Կաղնի միրզինատերև

բույսերի տեսակ
Կաղնի միրզինատերև
Կաղնի միրզինատերև
Կաղնի միրզինատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Հաճարազգիներ (Fagaceae)
Ցեղ Կաղնի (Quercus)
Տեսակ Կաղնի միրզինատերև (Q. myrsinifolia)
Միջազգային անվանում
Quercus myrsinifolia
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Կաղնի միրզինատերև (լատին․՝ Quercus myrsinaefolia), հաճարազգիների ընտանիքի կաղնի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Մշտադալար ծառ է՝ մինչև 18 մ բարձրությամբ։ Ընձյուղները սկզբում աղվամազա 12 Հայաստանի դենգլոֆլորան պատ են, այնուհետև մերկ։ Բողբոջները երկարավուն են, 7-8 մմ երկարությամբ բթավուն։ Կոթունների երկարությունը հասնում է 1-2 սմ-ի։ Տերևները երկարավուն շտարաձև են, սկզբնական շրջանում աղվամազապատ, հետագայում մերկ, վերևի կողմից կանաչ են, փայլուն, միջին մասից վերև՝ սղոցաեզր, յուրաքանչյուր կողմից 11-15 կողմնային ջղերով։ Կաղինները գտնվում են կարճ պտղակոթունների վրա, միայնակ կամ մի քանիսը միասին, 1,5—3 սմ երկարությամբ։ Պտղագավաթը խոր-թասանման է, արտաքինից պատված մետաքսանման աղվամազով։

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում տարածված է Ճապոնիայում՝ Կյու-Սյու, Սիկոկու, Հոնդո կղզիներում, Կորեայում և այլուր։ Եվրոպա է Ներմուծվել 1854 թվականին։ Լայնորեն է տարածված սևծովյան մերձարևադարձային շրջաններում։ Հայաստան է ներմուծվել 60-ական թվականներին և ներկայումս աճում է Իջևանի դենդրարիում։ Չնայած թեթևակի ցրտահարվում է, այնուամենայնիվ բավականին լավ է աճում՝ հասնելով 4-5 մ բարձրության[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 177-178։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնի միրզինատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնի միրզինատերև» հոդվածին։