< «Օրվա հոդված» նախագիծ
Եվրոպայի առաջնության պաշտոնական գնդակ` Ադիդաս Քուեսթրան
Եվրոպայի առաջնության պաշտոնական գնդակ` Ադիդաս Քուեսթրան

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 («Եվրո 1996»), Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 10-րդ խաղարկությունն է, որն անց է կացվել Անգլիայում՝ 1996 թվականի հունիսի 8-ից մինչև հունիսի 30-ը։

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հաղթող դարձավ Գերմանիան, ով լրացուցիչ ժամանակում կարողացավ գրավել Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը և երրորդ անգամ դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Առաջնության եզրափակիչ փուլին մասնակցում էին թվով 16 հավաքականներ:

Այս առաջնությունը առաջին ֆուտբոլային մրցաշարն էր, որը կրեց Եվրոպայում տեղի ունեցող երկու խոշոր աշխարհաքաղաքական իրադարձություններ (Խորհրդային Միության փլուզում և Հարավսլավիայի կազմալուծում) հետևանքները, քանի որ առաջնության որակավորման փուլում հայտնվել էին տասնյակ նոր հավաքականներ (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Մակեդոնիա, Ուկրաինա, Խորվաթիա և այլն)։ Նրանցից երկուսին... Ավելին