Կառլեն Քոչարյան

էվոլյուցիայի, ծառաբանության, կանաչապատման, լանդշաֆտային դիզայնի և գեղազարդիչ այգեգործության մասնագետ

Կառլեն Սուրենի Քոչարյան (հոկտեմբերի 1, 1949(1949-10-01), Ներքին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), էվոլյուցիայի, ծառաբանության, կանաչապատման, լանդշաֆտային դիզայնի և գեղազարդիչ այգեգործության մասնագետ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2002): Մոսկվայի Դենդրոլոգիայի ակադեմիա կազմակերպության նախագահ[1]։

Կառլեն Քոչարյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1949(1949-10-01) (74 տարեկան)
ԾննդավայրՆերքին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2000)
Մասնագիտությունլանդշաֆտային ճարտարապետ

Կենսագրություն խմբագրել

Կառլեն Քոչարյանը ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 1-ին, Ներքին Հոռաթաղ (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում) գյուղում։ 1971 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1972-1979 թվականներին եղել է Երևանի Օրջոնիկիձեի շրջգործկոմի, 1979-1981 թվականներին՝ Երքաղխորհրդի գործկոմի, 1981-1996 թվականներին՝ ՀՀ բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարության գլխավոր ծառաբան, 1996-1999 թվականներին՝ «Մոսլեսոպարկ» կառավարական տարածքային արտադրական միավորման Մոսկվայի կանաչ ծառատունկերի մոնիտորինգի բաժնի վարիչ, 1999 թվականից՝ Մոսկվայի կառավարչության «Քաղկանաչտնտ համար 7» ձեռնարկության գլխավոր տնօրեն[2]։

Աշխատանքները վերաբերում են կանաչապատման էկոլոգաանտառագիտության խնդիրներին։ Հեղինակ է կատալոգ-տեղեկատուների։

Անդամակցություն խմբագրել

  • Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսության ակադեմիայի անդամ (2002)։
  • Ռուսաստանյան քաղաքային ակադեմիայի անդամ (2004)։
  • Էկոլոգիայի և բնապահպանության միջազգային անդամ (2004)։
  • ՌԴ բնական ԳԱ անդամ (2003)։
  • Մոսկվայի էկոլոգիայի և բնօգտագործման ակադեմիայի ֆլորայի բաժանմունքի նախագահ (2001 թվականից)։

Երկեր խմբագրել

  • Հերբերայի և մշտածաղկող մեխակի մշակությունը։ Քոչարյան Կարլեն Սուրենի, Երևան, «Հայաստան», 1990[3]։
  • Эколого-лесоводственные основы зеленого строительства в крупных городах Центральной части России: На примере г. Москвы. 1999, Москва.[4]
  • Эколого-экспериментальные основы зеленого строительства в крупных городах центральной части России (на примере г. Москвы) / К. С. Кочарян. - М. : Наука, 2000. - 180, [1] с., [12] л. цв. ил.: ил., табл.; 30 см.; ISBN 5-02-008410-7[5][6]
  • Элементы ландшафтного дизайна, М., 2004.
  • Лечебный сад, Кн., 2007 - с. 247.[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «stepanakert.am|Ստեփանակերտի քաղաքապետարան». www.stepanakert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 668։
  3. Քոչարյան, Կարլեն Սուրենի (1990). Հերբերայի եւ մշտածաղկող մեխակի մշակությունը. Հայաստան. ISBN 9785540008099.
  4. Кочарян, Карлен Суренович (1999). «Эколого-лесоводственные основы зеленого строительства в крупных городах Центральной части России: На примере г. Москвы» (ռուսերեն). Москва. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «Кочарян, Карлен Суренович - Эколого-экспериментальные основы зеленого строительства в крупных городах центральной части России (на примере г. Москвы) / - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
  6. Кочарян, Карлен Суренович (2000). Эколого-экспериментальные основы зеленого строительства в крупных городах центральной части России: на примере Москвы (ռուսերեն). Наука.
  7. Кочарян, Карлен Суренович (2007). Лечебный сад (ռուսերեն). Кн. ISBN 9785212010368.