Կապիկի սելֆի, փուփուլավոր պավիանի կողմից արված լուսանկարների շարք, որը լուսանկարվել է բրիտանացի լուսանկարիչ Դևիդ Սլեյթերի լուսանկարչական ապարատով։

Մակակի կողմից արված «վիճելի» սելֆիներից մեկը

Վիքիպահեստում այս լուսանկարների բեռնումը 2014 թվականի կեսերին վեճերի տեղիք տվեց․ արդյոք տվյալ լուսանկարները, որպես ոչ մարդու կողմից ստեղծված արվեստի գործեր, հեղինակային իրավունքի օբյեկտներ են հանդիսանում։ Պատկերների հեղինակային իրավունքը խախտելու կապակցությամբ ներկայացրած Սլեյթերի պահանջը որոշ գիտնականներ և կազմակերպություններ վիճելի համարեցին՝ հիմնվելով այն փաստի վրա, որ կապիկը մարդ չէ, հետևաբար այն չի կարող հեղինակային իրավունքի տեր լինել։ 2014 թվականի դեկտեմբերին ԱՄՆ հեղինակային իրավունքի գործակալությունը հայտարարեց, որ ոչ մարդու կողմից ստեղծված գործերը հեղինակային իրավունքի օբյեկտ չեն և հետևաբար հանրային սեփականություն են։ 2016 թվականին ԱՄՆ դաշնային դատավորը որոշեց, որ պատկերների հեղինակային իրավունքները չեն կարող պատկանել կապիկներին[1]։

Սլեյթերը շարունակում է հավակնել լուսանկարների հեղինակային իրավունքներին[2]։

Ստեղծման պատմություն խմբագրել

2011 թվականին լուսանկարիչ Դևիդ Սլեյթերը՝ Հարավային Ուելսից, մեկնեց Ինդոնեզիա՝ լուսանկարելու փուփուլավոր պավիանների։ Նկարահանումներից մեկի ժամանակ Սլեյթերը տեսախցիկն ամրացրեց շտատիվի վրա և մի կողմ քաշվեց[3]։ Էգ մակակն օբյեկտիվի տեսադաշտում հայտնվեց և սեղմեց հեռակառավարման տրիգերի վահանակի վրա՝ մի քանի լուսանկարներ անելով։ Այդ լուսանկարների մեծ մասն անպետք էր, սակայն դրանց որոշ մասը շատ բարձրորակ էր։ Արդյունքում Սլեյթերը հրատարակեց դրանք որպես «կապիկի սելֆի» (անգլ.՝ monkey’s selfie)[3]։ Սլեյթերն արտոնագրեց Caters News Agency-ի պատկերները՝ ելնելով նրանից, որ լուսանկարների հեղինակային իրավունքն իրեն է պատկանում։ Սլեյթերը պնդում էր, որ ինքն է նախագծել լուսանկարները․ «Կապիկներին տեսախցիկի հետ խաղալ թողնելու գաղափարն իմն է։ Դա իմ գեղարվեստական միտքն էր, և ես վերահսկել եմ գործընթացը։ Ես գիտեի, որ կապիկները կարող են դա անել, ես դա կանխագուշակել էի։ Ես կանխատեսել էի, որ հավանաբար կլուսանկարեն»[4][5]։

Հեղինակային իրավունքի հարց խմբագրել

 
Մեկ այլ վիճելի պատկեր, սելֆի ամբողջ հասակով մեկ

Սլեյթերի հեղինակային իրավունքի դեպքը քննարկվում էր Techdirt բլոգում, որտեղ պնդում էին, որ լուսանկարը հանրային սեփականություն է, որովհետև կապիկը չի կարող հանդես գալ որպես իրավաբանական անձ, որը կարող է հեղինակային իրավունքներ ունենալ։ Բացի այդ Սլեյթերին չէին կարող պատկանել լուսանկարի հեղինակային իրավունքը, քանի որ նա փաստացի չի մասնակցել դրա ստեղծմանը[4][5][6]։

Ավելի ուշ Caters News Agency դիմեցին՝ Մայք Մասնիկի բլոգից լուսանկարը հեռացնելու խնդրանքով՝ հիմնվելով հրատարակման թույլտվության բացակայության վրա։ Գործակալության ներկայացուցիչը հայտարարեց, որ լրագրողը «նենգաբար երևան է հանել» այս լուսանկարները հավանաբար The Daily Mail Online-ից։ Caters News Agency-ից շարունակեցին պահանջել հեռացնել լուսանկարները (չնայած Մասնիկի պնդումներին, որ եթե լուսանկարները հեղինակային իրավունքով պաշտպանված լինեին, դրանք կարելի կլիներ օգտագործել Techdirt-ում որպես ոչ ազատ պատկեր, որն ընդունված է ԱՄՆ հեղինակային իրավունքի պրակտիկայում)[4][6]։

Լուսանկարները բեռնվեցին նաև Վիքիպահեստ՝ Վիքիմեդիա Հիմնադրամի նախագծերից մեկը։ Վիքիպահեստ կարելի է բեռնել միայն ազատ արտոնագրով լուսանկարներ։ Կայքում հատուկ կաղապար կա ազատ արտոնագրով լուսանկարների համար, որը հաղորդում է, որ տվյալ ստեղծագործությունը մարդու կողմից չէ ստեղծված, հետևաբար հանրային սեփականություն է։ Սլեյթերը խնդրեց Վիքիմեդիային կա՛մ վճարել լուսանկարների օգտագործման համար, կա՛մ էլ դրանք հեռացնել Վիքիպահեստից՝ պնդելով, որ դրանց հեղինակային իրավունքն իրեն է պատկանում։ Նրա հավակնությունները մերժվեցին կազմակերպության կողմից, որը հաստատեց, որ ոչ ոք չի կարող հավակնել հեղինակային իրավունքի՝ կապիկի կողմից արված լուսանկարների համար[7]։ Վիքիմեդիա Հիմնադրամը հրատարակեց հայցը թափանցիկ զեկույցի տեսքով 2014 թվականի օգոստոսին[3][8]։

Սլեյթերը BBC-ին պատմեց, որ ինքը ֆինանսական կորուստներ է ունեցել, երբ լուսանկարները բեռնվել են Վիքիպահեստ․ «Ես այդ լուսանկարի համար դրա ստեղծման առաջին տարում £2,000 ստացա։ Վիքիպեդիայում հայտնվելուց հետո դրա հանդեպ ամբողջ հետաքրքրությունն անցավ։ Դժվար է, որևէ թիվ ասել, բայց ըստ իս՝ կորցրել եմ £10,000 կամ ավելին։ Դա սպանում է իմ բիզնեսը»[3]։ Սլեյթերին մեջբերեց The Daily Telegraph-ը․ «Նրանք (Վիքիմեդիան) չեն հասկանում, որ նման խնդիրները պետք է լուծի դատարանը»[9]։

Մտավոր սեփականության ոլորտի ամերիկացի և բրիտանացի իրավաբաններ Մերի Մ․ Լուրիան և Չարլզ Սվոնը պնդում են, որ քանի որ լուսանկարի ստեղծողը կենդանի է և ոչ թե մարդ, հեղինակային իրավունքի մասին խոսք անգամ լինել չի կարող՝ անկախ նրանից, թե ում է պատկանում սարքավորումը, որով ստեղծվել է լուսանկարը[10]։ Այնուամենայնիվ, բրիտանացի փաստաբան Քրիստինա Միկալոսը հայտարարեց, որ արվեստի մասին բրիտանական օրենքի հիման վրա, կարելի է պնդել, որ լուսանկարիչը կարող է լուսանկարի հեղինակային իրավունքի տերը լինելը, քանի որ շտատիվի վրա ամրացված տեսախցիկն իրեն է պատկանում[7]։ Լոնդոնցի փաստաբան Սերենա Թիրնին ևս կարծում է, որ «եթե նա սահմանել է նկարահանման անկյունը, կարգավորել է սարքավորումը՝ լույսի և ստվերի կոնկրետ կարգավորումներով լուսանկար ստանալու համար, կարգավորել է էֆեկտները, սահմանել լուսակայումը կամ օգտագործել է ֆիլտրեր կամ լույսի այլ հատուկ կարգավորումներ և այն ամենը, ինչ կա կադրում, իսկ կապիկի ամբողջ ներդրումը կոճակը սեղմելն է, ապա նա բոլոր հիմքերն ունի պնդելու, որ տվյալ լուսանկարի վրա տարածվում է հեղինակային իրավունքը և որ հենց ինքն է դրա հեղինակը և հեղինակային իրավունքի տերը»[11]։ Բացի այդ Սասեկսի համալսարանի մտավոր սեփականության իրավունքի դասավանդող Անդրես Գուադամուզը գրում է, որ Եվրոպական նախադեպային իրավունքի ներկայիս պրակտիկան՝ հատկապես Infopaq International A/S v Danske Dagblades Forening գործը ցույց է տալիս, որ լուսանկարների ընտրման փաստն ինքնին բավական է օրիգինալության երաշխիքի համար, եթե այդ գործընթացն արտահայտում է լուսանկարչի անհատականությունը[12]։

2014 թվականի դեկտեմբերին ԱՄՆ հեղինակային իրավունքի գործակալությունն արտահայտեց իր դիրքորոշումը՝ ոչ մարդկանց կողմից ստեղծված գործերը հեղինակային իրավունքի առարկա չեն և որպես օրինակ նշեց կապիկների կողմից արված լուսանկարները[13][14]։

Սլեյթերը հայտարարեց, որ մտադիր է հայց ներկայացնել դատարան Վիքիմեդիայի դեմ՝ իր գործերի հեղինակային իրավունքները խախտելու համար[2]։

Վիքիմանիա 2014 խմբագրել

Լոնդոնի Բարբիքան սենթրում ընթացող Վիքիմանիա 2014-ին ելույթներից մեկը «Monkey-selfie selfie»-ն էր[15]։ Կոնֆերանսին ներկա էր Վիքիպեդիայի համահիմնադիր, Վիքիմեդիա Հիմնադրամի հիմնադիր և խորհրդի անդամ Ջիմմի Ուելսը[16]։ Միջոցառմանը նա սելֆի արեց մակակի տպագիր լուսանկարի հետ։ Կապիկի նախապես տպագրված լուսանկարների հետ սելֆիի վերաբերյալ արձագանքները միանշանակ չէին։ Վիքիպեդիայի մասնակից Անդրեաս Կոլբեն Wikipediocracy-ում գրեց, որ Ուելսը Թվիթերի և Վիքիպեդիայի որոշ օգտատերերի կողմից քննադատության է ենթարկվել իր գործողությունների համար, որը շատերին «անտակտ չարախնդություն թվացին»[11]։

PETA-ի հայցը խմբագրել

2015 թվականի սեպտեմբերի 22-ին Կենդանիների հետ բարոյական վերաբերմունքի կողմնակից մարդիկ կազմակերպությունը (РЕТА) հայց ներկայացրեց ԱՄՆ շրջանային դատարան՝ խնդրանքով կապիկներին հնարավորություն տալ հանդես գալ որպես հեղինակային իրավունքի տերեր[17], ինչպես նաև PETA-ին թույլ տալ տնօրինել լուսանկարներից եկած ֆինանսական մուտքերը՝ հօգուտ Սուլավեսի արգելոցի տարածքում գտնվող կապիկների և այլ փուփուլավոր պավիանների[18]։ Նոյեմբերին պարզ դարձավ, որ PETA-ն հնարավոր է շփոթել է պավիանին՝ հայցում մեկ էյլ կապիկի նշելով[19]։

2016 թվականի հունվարի լսումների ժամանակ ԱՄՆ շրջանային դատավոր Ուիլյամ Օրիքը հայտարարեց, որ հեղինակային իրավունքը չի տարածվում կենդանիների վրա[1][18]։ Օրիքը կասեցրեց դատական գործը հունվարի 28-ին[20][21]։ Մարտի 20-ի դրությամբ՝ PETA-ն բողոքարկել է ԱՄՆ-ի իններորդ շրջանի Վերաքննիչ դատարան[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Kravets, David (2016 թ․ հունվարի 6). «Judge says monkey cannot own copyright to famous selfies». Ars Technica. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  2. 2,0 2,1 «The Gwent photographer who won a legal battle over a 'monkey selfie' is to sue Wikipedia». South Wales Argus. 2016 թ․ հունվարի 8. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Photographer 'lost £10,000' in Wikipedia monkey 'selfie' row». BBC News. 2013 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.
  4. 4,0 4,1 4,2 Masnick, Mike (2011 թ․ հուլիսի 3). «Monkeys Don't Do Fair Use; News Agency Tells Techdirt To Remove Photos». Techdirt. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
  5. 5,0 5,1 «Can monkey who took grinning self-portrait claim copyright?». Metro. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
  6. 6,0 6,1 Masnick, Mike. «Can We Subpoena The Monkey? Why The Monkey Self-Portraits Are Likely In The Public Domain». Techdirt. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
  7. 7,0 7,1 «Monkey 'selfie' picture sparks Wikipedia copyright row». ITV News. ITV plc. 2014 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  8. «Wikipedia reveals Google 'forgotten' search links». BBC News. 2014 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 8-ին.
  9. Sparkes, Matthew (2014 թ․ օգոստոսի 6). «Wikipedia refuses to delete photo as 'monkey owns it'». publisher=Telegraph Media Group. London. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  10. Laurent, Olivier (2014 թ․ օգոստոսի 6). «Monkey Selfie Lands Photographer in Legal Quagmire». Time. Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  11. 11,0 11,1 Orlowski, Andrew (2014 թ․ օգոստոսի 24). «Cracking copyright law: How a simian selfie stunt could make a monkey out of Wikipedia». The Register.
  12. Guadamuz, Andres (2016). «The monkey selfie: copyright lessons for originality in photographs and internet jurisdiction». Internet Policy Review. 5 (1). doi:10.14763/2016.1.398.
  13. Axelrad, Jacob (2014 թ․ օգոստոսի 22). «US government: Monkey selfies ineligible for copyright». Christian Science Monitor. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  14. «Compendium of U.S. Copyright Office Practices, § 313.2» (PDF). Бюро авторского права США. 2014 թ․ դեկտեմբերի 22. էջ 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին. «To qualify as a work of 'authorship' a work must be created by a human being.... Works that do not satisfy this requirement are not copyrightable. The Office will not register works produced by nature, animals, or plants.»
  15. «Wikimania Gets Social». Barbican Centre. 2014 թ․ օգոստոսի 11.
  16. WikimaniaLondon (7 August 2014).
  17. «PETA files suit on behalf of grinning 'selfie monkey'». 2015 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
  18. 18,0 18,1 A macaque monkey who took now-famous selfie photographs cannot be declared the copyright owner of the photos, Associated Press, January 7, 2016.
  19. Will the real monkey who snapped those famous selfies please stand up?
  20. Iovino, Nicholas (2016 թ․ հունվարի 29). «Judge Dismisses PETA's 'Monkey Selfie' Lawsuit». Courthouse Naws Service. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  21. Naruto, et al. v.
  22. Papenfuss, Mary (2016 թ․ մարտի 21). «Captivating monkey Naruto who snapped viral selfies filing appeal for right to photos». International Business Times. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.