Կապույտ քարակեռնեխ

թռչունների տեսակ
Կապույտ քարակեռնեխ
Կապույտ քարակեռնեխ (արու)
Կապույտ քարակեռնեխ (արու)
Կապույտ քարակեռնեխ (էգ)
Կապույտ քարակեռնեխ (էգ)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ենթակարգ Երգեցիկ թռչուններ (Passeri)
Վերնաընտանիք Muscicapoidea
Ընտանիք Ճանճորսներ (Muscicapidae)
Ցեղ Քարակեռնեխներ (Monticola)
Տեսակ Կապույտ քարակեռնեխ (M. solitarius)
Միջազգային անվանում
Monticola solitarius
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կապույտ քարակեռնեխ, կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։ Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։

Monticola solitarius solitarius

Արտաքին կառուցվածք խմբագրել

Կապույտ քարակեռնեխի ընդհանուր փետրավորումը մուգ երկնագույն է, էգերը դարչնամոխրագույն են՝ երկնավուն երանգով։ Կոկորդը շիկավուն է, թևերը և պոչը՝ դարչնասև։ Արուները նման են էգերին։ Քաշը՝ 75-110 գ, թևի երկարությունը՝ 114-128 մմ։ Երկչոտ է, դժվարամատչելի։

Բնադրում խմբագրել

Գարնանը վերադառնում է մարտի երկրորդ կեսին, աշնանը չվում է նոյեմբերին։ Բնակություն է հաստատում նախալեռնային շրջանների ժայռոտ, քարքարոտ ձորերում, սարալանջերին, քարակույտերում, կարող է թափանցել նաև բարձրադիր լեռնային շրջաններ։ Փոքրաքանակ է, առավելապես տարածված է հանրապետության հարավարևմտյան շրջաններում։ Բնադրվում է քարերի արանքում, ժայռերի խորշերում, փորվածքների մեջ և քիվերի վրա։ Բույնը պատրաստում է էգը 5-6 օրվա ընթացքում, խոտերի նուրբ արմատներից։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 կապտականաչավուն ձվեր։ Երգը զրնգուն է, բարձր, չափազանց հաճելի և երբեմն նման է այլ թռչունների երգին։

Սննդառություն խմբագրել

Սնվում է միջատներով, իսկ աշնանը՝ նաև հատապտուղներով[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 47.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ քարակեռնեխ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ քարակեռնեխ» հոդվածին։