Կարլոս Բուզեր
Կարլոս Օսթին Բուզեր կրտսեր (անգլ.՝ Carlos Austin Boozer, Jr., նոյեմբերի 20, 1981, Աշաֆենբուրգ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, ծանր հարձակվող։ Մասնագիտական կարիերայի մեծ մասն անցկացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։
Կարլոս Բուզեր | |||||
Դիրքը | Ծանր հարձակվող | ||||
---|---|---|---|---|---|
Համար | № 1, 5 | ||||
Ի ծնե տրված անունը | Carlos Austin Boozer, Jr. Կարլոս Օսթին Բուզեր կրտսեր | ||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 20, 1981 (42 տարեկան) | ||||
Ծննդավայր | Աշաֆենբուրգ, Արևմտյան Գերմանիա | ||||
Ազգություն | Ամերիկացի | ||||
Հասակ | 2,06 մ | ||||
Քաշ | 121 կգ | ||||
Դպրոց | Ջունո-Դուգլաս ավագ դպրոց (Ջունո, Ալյասկա) | ||||
համալսարան | Դյուկ (1999–2002) | ||||
Դրաֆթի տարի | 2002 / ռաունդ՝ 2 / ընտր.՝ 35-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Կլիվլենդ Կավալիերս | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
Կլիվլենդ Կավալիերս (2002–2004) Յութա Ջազ (2004–2010) Չիկագո Բուլս (2010-2014) Լոս Անջելես Լեյքերս (2014–2015) Գուանդուն Սաութերն Թայգերս (2016–2017) | |||||
Մրցանակներ
| |||||
| |||||
|
Ծնվել է Արևմտյան Գերմանիայի Աշաֆենբուրգ քաղաքի ռազմական բազաներից մեկում, սակայն մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է ԱՄՆ Ալյասկա նահանգի Ջունո քաղաքում[1]։ Դպրոցական կարիերան անցկացրել է Ջունո Դուգլաս ավագ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ստացել է հրավերներ այնպիսի ուսումնական հաստատություններից, ինչպիսիք են Նյու Յորքի Սենթ Ջոն համալսարանը, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը և այլն[2], սակայն նախապատվությունը որոշում է տալ Դյուկի համալսարանին, որի բասկետբոլային թիմի մարզիչն այդ ժամանակ Մայք Կռժիժևսկին էր։ Համալսարանային թիմի կազմում Բուզերը հաղթում է 2001 թվականի NCAA I դիվիզիայի առաջնությունը։ Ընտրվել է 2002 թվականի NBA դրաֆթի երկրորդ ռաունդի 35-րդ ընտրությամբ՝ «Կլիվլենդ Կավալիերսի» կողմից։
Մասնագիտական կարիերայի ընթացքում երկու անգամ ճանաչվել է NBA աստղ (All-Star), ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականում։
Հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում դարձել է բրոնզե մեդալակիր 2004 թվականի Աթենքի, և ոսկե մեդալակիր 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերում։
Մրցանակներ և այլ նվաճումներ խմբագրել
- 2× NBA աստղ՝ 2007, 2008
- All-NBA թիմ
- Երրորդ թիմ՝ 2008
- NBA All-Rookie երկրորդ՝ 2003
- Բրոնզե մեդալ՝ Ամառային օլիմպիական խաղեր 2004
- Ոսկե մեդալ՝ Ամառային օլիմպիական խաղեր 2008
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Բաքլի, Թիմ (2007 թ․ ապրիլի 13). «Երկու ձեռքերն էլ հավասար օգտագործելու հնարավորությունը շատ է օգնել Բուրզերի». «Դեսերետ մորնինգ նյուզ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ կենսագրական NBA տեսահոլովակ պատրաստված TNT-ի կողմից(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլոս Բուզեր» հոդվածին։ |