Կանանց իրավունքները մարդու իրավունքներ են

«Կանանց իրավունքները մարդու իրավունքներ են» (անգլ.՝ Women's rights are human rights), արտահայտություն, որն օգտագործվել է ֆեմինիստական շարժման ընթացքում։ Արտահայտությունը առաջին անգամ օգտագործվել է 1980-ականներին և 1990-ականների սկզբին։ Դրա ամենանշանավոր օգտագործումը եղավ Միացյալ Նահանգների առաջին տիկնոջ՝ Հիլարի Ռոդհեմ Քլինթոնի Պեկինում կայացած ելույթի ժամանակ, 1995 թվականի սեպտեմբերի 15-ին, Միավորված ազգերի` Կանանց կարգավիճակի չորրորդ համաշխարհային համաժողովում[1]։ Ելույթի ժամանակ նա ձգտում էր սերտորեն կապել կանանց իրավունք հասկացությունը մարդու իրավունքներ հասկացության հետ։ Ելույթի ընթացքում՝ Քլինթոնը արտահայտությունը օգտագործեց ավելի երկար, երկկողմանի պատկերով`«Մարդու իրավունքները կանանց իրավունքներն են և կանանց իրավունքները մարդու իրավունքներն են»։

The First Lady Hillary Clinton during her speech in Beijing, China.
Միացյալ Նահանգների առաջին տիկինը՝ Հիլարի Ռոդհեմ Քլինթոնը, իր ելույթի ժամանակ․ Պեկին, Չինաստան։

Առաջին օգտագործումը

խմբագրել

Այդ գաղափարը, եթե ոչ հստակ արտահայտությամբ, որ «Կանանց իրավունքները մարդու իրավունքներն են», առաջին անգամ ձևակերպեցին աբոլիցիոնիստներ և պրոտո-ֆեմինիստներ Սառա Մուր Գրիմկեն և Անգելինա Գրիմկե Ուելդը` 1830-ականների վերջին։ Նրա Նամակներ սեռերի հավասարության վերաբերյալ շարքերում՝ Սառա Մուր Գրիմկեն գրել է.«Ստացվում է, որ ես չգիտեմ ոչինչ տղամարդկանց իրավունքների և կանանց իրավունքների մասին։ Ես ճանաչում եմ միայն մարդկանց իրավունքները»[2]։ Նման կերպ է արտահայտվել նաև նրա քույրը` Անգելինա Գրիմկե Ուելդը, իր անձնական նամակներում։ Իր ընկերուհուն` Ջեյն Սմիթին ուղղված նամակում նա գրել է.«Այն` ինչ բարոյական է տղամարդու համար, բարոյական է նաև կնոջ համար։ Ես չեմ ճանաչում ուրիշ ոչ մի իրավունք, բացի մարդու իրավունքներից»[3]։

«Կանանց իրավունքները մարդու իրավունքներն են» արտահայտությունը օգտագործվեց ընդհատումներով՝ 1980-ականներին և 1990-ականների առաջին կեսին, մինչև Քլինթոնի ելույթը։ Դեպքերը ընթանում են 1984 թվականին, երբ Նյու Յորք Թայմսը մեջբերեց Նյու Յորքի Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հանձնաժողովի ղեկավար Մարսելլա Մաքսվելի խոսքերը[4]։ Արտահայտությունը կրկին օգտագործվեց 1985 թվականին` նշանավոր չիլիացի իրավաբան Սիսիլիա Մեդինայի կողմից` ֆեմինիզմի մասին հիմնական հոդվածում[5]։ Նրա աշխատության վերնագիրն էր` «Կանանց իրավունքները մարդու իրավունքներն են։ Լատինամերիկյան երկրները և Ամերիկյան պետությունների կազմակերպությունը(ԱՊԿ)»։ Պատմական գաղափարի ձևակերպման մեջ Մեդինան գրել է. «Որպես տրամաբանական հետևանք այն փաստին, որ կանանց իրավունքները մարդու իրավունքներ են, ֆեմինիզմը, տեսականորեն, շարժում է` հասնելու ժողովրդավարական հասարակությանը, առանց որի մարդու իրավունքները չեն կարող լինել լիարժեք»։

Կանադացի քաղաքական գործիչ Էդ Բրոդբենտը, ով Մարդու իրավունքների պաշտպանության և դեմոկրատական զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարն էր, օգտագործել է արտահայտությունը Կալգարի Հերալդի հետ հարցազրույցի ժամանակ, 1993 թվականի Հունվարին, երբ նա հայտարարեց՝ «Եթե ​​մենք, որպես հասարակություն հավատում ենք, որ կանանց իրավունքները մարդու իրավունքներ են, ապա ժամանակն է դադարեցնել կանանց նկատմամբ խտրականությունը փախստականների քաղաքականության մեջ»[6]։ Արտահայտությունը օգտագործել է Լորել Ֆլետչերը, 1993 թվականին Մարդու իրավունքների խախտումներ կանանց նկատմամբ միջազգային իրավական գիտաժողովի ընթացքում, փոխակերպված տարբերակով, որը հրապարակվել է 1994 թվականին` Ֆլետչերի, Ալլին Թեյլորի և Ջոան Ֆիցպատրիկի կողմից[7]։ Մալայզիայի կանոնադրության մարդու իրավունքների պաշտպանության 3-րդ հոդվածը` հրապարակված 1994 թվականի Դեկտեմբերին մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, սկսվում է «Կանանց իրավունքները մարդու իրավունքներն են» արտահայտությամբ[8][9]։

Քլինթոնի ելույթը

խմբագրել
Աուդիոֆայլ, Քլինթոնի հայտարարությունը. «Եթե կա մի ուղերձ, որն արձագանքում է այս համաժողովից, թող լինի այն, որ մարդու իրավունքները կանանց իրավունքներն են, իսկ կանանց իրավունքները՝ մարդու իրավունքները, մեկընդմիշտ»
Ամբողջական կադր Քլինթոնի ելույթից։Մոտավորապես նշվում է ժամը 14։45, երբ Քլինթոնը արտասանում է իր հայտնի տողերը․ «կանանց իրավունքները մարդու իրավունքներն են»։

Իր ելույթը ծրագրելիս, 47ամյա Քլինթոնը արհամարհեց ինչպես ներքին վարչակազմի ճնշումը, այնպես էլ արտաքին չինական ճնշումը՝ մեղմելու իր դիտողությունները[10][11]։ ԱՄՆ Դեպարտամենտը և Ազգային անվտանգության գործակալությունը փորձեցին համոզել նրան՝ պատճառաբանելով, որ դա կզայրացնի չինացիներին[12]։ Չնայած նախագահ Բիլ Քլինթոնը նախօրոք տեսել էր ելույթը, նրա օգնականները չէին տեսել,  իսկ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Թոմաս ՄաքԼարտիի կարծիքով, այն ոչ մի նոր կամ հակասական բան չէր ասելու[12]։

Որոշ իրավապաշտպաններ դեմ էին նաև Քլինթոնի ելույթին Չինաստանում՝ վախենալով, որ կառավարությունը այն կօրինականացնի, և Դեպարտամենտի պայմանն այն էր, որ չինացի իրավապաշտպան Հարրի Վուն ազատ արձակվի նախքան Քլինթոնի հայտնվելը, որը այդպես էլ եղավ[12]:Որոշ կաթոլիկ խմբեր հավաքը քննադատեցին որպես «հակաընտանեկան», մինչդեռ որոշ գաղափարական պահպանողականներ ասացին, որ Քլինթոնն ակնհայտորեն պատրաստվում էր «վճռական ​​ֆեմինիստական ​​օրակարգ» առաջ տանել քանի կարող էր[12]։

Սեսիլիա Մեդինան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության անդամ էր 1995 թվականին և այդ պատճառով կարող էր ազդել ելույթի վրա։

Այն տեղի ունեցավ 1995 թվականի սեպտեմբերի 5-ին, Քլինթոնի ելույթը հնչեց համաժողովի մեծ դահլիճում[12]։ Այնտեղ նա վիճում էր ամբողջ աշխարհում և հենց Չինաստանում կանանց նկատմամբ բռնության կիրառման պրակտիկայի դեմ[13]։ Թիրախավորելով կառավարություններին և կազմակերպություններին, ինչպես նաև առանձին կանանց` նա հայտարարեց իր համոզմունքը, որ կանանց և աղջիկներին վերաբերող խնդիրները հաճախ կա՛մ անտեսվում են, կա՛մ «լուռ են մնում» և այդպիսով մնում են չլուծված[14]։ Թեմաները, որոնք բարձրաձայնվել են ելույթի ժամանակ, ներառում են “օժիտի մահը”(dowry deaths) և Չինաստանի մեկ երեխայի քաղաքականությունը[13]։

Քլինթոնը հայտարարել է, որ «այլևս անընդունելի է քննարկել կանանց իրավունքները՝ մարդու իրավունքներից անջատ»[13]:Պատվիրակներ 180 երկրից լսել են նրա ելույթը։

  «Եթե կա մեկ ուղերձ, որն արձագանքում է այս համաժողովից, թող լինի այն, որ մարդու իրավունքները կանանց իրավունքներն են, իսկ կանանց իրավունքները՝ մարդու իրավունքները, մեկընդմիշտ»[10]։  

Նա շարունակեց իր խոսքը, ասելով՝ «Այնքան ժամանակ, երբ խտրականությունն ու անհավասարությունը մնում են այդքան սովորական աշխարհում, քանի դեռ աղջիկներն ու կանայք ավելի քիչ են գնահատվում, քիչ են սնվում, սնվում են վերջում, գերաշխատում են, քիչ են վարձատրվում, չեն սովորում, բռնության են ենթարկվում իրենց տներում և դրսում՝ մարդկային ընտանիքի համար խաղաղ և բարեկեցիկ աշխարհ ստեղծելու ներուժը չի իրագործվի»[10]։ Կոնֆերանսի մի շարք կին պատվիրակներ հարվածում էին սեղաններին և ոգևորում՝ երբ նա խոսում էր[10]։

Այդ ժամանակ ելույթը հրավիրեց լրատվամիջոցների ուշադրությունը[15]։ NBC News-ի հաղորդավար Թոմ Բրոկաուն ասել է. «Նա իր ձևով ուղիղ հարված հասցրեց չինացիներին», մինչդեռ այդ ցանցի թղթակից Անդրեա Միտչելը ասաց, որ «չափազանց անսովոր» է ԱՄՆ առաջին տիկնոջ համար նման նշանակալի դիվանագիտական ​​գործունեությամբ զբաղվելը[13]։ Նյու Յորք Թայմսը նշում է, որ Քլինթոնը «Ավելի բուռն է խոսել մարդու իրավունքների մասին, քան որևէ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա չինական տարածքում»[13]։

Ժառանգություն

խմբագրել

Ելույթը համարվում էր ազդեցիկ կանանց իրավունքերի շարժման ժամանակ։ Հատկանշականորեն, այն դարձավ կանանց հզորացման առանցքային պահը, և տարիներ անց ամբողջ աշխարհի կանայք կարտասանեն Քլինթոնի բանալի արտահայտությունները[16]։

Ելույթը թվարկվել է որպես 35-րդ համարը` Ամերիկյան հռետորաբանության 20-րդ դարի լավագույն 100 ելույթներում (թվարկված ըստ աստիճանի)[17]։

2011 թվականին Քլինթոնը ԼԳԲՏ համայնքի իրավունքների վերաբերյալ նմանատիպ դիրքորոշում ընդունեց՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ում, Մարդու իրավունքների միջազգային օրը՝ հայտարարելով, որ «գեյերի իրավունքները մարդու իրավունքներ են, իսկ մարդու իրավունքները՝ գեյերի իրավունքները»[18]։

2013 թվականին, Քլինթոնը՝ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելուց հետո, գլխավորեց Քլինթոնի համաշխարհային նախաձեռնության վերանայումը, թե ինչպես են փոխվել կանանց իրավունքները 1995 թվականի իր ելույթից հետո[19]։ Այն եզրակացրեց, որ աղջիկների համար առաջընթաց է գրանցվել կրթության, կանանց և աղջիկների համար առողջապահության ոլորտում, սակայն կանայք ամբողջ աշխարհում դեռ տուժում են քաղաքական իրավունքների բացակայության և անվտանգության խոցելիության պատճառով[12]։ Քլինթոնի խոսքերով` «Սա կարծս կիսով չափ լցված բաժակ լինի»։

Ելույթի քսանամյակի առթիվ՝ 2015 թվականին, դրա վերաբերյալ ավելի շատ հետահայաց ակնարկներ եղան[12]։ Ոչ բոլորն էին հիացած դրանով։ Հանրությանը տեսանելի իրավաբան Բրյուս Ֆեյնն ասաց. «Նա Պեկինում մի հայտարարություն արեց, որը այնքան էլ իմաստալից չէր, որ կանայք մարդիկ են»[12]։

Ելույթն ու արտահայտությունը դարձան Քլինթոնի 2016 թվականի նախագահական արշավի հիմնական կետը[12]։ Արշավը վաճառեց շապիկներ, որոնց վրա գրված էր «կանանց իրավունքները մարդու իրավունքներ են» իր նախընտրական խանութում՝ նկատի ունենալով նրա ելույթը[20]։ Արշավը նաև վաճառեց պայուսակ, որի վրա պատկերված էր «Մարդու իրավունքները կանանց իրավունքներն են, իսկ կանանց իրավունքները՝ մարդու իրավունքները» արտահայտությունը, որը պայուսակի վրա ցուցադրված էր վեց լեզվով[21]։ Ինչպես նաև, արշավը վաճառեց Tory Burch-ի շապիկներ, որտեղ մեծատառերով գրված էր «կանանց իրավունքները մարդու իրավունքներ են...» արտահայտությունը[22]։ Արշավը նաև ստեղծեց լուսանկարների հղումներ և իրերի ցուցադրություններ, որոնք անհրաժեշտ էին Հելոուինի հինգ զգեստների համար, այդ թվում՝ «Կանանց իրավունքները մարդու իրավունքներ են.-Հիլարի» խորագրով[23][24]։

Ջենիֆեր Լոպեսի 2016 թվականի «Ain’t Your Mama» երգի տեսահոլովակում լսվում է Քլինթոնի ելույթից հատվածներ, մասնավորապես՝ «Մարդու իրավունքները կանանց իրավունքներն են, իսկ կանանց իրավունքները՝ մարդու իրավունքները, մեկընդմիշտ» հատվածը[25][26]։

2017 թվականին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Մադոննան թողարկեց կարճամետրաժ ֆիլմ՝  Her-Story վերնագրով։ Այն ավարտվում է «Կանանց իրավունքները մարդու իրավունքներ են» ուղերձով[27]։

Ինչպես վկայում է բժիշկ Լեսլի Ռեգանը The Journal of Sexual Medicine-ում, արտահայտությունը մնում է ակտուալ 2010-ականների քաղաքական քննարկման մեջ, մասնավորապես կապված կանանց սեռական առողջության և վերարտադրողական իրավունքների քաղաքականության քննարկման հետ[28]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Fester, Gertrude (1994). «Women's Rights Are Human Rights». Agenda: Empowering Women for Gender Equity. 20 (20): 76–79. doi:10.2307/4065874. JSTOR 4065874.
  2. Letters on the Equality of the Sexes, and the Condition of Woman. Addressed to Mary S. Parker. Boston: Isaac Knapp, 1838. Reprinted by Forgotten Books, 2012.
  3. The Grimke Sisters, Sarah and Angelina Grimke: the First American Women Advocates of Abolition and Woman's Rights. Washington, DC, Lee and Shepard, 1885. Reprint by Greenwood Press, 1969. Reprint by Hard Press, 2014, p.109.
  4. Lawson, Carol (1984 թ․ հունիսի 1). «A Fighter for Rights». The New York Times.
  5. Díaz-Diocaretz, Myriam; Zavala, Iris M. (1985 թ․ հունվարի 1). Women, Feminist Identity, and Society in the 1980s: Selected Papers. John Benjamins Publishing. ISBN 0915027518 – via Google Books.
  6. «Gender-related Refugee Claims». Government of Canada Publications. 1994 թ․ մարտ.
  7. Fletcher, Laurel; Taylor, Allyn; Fitzpatrick, Joan (1994). «Human Rights Violations Against Women». Whittier Law Review. 15 (319). Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  8. «Malaysian Charter on Human Rights». Malaysian NGOs. 1994. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  9. Malaysian Charter on Human Rights#Malaysian Charter on Human Rights
  10. 10,0 10,1 10,2 10,3 Lemmon, Gayle Tzemach (2011 թ․ մարտի 6). «The Hillary Doctrine». Newsweek.
  11. Healy, Patrick (2007 թ․ դեկտեմբերի 26). «The Résumé Factor: Those 8 Years as First Lady». The New York Times.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 Chozick, Amy (September 5, 2015). "Hillary Clinton' Beijing Speech on Women Resonates 20 Years Later". The New York Times.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Tyler, Patrick (1995 թ․ սեպտեմբերի 6). «Hillary Clinton, In China, Details Abuse of Women». The New York Times.
  14. Clinton, Hillary Rodham (1996). «Women's Rights Are Human Rights». Women's Studies Quarterly. 24 (1/2): 98–101. JSTOR 40004518.
  15. "Flashback: First Lady Hillary Clinton in China". BETSY FISCHER MARTIN and GRACE LAMB-ATKINSON. NBC News. March 20, 2014.
  16. Hudson, Valerie M.; Leidl, Patricia (2015). The Hillary Doctrine: Sex & American Foreign Policy. New York: Columbia University Press. էջեր 7–8. ISBN 978-0-231-16492-4.
  17. Michael E. Eidenmuller (2009 թ․ փետրվարի 13). «Top 100 Speeches of the 20th Century by Rank». American Rhetoric. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  18. Capehart, Jonathan (2011 թ․ դեկտեմբերի 11). «Clinton's Geneva accord: 'Gay rights are human rights'». The Washington Post. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  19. Rucker, Philip (2013 թ․ սեպտեմբերի 25). «Hillary Clinton to lead review of progress for women since 1995 Beijing conference». The Washington Post.
  20. Apparel. «The Trailblazer Tee | Shop | Hillary for America Shop». Shop.hillaryclinton.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  21. Accessories. «Statement Bag | The Shop». Shop.hillaryclinton.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  22. «Tory Burch Tee | The Shop». Shop.hillaryclinton.com. 2016 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  23. Singer, Paul (2015 թ․ հունվարի 21). «Hillary Clinton campaign sanctions official Halloween costume ideas |». USA Today. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  24. «Texts from Hillary and 4 other DIY Hillary Clinton costumes for Halloween | The Feed | Hillary for America». Hillaryclinton.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  25. Gostin, Nicki (May 6, 2016). "Jennifer Lopez samples Hillary Clinton speech in new music video" Արխիվացված 2017-09-30 Wayback Machine. New York Daily News.
  26. "Hillary Rodham Clinton – United Nations 4th World Conference Speech" American Rhetoric .
  27. Legaspi, Althea (2017 թ․ մարտի 8). «See Madonna's Stylish International Women's Day Short Film». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  28. Regan, Lesley (2017). «Integrating Human Rights and Women's Health. Competencies for Practice». The Journal of Sexual Medicine. 14 (5): e221–e222. doi:10.1016/j.jsxm.2017.04.162.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանանց իրավունքները մարդու իրավունքներ են» հոդվածին։