Կառլեն Քարամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քարամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կառլեն Հովհաննեսի Քարամյան (հունվարի 13, 1933, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային շինարար-կոնստրուկտոր։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1980 թ.), պրոֆեսոր (1987): ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։
Կառլեն Քարամյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1933 (91 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1955) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1980) |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1955 թ.)։ 1966 թվականից ՀՍՍՀ պետշինի շինարարության և ճարտարապետության ԳՀԻ–ի շինարարական ֆիզիկայի, 1981 թվականից՝ խոշորապանելային տնաշինության բաժնի վարիչ։ Աշխատությունները վերաբերում են շենքերի և կառույցների պատող կոնստրուկցիաների լարվածա–դեֆորմացիոն և ջերմախոնավային հատկություններին։
Անդամակցություն
խմբագրել- Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի անդամ (1994)։
- Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի անդամ (1999)։
Մրցանակներ
խմբագրել- ԽՍՀՄ Պետական մրցանակ (1991)։
Երկեր
խմբագրել- Շենքերի ծավալային ներդաշնակությունը, Երևան, 1998։
- Ճարտարապետա-ճարտարագիտական ֆիզիկա, Երևան, 2005։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |