Կանաչ պիթոն կամ Ծառային պիթոն (լատին․՝ Morelia viridis)` Կենդանիների թագավորության, Քորդավորների տիպի, Ողնաշարավորների ենթատիպի, Սողունների դասի, Թեփուկավորների կարգի, Օձերի ենթակարգի և Պիթոնների տեսակի օձ։

Կանաչ պիթոն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Օձեր
Ընտանիք Պիթոններ
Ցեղ Morelia
Տեսակ M. viridis
Լատիներեն անվանում
Morelia viridis
(Schlegel, 1872)
Հոմանիշներ
  • Python viridis Schlege
  • Chondropython azureus Meyer, 1874
  • Chondropython pulcher Sauvage, 1878
  • Chondropython azureus Peters & Doria, 1878
  • Chondropython viridis Boulenger, 1893
  • Chondropython viridis Kinghorn, 1928
  • Chondropython viridis McDowell, 1975
  • Morelia viridis Underwood & Stimson, 1990
  • Chondropython viridis Cogger, 1992
  • Morelia viridis Kluge, 1993
Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Նկարագրություն խմբագրել

Կանաչ պիտոնների միջին երկարությունը հասնում է 150-ից 180 սմ-ի։ Էգերի միջին չափսը՝ 200 սմ։ Նորածին կամ երիտասարդ օձերը սովորաբար ունեն դեղին կամ կարմիր գունավորում։ Նրանք ապրում են անտառներում, արգելոցներում և այլ վայրերում։

Երիտասարդ դառնալուց հետո, օձերը երբ հասնում են 1 մետրի։ Դրանից հետո նա նախապես փոխում է իր գույնը։ Ապրում են նաև անտառներում և արվարձաններում։ Փոքր օձերը սնվում են միջատներով և մողեսներով, իսկ ավելի մեծերը՝ փոքր թռչուններով և կրծողներով։ Օձերի կյանքի միջին տևողությունը հասնում է 15-ից մինչև 20 տարի։

Տարածվածություն և բազմացում խմբագրել

Կանաչ պիթոնները ապրում են հիմնականում Պապուա Նոր Գվինեայի արևադարձային անտառներում և շրջակա կղզեային տարածքներում։ Ապրում են նաև Քեյփթաունում և հարակից բնակավայրերում։

Օձերը ձվադրող կենդանիներ են։ Ձվերը համեմատաբար ավելի փոքր են։ Զուգավորումից հետո, 70-ից 90 օր անց նրանք ձվադրում են և էգերը դնում են 5-ից 35 ձու։ Ձվադրումից հետո, էգերը ձվերի մոտ մնում են 45-ից 65 օրվա ընթացքում։

Ձվերի պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանը տատանվում է 8 °C-ից մինչև կարող է հասնել 29,5 °C: Ջերմաստիճանի բարձրացման հետ զուգընթաց, կանաչ պիթոնի ձվից դուրս է գալիս ձվի նոր ձագերը։

Այս օձերը ընդհանրապես չեն վախենում մարդկանցից։ Նրանք թունավոր չեն և ագրեսիվ չեն։ Երբեմն նրանք հարձակվում են թռչնի ձվերի վրա և գողանում թռչնի ձվերը կամ նորածին ձագերին։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Решена загадка зелёных питонов» (ռուսերեն). membrana. 7 декабря 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
  • Тайны живой природы / Пер. с англ. А. М. Голова. — М.: РОСМЭН, 1996. — С. 148. — 15 000 экз. — ISBN 5-7519-0181-9
  • Greg Maxwell: Morelia viridis – Das Kompendium. Chimaria Verlag, Frankfurt am Main 2005. ISBN 3-930612-79-8
  • Markus Weier, Ralf Vitt: Der Grüne Baumpython. Herpeton Verlag, Offenbach 22003. ISBN 3-9806214-1-3
  • Ron Kivit, Stephen Wiseman, Andreas Kirschner: Grüner Baumpython und Grüne Hundskopfboa. Kirschner & Seufer Verlag, Karlsruhe 2005. ISBN 3-9804207-9-5
  • Zdenek Vogel: Riesenschlangen aus aller Welt. Westarp Wissenschaften. Spektrum Akademischer Verlag, Magdeburg-Oxford 41996. ISBN 3-89432-463-5
  • J. G. Walls: The Living Pythons. T. F. H. Publications, 1998: S. 185-194.
  • D. Wilson: Foraging ecology and diet of an ambush predator: the Green Python (Morelia viridis). In: R. W. Henderson and R. Powell (Eds.)։ Biology of the Boas and Pythons. Eagle Mountain Publishing Company, Eagle Mountain., 2007: S. 141-150.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ պիթոն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ պիթոն» հոդվածին։