո 1958 թվականին բացահայտվել է նրա սխրանքը։ Իսրայելը Հայֆայում նրա պատվին անվանվել է փողոց, իսկ Յադ Վաշեմը նրան ճանաչել է որպես աշխարհի արդարակյաց։ Դա տեղի է ունեցել 1965 թվականին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 The Righteous Among the Nations Database
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118831585 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Braham, Randolph L.; Scott Miller The Nazis' Last Victims: The Holocaust in Hungary. — Wayne State University Press[en], 1998. — С. 143—144. — ISBN 0814330959
  5. Tschuy, Theo. Dangerous Diplomacy: The Story of Carl Lutz, Rescuer of 62,000 Hungarian Jews. 2000. Grand Rapids:Eerdmans. ISBN 0802839053
  6. «Photo Page». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել