Կապտափող սոխակ
Կապտափող սոխակ (իտալերեն՝ Լատ․ Luscinia svecica), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։
Կապտափող սոխակ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Luscinia svecica | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Արեալ | ||||||||
Տարածվածություն |
Արտաքին կառուցվածք Խմբագրել
Մարմնի երկարարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-22,5 սմ, կենդանի զանգվածը՝ 20 գ։ Արուի կուրծքը կապույտ լայն հատվածով է, միջին մասում՝ սպիտակ՝ ակնառու նարնջագույն բծով կամ առանց բծերի։ Էգի կոկորդը սպիտակ է՝ մուգ եզրագծված։ Երիտասարդը մուգ դարչնագույն խայտերով է։
Կենսակերպ Խմբագրել
Գետնին շարժվում է ցատկոտելով, կանգնում է ուղղահայաց դիրքով՝ պոչը բարձր։ Տարածված է լեռնատափաստաններում՝ ենթալպյան փռված գիհու թփուտներում։
Բնադրում Խմբագրել
Սնվում է միջատներով, սերմերով, հատապտուղներով։
Բնադրում Խմբագրել
Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից։ Բնադրում է գետնին։ Դնում է 18 մմ տրամագծով, բաց կապույտ՝ կարմիրնարնջագույն պտերով 5-6 ձու։
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Պատկերասրահ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |