Կանդա (ճապ.՝ 神田川|Կանդագավա), գետ Ճապոնիայում, որը հոսում է Տոկիոյի տարածքով։ Պաշտոնապես դասակարգվում է ինչպես I դասի գետ։ Գետը Սումիդաի առաջին վտակն է։ Գետի երկարությունը 24,6 կմ է, իսկ ջրաժողով ավազանի մակերեսը՝ 105 կմ²։

Կանդա
Կանդա գետը Նականո շրջանում
Բնութագիր
Երկարություն24,6
Ավազանի մակերես105 կմ²
ԱվազանՍումիդա\ Տոկիոյի ծոց
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԻնոկասիրայի այգի, Միտակա, Տոկիո
Գետաբերանի տեղակայումSumida River?
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերZenpukuji River?, Myōshōji River?, Izumi River?, Momozono River? և Mizukubo River?
ԵրկիրՃապոնիա
ԵրկրամասՏոկիո
ՋրահավաքAra river basin?
Անվանված էԿանդա

Պատմություն խմբագրել

Սկզբում Կանդա գետը Նիգոմբասի գետի գետաբազուկի շրջակայքից հոսում էր դեպի հարավ` Հիբիա ծովածոց թափվելով, որը ողողում է ներկայիս Մարունոուտի և Հիբիա թաղամասերը։ Այդ ժամանակ Հիրակովան համարվում էր բնական սահման Տոյոսիմայի և Էբարի միջև։ Տոկուգովա Իէյասուն, որը հիմնավորվել էր Էդոյում 1590 թվականին, ամրացրեց Հիրակովայի ափերը, որպեսզի ապահովի քաղաքը խմելու ջրով, քանի որ մերձափնյա ջրհորը չէր կարողանում ապահովել մաքուր ջրով։ Դրա համար ստեղծվեց Կանդա-ձյուսույի ջրամատակարարման համակարգը, որի ակունքները դարձել են Ինոկասիրա, Ձէմպուկուձի և Մյոսյոձի արհեստական վտակները։ Հիրակովայի ափերի ամրանալու շնորհիվ Ձէմպուկուձի և Մյոսյոձի գետերը խառնվեցին և վերին հոսանքների մասը ձեռք բերեց ժամանակակից տեսք։ Կանդա-ձյոսույ գետի գլխավոր հոսումը առաջացրեց Մեձիրո վտակը և ջրով ապահովեց Կոիսիկովա և Հոնգո թաղամասերը։

Գետի վտակներր խմբագրել

  • Ձեմպուկուձի (善福寺川)
  • Մոմոձոնո (善福寺川)
  • Մյոսյոձի (妙正寺川)
  • Տոկիոյի Կայսերական պալատի խրամը նույնպես հանդիսանում է Կանդա գետի վտակը
  • Նիհոմբասի գետ (日本橋川)՝ Կանդայի դելտայի գետաբազուկը

Ստորերկրյա ջրանցք խմբագրել

Ուժեղ թայֆուններից և անձրևներից հետո ջրի ավելցուկների պահպանման համար ստորերկրյա ջրանցքի շինարարությունը սկսվել է 80-ականներին։ Առաջին մասը 2 կմ երկարությամբ ավաևտվեց 1997 թվականին։ Այն նախատեսված է 240,000 մ³ ջրի համար։ Ջրանցքը իրենից ներկայացնում է մեծ թունել, որը կառուցված է գլխավոր ճանապարհների տակ, 4,5 կմ երկարությամբ և 40 մ խորությամբ[1]։

Կանդա գետի հայտնի կամուրջներ խմբագրել

 
Մանսեյբասի կամուրջը
  • Մանսեյբասի կամուրջ (万世橋)
  • Հիձիրիբասի (聖橋)

Մշակույթ խմբագրել

«Կագույահիմե» ժողովրդական խումբը թողարկեց «Կանդավագա» երգը։

Կեյկո Սեկենեն (Տակահասի) և Մասաո Կուսակարին խաղացին ֆիլմում գլխավոր դեր, որը հիմնված է «Կանդավագա» երգի հիման վրա։

Ճապոնական դաշնակահար Նոբույուկի Ձուձիին հնարեց երաժշտական «Գետի շշուկ» (川のささやき) ստեղծագործություն ներկայացնելու համար իր սերը հոր հանդեպ Կանդա գետի մոտ կատարած զբոսանքից հետո[2]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել