Կապիկները։ Շտապ օգնություն

«Կապիկները։ Շտապ օգնություն» (ռուս.՝ Обезьянки. Скорая помощь), ռուսական նկարված մուլտֆիլմ, «Կապիկները» շարքի յոթերորդ պատմությունը[1]։ Երգը կատարում է «Մաշինա վրեմենի» խումբը։

Կապիկները։ Շտապ օգնություն
ռուս.՝ Скорая помощь
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն, մանկական ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
Շարքի մասն էԿապիկները
ՌեժիսորԼեոնիդ Շվարցման
ՍցենարիստԳրիգորի Օստեր
Բեմադրող նկարիչԼեոնիդ Շվարցման
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն583 վայրկյան
ՇարքԿապիկները
Թվական1997

Մուլտֆիլմը մասնակցել է Տարուսա-1998 փառատոնին։

Սյուժե խմբագրել

Նախորդ պատմությունից ծանոթ Կենդանաբանական այգին է։ Կապիկները պերիոսկոպով դիտում են շրջապատը՝ ինչ-որ հետաքրքիր բան գտնելու համար, իսկ Մայր կապիկը նրանց համար ուտելիք է պատրաստում։ Փոքրիկները տեսնում են վաճառականին, որի սայլակի վրա գրված էր «Պաղպաղակ»։ Անցորդներն անտարբեր անցնում են։ Վաճառականն սկսում է ապրանքը բարձրաձայն գովաբանել, և արդյունքում կապիկները հրապուրված վազում են նրա մոտ և էսկիմո ճանկում։ Գրավվելով կենդանի գովազդից՝ անցորդները վազում են և ակտիվորեն պաղպաղակ գնում։ Նկատելով կապիկների անհետանալը՝ մայրը նետվում է նրանց որոնելու։ Նրանց ամբոխի մեջից դուրս է բերում ու տանում Կենդանաբանական այգի։

Այստեղ նա, նկատելով, որ ամենափոքրը հիվանդացել է, սարսափահար շտապ օգնություն է զանգահարում։ Բժիշկները ժամանում են, իսկ խորամանկ կապիկները կամացուկ փախչում են ու «Շտապ օգնության» մեքենան քշում։ Բժիշկներն ու մայրը վազում են մեքենայի հետևից։ Ճանապարհին կապիկները տեսնում են, որ կողոպտիչները («Կապիկներն ու կողոպտիչները» մուլտֆիլմից) փորձում են բանկ թալանել, և անմիջապես վազում են նրանց ավտոմատներն ու պարկը խլելու։ Զենքերը տալիս են պահակներին, փողը լցնում են բանկն ու դատարկ պարկով հեռանում։ Այնուհետև նրանք կանգ են առնում հիվանդանոցի մոտ, որտեղ ատամնաբույժները, «Շաղգամը» հեքիաթի նման իրարից բռնած, փորձում էին հեռացնել հիվանդի ատամը։ Կապիկները նորից փորձում են օգնել։ Գալիս է մայրն ու նրանց հետ տանում։

Նորից Կենդանաբանական այգում են։ Մայրը մի տաշտ կարկանդակ է պատրաստել։ Իսկ անհանգիստ կապիկները կրկին նայում են պերիոսկոպով ու ծանոթ կողոպտիչներին տեսնում բանտի ճաղերի հետևում։ Փոքրիկները բարկացնում են նրանց՝ փողի պարկը լցրած կարկանդակները նրանց վրա լցնելով, իսկ կողոպտիչները կարկանդակները հետ են նետում։ Արդյունքում կարկանդակները նորից լցվում են տաշտը, իսկ քաղցած կապիկներն սկսում են ուտել։

Ստեղծողներ խմբագրել

Ռեժիսոր Լեոնիդ Շվարցման
Սցենարի հեղինակ Գրիգորի Օստեր
Բեմադրող նկարիչներ Լեոնիդ Շվարցման, Օլգա Գվոզդևա
Նկարիչներ Նիկոլայ Կոզլով, Վիկտորյա Մակինա, Օլգա Պավլովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Նատալյա Բոգոմոլովա, Գալինա Զեբրովա, Դմիտրի Կուլիկով, Յուրի Կուզյուրին, Վլադիմիր Նիկիտին
Օպերատոր Լյուդմիլա Կրուտովսկայա
Կոմպոզիտոր Սանդոր Կալոշ
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Նատալյա Աբրամովա
Մոնտաժողներ Օլգա Վասիլենկո, Ելենա Բելյավսկայա
Ռեժիսորի օգնական Ե. Չերյոմուշկինա
Տնօրեն Գալինա Վոլկովա
  • Ստեղծողների ցանկը կազմված է ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Абрамова Н. Н. Классик по имени Лёля в стране Мультипликации. — М.: Ключ-С, 2010. — 164 с. — ISBN 978-5-93136-132-1, 978-5-93136-140-6 Книга о Леониде Шварцмане и о созданных им мультфильмах.

Արտաքին հղումներ խմբագրել