Կաշկավալ
Կաշկավալ, կովի և ոչխարի կաթերից պատրաստված դեղին պանիր[1]: Կաշկավալն ունի հարթ մակերես՝ առանց անցքերի ու ճարպաբծերի, կիսապինդ նյութակազմվածք, ծղոտագույն երանգ, յուղայնությունը՝ 25-32 %: Այս պանիրը շատ երկար է հասունանում՝ ավելի քան 6 ամիս: Կաշկավալն ստանում են թարմ, բնական կաթից՝ առանց հավելումների, հատուկ զտման միջոցով, ինչի միջոցով միկրոօրգանիզմները ֆիլտրվում են կաթից: Այս զտումից են մեծապես կախված պանրի հասունացումը, նրա յուրահատուկ համն ու բույրը:
Կաշկավալ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պանիր |
Առաջացման երկիր | ![]() ![]() ![]() |
Կաթ | ոչխարի կաթ |
Kashkaval Վիքիպահեստում |
ՍտուգաբանությունԽմբագրել
«Կաշկավալ» անվանումը ծագում է լատիներեն Caseus (պանիր) և Caballus (ձի)[2] բառերից:
ՏարածվածությունԽմբագրել
Բուլղարիայում կաշակավալն արտադրվում է կովի կաթից՝ «Վիտոշա կաշկավալ» անվամբ: Այն կիրառում են՝ ավելացնելով թխվածքաբլիթ: Բուլղարիայում այս պանիրը մեծ պահանջարկ ունի նաև պիցցա պատրաստելիս:
Ռումինիայում կաշկավալ պատրաստում են կովի կամ ոչխարի կաթից: Պանիրը կարող են մատուցել նաև մամալիգա ուտեստի հետ միասին: Տարածված ուտեստ է հանդիսանում նաև սուխարու մեջ թավալած կաշկավալ պանիրը[3]:
Սերբիայում կաշկավալն ավանդաբար պատրաստում են բնական ոչխարի կաթից: Այսպիսի որակական հատկանիշներով այն շուկայում հայտնվում է հատուկ բրենդի ներքո:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Kashkaval
- ↑ «Cascaval». Dexonline.ro
- ↑ «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-25-ին։ Վերցված է 2016-06-06