Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 25, 2014 թ.
![Վասպուրականի թագավորության քարտեզ](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2f/93-vaspurakan908-1021.gif/130px-93-vaspurakan908-1021.gif)
Վասպուրականի Արծրունյաց թագավորություն, ավատատիրական պետություն միջնադարյան Հայաստանում 908–1021 թվականներին, Արծրունիների արքայատան գլխավորությամբ։
Միջնադարյան Բագրատունիներից վասալական կախման մեջ գտնվող այս թագավորությունը ներառում էր տարածքներ ներկայիս Թուրքիայից, մասամբ՝ Հայաստանից, Իրանից և Նախիջևանի ինքնավար հանրապետությունից (Ադրբեջան)։
Բագրատունյաց Հայաստանին ենթակա թագավորություններից (Վասպուրական, Սյունիք, Վանանդ, Լոռի) ու իշխանություններից (Տարոն, Տայք) ամենաընդարձակն ու ամենազորեղն էր, որը հիմնադրվել էր 908 թվականին՝ Գագիկ Արծրունու կողմից, և թագավորություն հռչակվել Ատրպատականի ամիրայության օգնությամբ շարունակել...