Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օր
Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օր (ՄԱԿ-ի այլ լեզուներով՝ անգլ.՝ International Anti-Corruption Day, իսպ.՝ Del Día Internacional contra la Corrupción, ֆր.՝ la Journée internationale de lutte contre la corruption, արաբ․՝ اليوم الدولي لمكافحة الفساد, չինարեն՝ 国际反腐败日), նշվում է ամեն տարվա դեկտեմբերի 9-ին՝ սկսած 2004 թվականից։ Հռչակել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան (2003 թվականի նոյեմբերի 21-ին սահմանված № A/RES/58/4 բանաձև)։ 2003 թվականի այս օրը Մեքսիկայում ստորագրվել է Կաշառակերության դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան։
Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օր | |
---|---|
![]() | |
Տեսակ | միջազգային օր և ամենամյա միջոցառում |
Ամսաթիվ | Դեկտեմբերի 9 |
ՆկարագրությունԽմբագրել
Այս միջազգային օրվա հիմնադրման նպատակը, ինչպես նշված է Գլխավոր ասամբլեայի բանաձևում, կաշառակերության հիմնախնդրի և կոնվենցիայի դերի ընկալման խորացումն էր կաշառակերության կանխարգելման և դրա դեմ պայքարի գործում։ Բանաձևը չի ներառում ավանդական սովորական կոչեր` այս օրը մեծ շուքով նշելու և համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար։
Գլխավոր ասամբլեայի բանաձևում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված է խնդրանք, ըստ որի՝ նա պետք է վերահսկի ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը և կատարի կոնվենցիայի մասնակից պետությունների կոնֆերանսների քարտուղարության գործառույթները։ Հետագայում ամեն տարի, Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի տնօրենը հանդես է գալիս ուղերձով։ Սովորաբար ՄԱԿ-ի այլ միջազգային օրերի կապակցությամբ նմանատիպ ուղերձները հղում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։
2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն իր ուղերձում կոչ է արել[1]․
2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովն իր ուղերձում նշել է[2]․
Միջազգային միջոցառումներԽմբագրել
- 2003 թվականից ի վեր «Transparency International» կազմակերպությունն ամեն տարի հրապարակում է «Համաշխարհային կաշառակերության բարոմետր» զեկույցը։ 2004 թվականից ի վեր այս զեկույցը վերագրված էր Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օրվան։
- 2015 թվականից ի վեր ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը համատեղ միջազգային արշավ են նախաձեռնել, որը կոչ է անում «կոտրել կաշառակերության շղթան», այդ թվում՝ ուղիղ կոչով դիմել քաղաքացիներին սոցիալական ցանցերում օգտագործել #breakthechain հեշթեգն՝ ի նշան աջակցության[3]։
Տարեկան թեմաներԽմբագրել
- 2008 թվական՝ ...։
- 2009 թվական՝ «Եկեք թույլ չտանք, որպեսզի կաշառակերությունը խաթարի զարգացումը»։
- 2010 թվական՝ ...։
- 2011 թվական՝ ACT («Against Corruption Today»-ի կրճատ տարբերակ, հայերեն՝ «Այսօրվա կաշառակերությանը հակառակ»)։
- 2012 թվական՝ «Կաշառակերություն․ Քո «ՈՉ»-ն իմաստ ունի» («Corruption. Your 'NO' counts»)։
- 2013 թվական՝ «Զրոյական կաշառակերությունը 100 տոկոս զարգացում է»։
- 2014 թվական՝ «Կոտրիր կաշառակերության շղթան»։
- 2015 թվական՝ «Կոտրիր կաշառակերության շղթան»։
- 2016 թվական՝ «Համախմբվենք կաշառակերության դեմ պայքարում` հանուն զարգացման, խաղաղության և անվտանգության»։
- 2017 թվական՝ «Համախմբվենք կաշառակերության դեմ պայքարում` հանուն զարգացման, խաղաղության և անվտանգության»։
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- ՄԱԿ-ի պաշտոնական կայք
- Официальная страница «Коррупция» на сайте УНП ООН
- Официальный сайт Кампании ООН «Разорви цепь коррупции»
- № A/RES/58/4 բանաձև
- Сведения о ратификации Конвенции ООН(անգլ.)
- Интервью с первым заместителем помощника госсекретаря США по вопросам международной борьбы с наркотиками и правоохранительной деятельности Луис Аррига, приуроченное ко дню борьбы с коррупцией