Կանո Մասանոբու (ճապ. 狩野 正信, 1434[1][2][3][…], Izu Province, Տոկայդո, Ճապոնիա - օգոստոսի 2, 1530(1530-08-02), Կիոտո, Ճապոնիա), ճապոնացի նկարիչ, համարվում է Կանոյի նկարչական դպրոցի հիմնադիրը։ Ասիկագա սյոգունատի առաջին գլխավոր նկարիչն է եղել (1333-1572), ով չէր հանդիսանում ձեն-բուդդիստ, բայց պատկանում էր ձենիական դպրոցին[5]։

Կանո Մասանոբու
ճապ.՝ 狩野 正信
Ծնվել է1434[1][2][3][…]
ԾննդավայրIzu Province, Տոկայդո, Ճապոնիա
Վախճանվել էօգոստոսի 2, 1530(1530-08-02)
Մահվան վայրԿիոտո, Ճապոնիա
ՔաղաքացիությունՃապոնիա
Մասնագիտություննկարիչ
ՈճԿանո դպրոց
ՈւսուցիչTen-Ō Sōtan? և Tenshō Shūbun?
ԶավակներKanō Motonobu?[4] և Kanō Utanosuke?
 Kanō Masanobu Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գոյություն ունի Կանո Մասանոբուի ծննդավայրի վերաբերյալ երկու տեսակետ՝ կամ Իձուում, կամ Կանտոյում[6]։ Նրա հայրը՝ Կանո Կագենոբուն սամուրայ էր և սիրողական նկարիչ[7]։ Մասանոբուն է հիմք դրել իր ընտանիքի պրոֆեսիոնալ նկարիչների սկիզբը։ Նրա վրա զգալի ազդեցություն է ունեցել Սյուբուն Թենշոյի աշխատանքը, քանի որ նա սովորում էր Օգուրի Սոտանի մոտ, ով համարվում է Սյուբունի աշակերտը և իրավահաջորդը։ Մասանոբուն աշխատել է սույբոկուգա ոճով՝ թղթի կամ մետաքսի վրա թանաքով նկարել, որը ստեղծվել է չինական ավանդական միագույն նկարչության հիման վրա, առանձնանում է գծանկարչությամբ և վրձնի բարձր արտահայտչությամբ։

Նա ստացել է նկարչի մասնագիտակա կրթություն բուդդայական ավանդական նկարչության բնագավառում, որը բնութագրվում է վառ գույներով։ Այնուամենայնիվ, չնայած այն բանին, որ Մասանոբուն ձեն- բուդդիստ վանական չէր, նրա աշխատանքը կապված է այն ժամանակվա ազդեցիկ բուդդայական Ձեն արվեստի հետ, քանի որ նրանք օգտագործում էին նույն՝ սույբոկուգա տեխնիկա։

Մասանոբուն մայրաքաղաք է ժամանել XV դարի կեսերին, նա առաջինն է, ով եկել է զինվորական դասից, որը դարձել է արհեստավարժ նկարիչ՝ առանց ձեն-բուդդիստական վանական դառնալու։ Սկզբում, թերևս նա աշխատել է որպես Տոսա Միցունոբուի օգնական, ով ղեկավարում էր Նկարչական ակադեմիան[8]։ Սյոգուն Ասիկագա Յոսիմասան նրան՝ որպես պալատական նկարչի ընդունելով հովանավորչության փոփոխությունների մասին վկայության հիմք է տվել։ Այդ հովանավորչությամբ անկախ պրոֆեսիոնալ արվեստագետներին հնարավորություն էր ընձեռնվում աշխատել բարձր պետական պաշտոններում[9]։

Մասանոբուի աշխատանքի մասին առաջին հիշատակումները սկսվել են 1463 թվականից, երբ նկարիչը դեռ 29 տարեկան էր, երբ նա Կիոտոյի ամենամեծ Սյոկոկուձի բուդդայական տաճարում աշխատելու պատվեր է ստացել։ Ավելի ուշ գրավոր աղբյուրները ցույց են տալիս, որ բուդդայական պատկերները շարունակում էին Մասանոբուի ստեղծագործության մի մասը կազմել նրա ստեղծագործական գործունեության ընթացքում։ Հետևաբար, նրան կարելի էր համարել «էբուսի» (絵 仏 - ebusshi)՝ բուդդայական նկարչության մեջ մասնագիտացած նկարիչ։

Ժառանգություն խմբագրել

 
Ասիկագա Յոսիհիսիի դիմանկարը: Ջիզո-ին տաճար, Կիոտո

Կանո Մասանոբուն համարվում է ճապոնական Կանո նկարչական դպրոցի հիմնադիրը, որը Էդոյի շրջանում (1603-1868 թվականներին՝ սկսած Իեյասու Տոկուգավայից) ամենաազդեցիկներից մեկն էր մինչև Մեյձիի հեղափոխությունը (1868) Կանո Մասանոբուի աշխատանքներից առավել հայտնիները, որոնք պահպանվել են մինչ մեր օրերը և վերագրվել Չժոու Մաոշուին (ճապ.՝ Սյու Մասյուկու), Հոտեյի պատկերն է՝ լոտոսի ծաղիկներով հիացող և թղթագլան մագաղաթը[10]։ Առաջին թղթագլանում պատկերված է հսկայական ափով լանդշաֆտ, որի երկայնքով՝ լոտոսների արանքով երկու մարդ նավակով լողում են։ Այս աշխատանքներն ամենահայտնիներն են և 15-րդ դարի Ճապոնիայում բնապատկերային և այլաբանական նկարչության համադրության օրինակներ են, որոնց ստեղծումը կապված է ձեն-բուդդիզմի հետ։

Մասանոբուի նկարչական պատվերների մեկ այլ տեսակ` բուդդայական մագաղաթներն են։ Նրանցից երկուսը պահպանվել են՝ Տրիադա Շակյամունին Կիոտոյի Դայտոկուձի տաճարում և բոդհիսատվա Մանջուշրիի կերպարը Գումայի Ժամանակակից արվեստի թանգարանում։ Մեկ այլ ժանր, որում աշխատում էր Մասանոբուն, դիմանկարն է։

Պահպանվել է Ասիկագա Յոսիհիսիի դիմանկարը։

Բուդդայական մագաղաթները, ինչպես նաև Կանո Մասանոբուի պահպանված դիմանկարը ապացուցում են, որ նկարիչը աշխատել է ոչ միայն միագույն թանաքով (կանգա), այլ նաև օգտագործել է գունավոր ներկեր և ոսկի (Յամատո-է)։ Նրա ոճի տարբերակիչ առանձնահատկությունն է դարձել սուիբոկուգի կենդանի, շարժական տեխնիկայով լեցուն մոնոքրոմ նկարչության և գունավոր ներկերի օգտագործման համադրությունը, որոնք օգտագործվել են բուդդայական մագաղաթների ստեղծման ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.britannica.com/EBchecked/topic/311237/Kano-Masanobu
  2. 2,0 2,1 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 British Museum person-institution thesaurus
  4. Union List of Artist Names — 2018.
  5. Bridge of Dreams: the Mary Griggs Burke Collection of Japanese Art. a catalog from The Metropolitan Museum of Art Libraries. P. 148
  6. Quitman.E. Phillips. Kano Motonobu abd early Kano narrative painting. PhD diss., University of California. 1992. P.63.
  7. Quitman E. Phillips. The Practices of Painting in Japan, 1475—1500. 60 с.
  8. Quitman E. Phillips. Kano Motonobu … P.3
  9. Quitman E. Phillips. Kano Motonobu … P.40
  10. «e国宝 - 国立文化財機構所蔵 国宝・重要文化財». emuseum.nich.go.jp. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.

Գրականության ցանկ խմբագրել

  • Bridge of Dreams: the Mary Griggs Burke Collection of Japanese Art. a catalog from The Metropolitan Museum of Art Libraries.
  • Quitman E. Philipps. Kano Motonobu and Early Kano Narrative Painting. PhD dissertation in History of Art, Berkeley: University of California, 1992.
  • Quitman E. Philipps. The Practices of Painting in Japan, 1475-1500. California:  Stanford University Press, 2000.
  • Tanaka Ichimatsu. Japanese Ink Painting: Shobun to Sesshu. Weatherhill, 1980.
  • Matsushita Takaaki. Ink Painting. Arts of Japan 7. (English and Japanese Edition). Tuttle Pub, 1974.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Front Cover». libmma.contentdm.oclc.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանո Մասանոբու» հոդվածին։