Կաղապար:Օրվա հոդված/Մայիսի 10, 2018 թ.
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/69/Joseph_Haydn%2C_m%C3%A5lning_av_Thomas_Hardy_fr%C3%A5n_1792.jpg/200px-Joseph_Haydn%2C_m%C3%A5lning_av_Thomas_Hardy_fr%C3%A5n_1792.jpg)
![Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c7/1000_most_imortant_articles_logo.svg/150px-1000_most_imortant_articles_logo.svg.png)
Ֆրանց Յոզեֆ Հայդն (գերմ.՝ Franz Joseph Haydn, մարտի 31, 1732, Ուեսկա, Արագոն, Իսպանիա - մայիսի 31, 1809, Վիեննա, Ավստրիական կայսրություն), ավստրիացի մեծ երգահան, «Վիեննայի դասական դպրոցի» ներկայացուցիչ, սիմֆոնիայի և լարային քառյակի երաժշտական ժանրերի հիմնադիրներից մեկը։ Կարևոր դեր է խաղացել կամերային երաժշտության, ինչպես նաև դաշնամուրային տրիոյի զարգացման գործում։ Երաժշտական ձևի մեջ ունեցած նրա ներդրումների համար նրան անվանել են «սիմֆոնիայի հայր», «լարային քառյակի հայր»։
Հայդնն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Էստերհազիների հարուստ ընտանիքի պալատական երաժշտի կարգավիճակում։ Մինչև կյանքի վերջին հատվածը այդ հանգամանքը մեկուսացրել է նրան այլ կոմպոզիտորներից ու երաժշտական ուղղություններից, այնպես որ Հայդնը, իր իսկ բառերով, «դատապարտված էր ինքնատիպ լինելու»։ Ամեն դեպքում, նրա երաժշտությունը լայն տարածում է գտել, և իր կարիերայի զգալի ժամանակահատվածում նա եղել է Եվրոպայի ամենանշանավոր կոմպոզիտորը։
Յոզեֆ Հայդնը եղել է Մոցարտի ուսուցիչն ու ընկերը, Բեթհովենի և իր ավագ եղբոր... Ավելին⇒