Կապարաո ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional do Caparaó) ազգային պարկ, որը ստեղծվել է 1961 թվականին՝ Կապարուի լեռները պաշտպանելու նպատակով։ Գտնվում է Մինաս Ժերայս և Էսպիրիտու Սանտու նահանգների սահմանների միջև, Բրազիլիա։ Բրազիլիայի ամենաբարձր լեռներից մեկը՝ Բանդեյրան, գտնվում է այստեղ։

Կապարաո ազգային պարկ
Parque Nacional do Caparaó
Տեսակազգային պարկ
Կազմված էԱնտլանտյան անտառ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքԱլտու Կապարաո, Էսպիրիտո Սանտո և Մինաս Ժերաիս
Հիմնվել էմայիսի 14, 1961
Մակերես260 կմ² և 31 763 հեկտար
ԲԾՄ882 մետր
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Կապարաո ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Կապարաո ազգային պարկ

Տեղագրություն խմբագրել

Պարկը ստեղծվել է 1961 թվականի մայիսի 24-ին թիվ 50146 հրամանագրով[1]։ Այն ստեղծվել է նահագահ Ժանիու Կուադրուշի կողմից։ Տարածքը կազմում է մոտ 33000 հա։ Նպատակն էր՝ պաշտպանել բնական ռեսուրսները և աջակցել էկոտուրիզմի գործունեությանը։ Պարկը տեղակայված է Սերրա դու Կապարոյում, Մինաս Ժերայս և Էսպիրիտու Սանտու նահանգների սահմանագծում։ Այն ընդգրկում է 31800 հա տարածք, որից 80%-ը գտնվում է վերջինիս կազմում[2]։ Ներառում է հետևյալ մունիցիպալիտետներից որոշ հատվածներ. Մինաս ժերայսում՝ Ալտու Կապարաո, Ալտու Ժեկիտիբա, Կապարաո և Էսպերա Ֆելիս, իսկ Էսպիրիտու Սանտու նահանգում են գտնվում Դորիս դու Ռիու Պրետու, Դիվինու դի Սան Լորենսու, Իբիտիրամա, Իունա ու Իրուպի մունիցիպալիտետները[1]։ Պարկը նաև Կենտրոնական Ատլանտյան անտառ էկոլոգիական միջանցքի մի մասն է կազմում, որը ստեղծվել է 2002 թվականին[3]։

Ազգային պարկը գտնվում է 997-2890 մետր բարձրության վրա[2]։ Պարկի բաղկացուցիչ մաս է կազմում Բրազիլիայի երրորդ ամենաբարձր գագաթը, որն ունի 2892 մետր բարձրություն։ Տաս այլ լեռնագագաթներ ունեն 2000 մետրից ավելի բարձրություն։ Նրա պաշտպանության ներքո է գտնվում Իտաբապոանա, Իտապեմիրիմ և Ռիու Դոսի գետերի ջրբաժան գիծը[2]։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 1000 մմ[1]։ Ջերմաստիճանը տատանվում է 19-ից մինչև 22 °C, բայց ձմռանը (հունիս և հուլիս ամիսներին), ցածրադիր շրջաններում ջերմաստիճանը սովորաբար ավելի ցածր է, քան ավելի բարձր շրջաններում։

Բիոտա խմբագրել

Սերրա դու Կապարաոն ունի Ատլանտյան անտառի տարածք՝ ալպիական մարգագետիններով։ Պարկն ունի բուսական և կենդանական աշխարհի մի քանի էնդեմիկ և վտանգված տեսակներ[2]։ Էսպիրիտու Սանտու նահանգի արևելյան հատվածում բուսականության մեծ մասը արևադարձային խոնավ անտառներն են։ Մինաս Ժերայս նահանգի արևմտյան կողմում արևադարձային խոնավ անտառները գտնվում են մինչև 1800 մետր բարձրության վրա, ապա նրան հաջորդում են թավուտ անտառները՝ մինչև 2400 մետր բարձրությամբ[1]։

Կենդանական աշխարհը տուժել է որսորդությունից, սակայն պարկը դեռևս ապաստարան է վտանգված տեսակների համար, ինչպիսիք են՝ բաշավոր գայլերը և պամպայ եղնիկները[1]։ Ազգային պարկում են բնակվում նաև կենդանիների մի քանի տեսակներ։ Դրանք են՝ յագուարը, գետակինճերն, արծիվը և այլն։

Հարմարություններ խմբագրել

Պարկ կարելի է մուտք գործել Ալտու Կապարաո, Մինաս Ժերայս մունիցիպալիտետներում։ Մինաս Ժերայս նահանգի կողմից պարկի մուտքը բացվել է 1998 թվականի սեպտեմբերին։ Պարկի մուտքը հսկվում է։ Այցելուներն իրենց հետ չեն կարող այստեղ բերել տնային կենդանիներ, որսորդական կամ ձկնորսական գործիքներ, չեն կարող բույսեր, մրգեր, քարեր հավաքել, ինչպես նաև չի թույլատրվում երկանիվ տրանսպորտային միջոցների փոխադրումը[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Parque Nacional do Caparaó – SENAC MINAS.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Parque Nacional do Caparaó – ICMBio.
  3. Lamas, Ivana Reis; Crepaldi, Maria Otávia; Mesquita, Carlos Alberto Bernardo (2015),Uma Rede no Corredor (PDF) (in Portuguese), Conservação Internacional (CI-Brasil), ISBN 978-85-98830-28-5, retrieved 2016-10-22

Աղբյուրներ խմբագրել

  • Lamas, Ivana Reis; Crepaldi, Maria Otávia; Mesquita, Carlos Alberto Bernardo (2015), Uma Rede no Corredor (PDF) (Portuguese), Conservação Internacional (CI-Brasil), ISBN 978-85-98830-28-5, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Parque Nacional do Caparaó (Portuguese), ICMBio, Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Parque Nacional do Caparaó (Portuguese), SENAC MINAS, Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապարաո ազգային պարկ» հոդվածին։