«Կանարիս» (գերմ.՝ Canaris), գերմանական կենսագրական ֆիլմ, 1954 թվական, ռեժիսոր Վայդենման, գերմանական ռազմական հետախուզության գործիչ Վիլհելմ Ֆրանց Կանարիսի վերջին մի քանի տարիների գործունեության (1935-1944) լուսաբանում։

Կանարիս
գերմ.՝ Canaris
Երկիր Գերմանիա
Ժանրդրամա, կենսագրական ֆիլմ[1][2] և ռազմական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Նացիստական Գերմանիա
Թվականդեկտեմբերի 30, 1954
Լեզուգերմաներեն
ՌեժիսորԱլֆրեդ Վայդենման[3]
Սցենարի հեղինակԷրիխ Էբենմայեր և Հերբերտ Ռայնեկեր
ԴերակատարներՕտտո Հասսե, Բարբարա Ռուտտինգ, Ադրիան Հովեն, Մարտին Հելդ, Վոլֆգանգ Պրայս, Պետեր Մոսբախեր, Արթուր Շրյոդեր, Շառլ Ռենյե, Ֆրանց Էսսել, Հերբերտ Վիլկ, Կլաուս Միդել, Էլիս Տրեֆ, Իլզա Ֆյուրստենբերգ, Յոզեֆ Օֆենբախ, Առնո Պաուլսեն և Արտուր Վիզներ
ՕպերատորՖրանց Վայրմայր[4][5]
ԵրաժշտությունԶիգֆրիդ Ֆրանց
ՄոնտաժIlse Voigt?
Պատմվածքի վայրԼոնդոն, Վիեննա և Բեռլին
Տևողություն112 րոպե

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1954 թվականի դեկտեմբերի 30-ին Գերմանիայում՝ Հանովերում[6], իսկ Նյու Յորքում՝ (ԱՄՆ) 1958 թվականի ապրիլի 28-ին։ Ֆիլմում ներկայացվում է նացիզմի շրջանի ողբերգական հերոսը[7]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը հիմնված է Երկրորդ Համաշխարհային պատերազմի իրական փաստերի վրա։ Գերմանական հետախուզության գրասենյակը գործում էր, և Հիտլերը նրան հատկացնում էր հսկայական դրամական միջոցներ։ Բացի այդ Կանարիսը համարվում էր ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Նա տարբերվում էր նացիստ առաջնորդներից․ չէր պաշտպանում նրանց գաղափարախոսությունը, ռայխում նրան կային մրցակիցներ։

Իրեն Ֆոն Խարբեկը շանտաժի օգնությամբ ստիպում էր լրտեսել Կանարիսին այն ժամանակ, երբ նա ծրագրում էր Հիտլերի մահափորձը։ Ինչպես ցանկացած հզոր մարդ, նա ուներ մրցակիցներ։ Կանարիսը տառապում էր, քանի որ տեղյակ էր Ադոլֆ Հիտլերի բռնապետությանը և անմարդկային վերաբերմունքին։ Նրան սկսում են կասկածել և հեռացնում են գրասենյակից։ Պայմանավորվածության արդյունքում հուլիսի 20-ին Հիտլերի դեմ ուղղված անհաջող մահափորձից հետո նա ձերբակալվում է և գնդակահարվում։

Դերերում խմբագրել

  • Օտտո Հասսե - ծովակալ Կանարիս
  • Բարբարա Ռուտտինգ - Իրենա ֆոն Խարբեկ
  • Ադրիան Հովեն - կապիտան Ալտոֆֆ
  • Մարտին Հելդ - օպերգրուպենֆյուրեր Հեյդրիխ
  • Վոլֆգանգ Պրայ - հրամանատար Հոլլեն
  • Պետեր Մոսբախեր - ֆերնանդես
  • Շառլ Ռենե - բարոն Տրենտի
  • Ֆրանց Էսսել Франц - Բեկման
  • Ալիս Տրեֆ - օրիորդ Վինտեր
  • Հերբերտ Վիլկ - Հուպտման Դեգենհարդ
  • Կլաուս Միդել - Անդրե, ֆրանսիական մասնագիտական ծառայության աշխատակից
  • Արթուր Շրեդեր -ֆոն Խարբեկ
  • Իլզա Ֆյուրստենբերգ- Աննա Լյուդտկե
  • Արնո Պոլսեն - բեռլինյան տաքսու վարորդ
  • Յոզեֆ Օֆֆենբախ - փարիզյան տաքսու վարորդ
  • Օսկար լինդեր - գեստապոյի սպա
  • Արտուր Բիզներ - տեխնիկ Ռադտկե

Ֆիլմի երաժշտությունը վերցված էր Ռիխարդ Վագների Լոենգրին օպերայից։ Ֆիլմը լավ է ընդունվել հանրության կողմից։ Նա որպես հայրենասեր և ողբերգական հերոս է ճանաչվել պատերազմական ծանր ժամանակներում[8]։

Արձագանքներ խմբագրել

«Հուզիչ լրտեսական թրիլերի և առեղծվածային ծովակալ Կանարիսի կենսագրության հաջող համադրումը ֆիլմը դարձնում է 50-ական թվականների գերմանական կինոյի լավագույն ստեղծագործություններից » (Prisma.de)․

«Իդեալականացված ֆիլմ, որը գրավում է հեռուստադիտողին․ մակերեսային դրամատիկական բեմադրությունը գերազանց է դառնում կատարյալ դերակատարման շնորհիվ» (Film-Dienst)․

«1950-ականների պատմության խեղաթյուրում» (Filmportal.de)։

Ֆիլմի մասին խմբագրել

Ֆիլմի այն հատվածը, որը ցույց էր տալիս, թե ինչպես է ժողովուրդը ողջունում 1938 թվականին Վիեննա մտած Հիտլերին, Վերահսկիչ հանձնաժողովի խնդրանքով պետք է առանձնացվեր, որպեսզի արտասահմանում ցուցադրելիս խուսափեին անցանկալի հետևանքներից[9]։

Մրցանակներ խմբագրել

  • Գերմանական կինոյի մրցանակ 1955
    • Գերմանական լավագույն կինոյի մրցանակ
    • Մրցանակ լավագույն ռեժիսորի համար։ Ալֆրեդ Վիդենման
    • Մրցանակ լավագույն սցենարի համար:Հերբերտ Ռայնեկեր
    • Մրցանակ լավագույն դերակատարման համար։ Մարտին Հելդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.flickchart.com/Charts.aspx?actor=Barbara+Rutting&decade=1950
  2. http://rateyourmusic.com/film/canaris/
  3. filmportal.de — 2005.
  4. http://www.filmweb.pl/film/Canaris-1954-150443
  5. http://www.filmaffinity.com/en/film283199.html
  6. Hake, Sabine (2012). Screen Nazis: Cinema, History, and Democracy. Madison, WI: University of Wisconsin Press. էջեր 75–76. ISBN 0299287130.
  7. Cooke, Paul; Silberman, Marc, eds. (2010). Screening War: Perspectives on German Suffering. Rochester, NY: Camden House. էջեր 57–60. ISBN 1571134379. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  8. Hake, Sabine (2008). German National Cinema (illustrated ed.). Routledge. էջ 104. ISBN 0415420970. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  9. F.-B. Habel: Zerschnittene Filme, Kiepenheuer, 2003, S. 23/24

Արտաքին հղումներ խմբագրել