Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիա

Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիա, ԿՄԴՖ (անգլ.՝ Women's International Democratic Federation, WIDF), կանանց իրավունքների միջազգային կազմակերպություն։

Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիա
ՏեսակՄիջազգային կազմակերպություն, կանանց միություն և կանանց իրավունքների կազմակերպություն
ՀապավումFDIF և FDIM
Հիմնադրվածնոյեմբերի 26, 1945
Գլխադասային գրասենյակՍան Պաուլո, Բրազիլիա
Գլխավոր քարտուղարԷժենի Կոտտոն, Հերտտա Կուուսինեն, Ֆրեդա Բրաուն և Ֆաթիմա Ահմեդ Իբրահիմ
Կայքfdim.org.sv

Ստեղծվել է 1945 թվականի դեկտեմբերին, Փարիզում, Կանանց միջազգային կոնգրեսում։ 1977 թվականին ԿՄԴՖ-ի մեջ մտնում էին 109 երկրների կանանց ազգային 123 կազմակերպություն։ Սկզբնապիս իր մտահոգության ոլորտների մեջ է ներառել էին հակաֆաշիզմը, համաշխարհային խաղաղությունը, երեխաների բարեկեցությունը և կանանց իրավունքների բարելավումը[1]։ Սառը պատերազմի ժամանակաշրջանում ունեցել է կոմունիստական և պրոխորհրդային ուղղվածություն։

Մասնակցում է ՄԱԿ-ի գործունեությանը և դրա մասնագիտացված հաստատությունների աշխատանքին, որի բարձրագույն մարմինը Կոնգրեսն է, գումարվում է 4 տարին մեկ։ Կոնգրեսն ընտրում է ԿՄԴՖ նախագահ և Խորհուրդ, որը ֆեդերացիայի ղեկավար մարմինն է կոնգրեսների միջև ընկած ժամանակաշրջանում։ Կոնգրեսի և Խորհրդի որոշումների կատարումն ապահովում է Բյուրոն։ Աշխատանքային մարմինն է Քարտուղարությունը՝ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ։ Շտաբ-բնակարանը գտնվում է Բեռլինում։

Հիմնադրման 30 ամյակի կապակցությամբ 1975 թվականին պարգևատրվել է Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի անվան «Խաղաղության ոսկե մեդալով»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Women's International Democratic Federation (WIDF) Records, 1945-1979». Five College Archives & Manuscript Collections. Sophia Smith College. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 234