Կառլոս Սլիմ
Կարռոս Սլիմ Էլու (իսպ.՝ Carlos Slim Helú, հունվարի 28, 1940[2][3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), լիբանանյան ծագմամբ մեկսիկացի գործարար, լիբանանցի ներգաղթյալ-մարոնականի որդի։ Միլիարդատերը, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է[4][5]։ «Ֆորբս»-ի տվյալներով՝ 2010-ից 2013 թվականներին հանդիսացել է աշխարհի ամենահարուստ մարդը։ 2016 թվականի միլիարդատերերի վարկանիշում Կառլոս Սլիմ Էլուն գտնվում է երկրորդ տեղում, նրա ֆինանսական կարողությունը գնահատվում է 50մլրդ ԱՄՆ[6] դոլլար, ընդ որում, որ նա է տարվա ընթացքում կորցրել է 27մլրդ[7]։ Ֆինանսական կարողությունը հիմնված հեռահաղորդակցության արդյունաբերության վրա, Teléfonos de México (Տելեֆոնոս դե Մեխիկո), Altria Group(Ալտրիա Գրուպ) (նախկին տնօրեն Ֆիլիպ Մորրիս), Telcel (Տելցել) և América Móvil (Ամերիկա Մովիլ). Ձեռնարկատիրոջ հիմնական ակտիվը հանդիսանում է Grupo Carso(Գրուպօ Կարսո)հոլդինգային ընկերությունը, որը ղեկավարում է խոշոր մեքսիկական ընկերությունների[8][9] շարքը։
Կառլոս Սլիմ Էլու իսպ.՝ Carlos Slim | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1940թ. hունվաևի 28 |
Ծննդավայր | Մեքսիկա, Մեխիկո |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Մարոնիական կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Կարողություն | 53 միլիարդ դոլլար |
Մասնագիտություն | բիզնես մագնատ, բարեգործ, ներդրող, գլխավոր գործադիր տնօրեն, համակարգչային գիտնական, քաղինժեներ և ձեռնարկատեր |
Աշխատավայր | Telmex?, América Móvil? և Grupo Carso? |
Ամուսին | Soumaya Domit Gemayel? |
Ծնողներ | հայր՝ Julián Slim Haddad?[1], մայր՝ Linda Helú Atta?[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Carlos Slim Domit? և Marco Antonio Slim Domit? |
Կայք | carlosslim.com |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1940թ․ հունվարի 28-ին Մեխիկոյում։ Լիբանանյան փախստականի և հաջողակ լիբանանյան առևտրականի աղջկա ընտանիքի հինգերորդ երեխան։ Նրա հայրը - Խալիլ Սալիմ Խադդադ՝ ցանկանալով փախչել զորակոչից օսմանյան բանակ, եկել է Մեքսիկա 1902 թվականին, որտեղ փոխել է անունը՝ Խուլիան Սլիմ։ Մայրիկի ընտանիքը՝ Էլու(տես հրեական անվանումը)։ Խուլիանը ուներ գործարարի ճկունություն և նոր վայրում զբաղվեց բիզնեսով, իսկ ավելի ուշ, 1950 թվականին, նա ձեռք բերեց անշարժ գույք Մեխիկոյի գործարարական հատվածում և բացեց համախանութ։ Նրան հաջողվեց ստեղծել հաջողակ առևտրային բիզնես։ Այդ բիզնեսում սկսեցին աշխատել Խուլիան բոլոր վեց երեխաները, որոնցից նա պահանջում էր «նվիրվածություն, տաղանդ և ջանք». Փոխարենը երեխաները ստանում էին երեխային ոչ վայել գրպանի գումար, որոնք սովորել էին «կառավարել», սկսելով դպրոցի առաջին դասարանից։ Կառլոսին հաջողվեց գործարարական ջիղում։ Հոր օրհնությամբ նա սկսեց զբաղվել բորսային ներդրմամբ, և արդեն տասնյոթ տարեկանում, յուրացնելով ներդրման կանոնները, նա իր առաջին միլիոնը ստեղծեց։
Կառլոսը, շարունակելով հաջողությամբ զբաղվել ներդրումով, հասցրեց սովորել Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի քաղաքացիական շինարարության ֆակուլտետում։ Վերջին կուրսերում նա նույնիսկ դասավանդել է գծային ծրագրավորում և հանրահաշիվ այլ խմբերին։ Այն բանից հետո, երբ 1961 թվականին Կառլոս Սլիմը ստացավ դիպլոմ, այլևս չաշխատեց իր մասնագիտությամբ։
ԲարեգործությունԽմբագրել
Կառլոս Սլիմը հանդիսանում է աշխարհի ամենախոշոր բարեգործներից մեկը։ Նա հիմնադրել է Կառլոս Սլիմի ֆոնդը, որը Մեքսիկայում ֆինանսավորում է կրթական, մշակութային և բժշկական նախագծեր։ 2011 թվականի մարտին ֆոնդի հովանավորությամբ բացվել է Соумайя(իսպ.՝ Museo Soumaya) թանգարանը, որի ցուցահանդեսում ներկայացված են համաշխարհային մշակույթի գանձերը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Тугие кошельки»։ Лента.ру։ 11 марта 2010 года
- ↑ The World’s Billionaires — Forbes.com
- ↑ The World's Billionaires
- ↑ «Билл Гейтс за год растерял четыре миллиарда долларов»։ m.lenta.ru։ Վերցված է 2016 թ․ մարտի 2
- ↑ Антон Осипов. «Можно поделиться урожаем, но не садом», — Карлос Слим Элу, основатель и владелец Grupo Carso // Ведомости, 15.03.2010, 44 (2562)
- ↑ «Forbes: За год российские миллиардеры стали беднее»։ 2012-03-08։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին։ Վերցված է 2012 թ․ մարտի 8
Արտաքին հղումներԽմբագրել
- Официальный сайт Карлоса Слима Элу (անգլ.)(իսպ.)
- America Movil Corporate Site (անգլ.)
- Telcel In The USA Archived 2008-04-30 at the Wayback Machine. (անգլ.)
- The World’s Richest People: Slim’s Chance Archived 2010-01-13 at the Wayback Machine. Forbes article (2007-03-26) (անգլ.)
- Forbes Billionaires List Archived 2018-06-19 at the Wayback Machine. (2006) (անգլ.)
- Telmex Corporate Site Archived 2009-05-31 at the Wayback Machine. (անգլ.)
- TelNor Corporate Site (անգլ.)
- Top Business Entrepreneurs Carlos Slim Helu Profile (անգլ.)
- Latin Business Chronicle(չաշխատող հղում) Latin American Billionaires (անգլ.)
- Статья «Third-richest man to give away part of fortune» на сайте газеты Sydney Morning Herald (անգլ.)
- Corruption in Mexico City Archived 2010-01-05 at the Wayback Machine. by S.I. Marcos, 2003 (անգլ.)
- Once Upon a Time in Norte America: The Rise of Carlos Slim Archived 2008-12-22 at the Wayback Machine. Bro Waha, Los Angeles, March 2007 (անգլ.)
- Lawrence Wright, Profiles, «Slim’s Time», The New Yorker, June 1, 2009, p. 52 (անգլ.)
- Биография Карлоса Слим Элу Archived 2009-02-17 at the Wayback Machine.
- «Слимляндия»: биография самого богатого человека в Мексике Карлоса Слима (ռուս.)