Բացել գլխավոր ցանկը

Կանադայի թագավորական զինանշան (անգլ.՝ Royal Coat of Arms of Canada, ֆր.՝ Armoiries du Canada), Կանադայի պետական խորհրդանիշերից մեկը: Զինանշանի ստեղծման աշխատանքները սկսվել են 1915 թվականին և հաստատվել՝ 1921 թվականի նոյեմբերի 21-ին Գեորգ V-ի կողմից: 1957 թվականին որոշ չափով այն փոփոխվել է։ Հաջորդ փոփոխությունը տեղի է ունեցել 1994 թվականին, որից հետո զինանշանը ստացել է ներկայիս տեսքը։

Կանադայի զինանշան
Coat of arms of Canada rendition.svg
Մանրամասնություններ
ԿրիչԿանադա
Հաստատված1921 նոյեմբեր 21

Զինանշանի վերին մասում գտնվում է Թյուդորների արքայական թագը[1]: Ձախ կողմում զետեղված է Մեծ Բրիտանիայի դրոշը՝ «Յունիոն Ջեկը», իսկ աջից՝ ֆրանսիական ռոյալիզմի խորհրդանիշ հանդիսացող Բուրբոնների հարստության զինանշանը՝ «Ֆլեր դը լիսը»։

Զինանշանի էվոլյուցիաԽմբագրել

1957 թվականին փոխվում և փոքրացվում է սպիտակ և կարմիր ծաղիկների ձևը, իսկ դրոշները բարձացվում են վերև, փոխվում է նաև ներքևում գտնվող տերևների գույնը՝ կանաչից կարմիր:

1994 թվականի փոփոխությունում կարմիր և սպիտակ տերևները ավելի նմանեցվում են Կանադայի դրոշի թխկու տերևին:

   

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Կանադայի թագավորական զինանշան՝ համառոտ պատմությունը» (անգլերեն)։ Կանադայի թագավորական հերոսների միություն։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-30-ին։ Վերցված է 2009-07-26